Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.16/5(517).1 Հոդ.23.6
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.12.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 353-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների որակավորման քննությունների կազմակերպման գործընթացին ներգրավել նաև Կենտրոնական բանկի կողմից ընտրված որակավորում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններին,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց մասնագիտական համապատասխանության չափանիշները, որակավորման ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ում (այսուհետ՝ Կանոնակարգ կամ Կանոնակարգ 4/05) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան որակավորումը ստացած են համարվում նաև սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 1 տարի աշխատած, գրանցման գործընթացում գտնվող այն անձինք, ովքեր դրանցում ստանձնել են որակավորման ենթակա պաշտոնին համանման պաշտոնի պարտականություններ և (կամ) զբաղեցրել նմանատիպ պաշտոններ:»,

2) Կանոնակարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Կենտրոնական բանկում անցկացվող որակավորման քննություններին մասնակցելու և համապատասխան որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի միջնորդրությունը, որում թեկնածուն նախատեսում է զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:»,

3) Կանոնակարգի 12-րդ կետում.

ա. 2-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. լրացնել 10-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10) «որակավորող կազմակերպություն»՝ Կենտրոնական բանկի կողմից ընտրված կազմակերպություն, որն իրականացնում է ղեկավարների որակավորման ստուգում:»,

4) Կանոնակարգի ԳԼՈՒԽ 3-ի վերնագրում «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերը,

5) Կանոնակարգի 15-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհրդի նիստում» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկում» բառերով,

6) Կանոնակարգի 19-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառերով,

7) Կանոնակարգի 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել նաև առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:»,

8) Կանոնակարգի 21-րդ կետում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,

9) Կանոնակարգի 23-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհրդի նիստում» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով,

10) Կանոնակարգի 26-րդ կետում «Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է» բառերը փոխարինել «ընդունվում է» բառերով,

11) Կանոնակարգի 27-րդ կետում հանել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերը,

12) Կանոնակարգի 28-րդ կետից հետո լրացնել 28.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«28.1 Այն դեպքում, երբ օպերատորի գործադիր մարմնի ղեկավարը, գործադիր տնօրենի տեղակալը, Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի ղեկավարը, գործադիր տնօրենի տեղակալը ունի վերջին 5 տարում օպերատորում կամ Կենտրոնական դեպոզիտարիայում ղեկավար պաշտոնում աշխատելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, նրա որակավորումն իրականացվում է՝ համաձայն սույն գլխի»,

13) Կանոնակարգի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»,

14) Կանոնակարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Որակավորման ստուգում անցնելու նպատակով Կենտրոնական բանկում համապատասխան ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ քննություն են հանձնում ստորև նշված պաշտոններում աշխատելու համար Կենտրոնական բանկ գրանցման դիմած թեկնածուները՝

1) ներդրումային ընկերության գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը,

2) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը,

3) ներդրումային ընկերության գլխավոր հաշվապահը,

4) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահը,

5) օպերատորի գործադիր մարմնի անդամները (այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը), վերահսկող ծառայության ղեկավարը կամ նման այլ մարմինների ղեկավարը (բացառությամբ սույն կանոնակարգի 28.1-ին կետով նախատեսված դեպքի),

6) Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները (այդ թվում` գործադիր տնօրենի տեղակալը), վերստուգող հանձնաժողովի ղեկավարը կամ նման այլ մարմինների ղեկավարը (բացառությամբ սույն կանոնակարգի 28.1-ին կետով նախատեսված դեպքի)։»,

15) Կանոնակարգի 29-րդ կետից հետո լրացնել 29.1, 29.2, 29.3 և 29.4 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«29.1. Որակավորման ստուգում անցնելու նպատակով որակավորող կազմակերպությունում որակավորման քննություն են հանձնում ստորև նշված պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները՝

1) ներդրումային ընկերության ներքին աուդիտի անդամները, մասնաճյուղի տնօրենը,

2) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամները,

3) ներդրումային ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալը,

4) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալը,

5) ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձը,

6) բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը,

7) օպերատորի վերահսկող ծառայության անդամները,

8) Կենտրոնական դեպոզիտարիայի վերստուգող հանձնաժողովի անդամները:»,

«29.2. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին: Բացասական արդյունք ապահոված թեկնածուները 15-օրյա ժամկետում կրկին կարող են մասնակցել քննությանը:»,

«29.3. Որակավորող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:»,

«29.4. Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 29.1-ին կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում՝ սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:»,

16) Կանոնակարգի 30-րդ և 31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

17) Կանոնակարգի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Թեկնածուն գրանցման միջնորդագիրը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:»,

18) Կանոնակարգի 33-րդ կետի 3-րդ ենթակետը «տեղեկանք» բառից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտների համար՝ առկայության դեպքում)» բառերով,

19) Կանոնակարգի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ»,

20) Կանոնակարգի 42-րդ կետում «Թեկնածուները Կենտրոնական բանկում» բառը փոխարինել «Սույն կանոնակարգի 29-րդ կետով, ինչպես նաև 29.1-րդ կետով սահմանված ղեկավարների թեկնածուները համապատասխանաբար Կենտրոնական բանկում և որակավորող կազմակերպությունում» բառերով,

21) Կանոնակարգի 44-րդ կետում «Թեստերը» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը» բառերով,

22) Կանոնակարգի 45-րդ կետից հետո լրացնել 45.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«45.1 Սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին, գործում են միայն սույն կանոնակարգի 29.4-րդ կետով նախատեսված դեպքում:»,

23) Կանոնակարգի 46-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի» բառերով,

24) Կանոնակարգի 48-րդ կետում «Թեստերի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերի» բառերով,

25) Կանոնակարգի 49-րդ կետում «Թեստի» բառը փոխարինել «Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի» բառերով,

26) Կանոնակարգի 7-րդ գլխի վերնագրում «ԹԵՍՏԻ» բառից առաջ լրացնել «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ» բառերը,

27) Կանոնակարգի 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը՝ սույն կանոնակարգի 29.2-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետում:»,

28) Կանոնակարգի 53-րդ կետում «5 աշխատանքային օրվա» և «15 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել, համապատասխանաբար, «3 աշխատանքային օրվա» և «5 աշխատանքային օրվա» բառերով,

29) Կանոնակարգի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Կենտրոնական բանկում որակավորված թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի համար,

2) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի համար,

3) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի համար,

4) օպերատորի գործադիր մարմնի ղեկավարի և անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

5) օպերատորի վերահսկող ծառայության ղեկավարի համար,

6) Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի ղեկավարի և անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

7) Կենտրոնական դեպոզիտարիայի վերստուգող հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար,»,

30) Կանոնակարգը 54-րդ կետից հետո լրացնել 54.1-ին և 54.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«54.1. Որակավորող կազմակերպությունում թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնների համար,

2) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամի պաշտոնների համար,

3) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնների համար,

4) ներդրումային ընկերության մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար,

5) օպերատորի վերահսկող ծառայության անդամի պաշտոնի համար,

6) Կենտրոնական դեպոզիտարիայի վերստուգող հանձնաժողովի անդամի պաշտոնների համար,

7) ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի համար, այդ թվում`

ա. Բրոքեր՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

բ. Խորհրդատու՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

գ. Դիլեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

դ. Կառավարիչ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

ե. Տեղաբաշխող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

զ. Պահառուի աշխատակից՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից:

54.2. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայական տրամադրվում է այն ղեկավարներին, որոնք բավարարում են սույն կանոնակարգի 10-րդ և (կամ) 14-րդ կետերի պահանջները՝ ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ներդրումային ընկերության գործադիր մարմնի ղեկավարի, գործադիր մարմնի անդամի, գործադիր տնօրենի տեղակալի, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի, գործադիր մարմնի անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

2) ներդրումային ընկերության մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար,

3) ներդրումային ընկերության ներքին աուդիտի ղեկավարի, օտարերկրյա ներդրումային ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնների համար,

4) ներդրումային ընկերության ներքին աուդիտի անդամի, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամի պաշտոնների համար,

5) ներդրումային ընկերության գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի և գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնների համար,

6) բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար,

7) օպերատորի գործադիր մարմնի ղեկավարի և անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

8) օպերատորի կարգապահական հանձնաժողովի կամ նման այլ մարմնի ղեկավարի պաշտոնի համար,

9) օպերատորի վերահսկող ծառայության կամ նման այլ մարմնի ղեկավարի և անդամի պաշտոնների համար,

10) Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի կամ նման այլ մարմնի ղեկավարի և անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

11) Կենտրոնական դեպոզիտարիայի վերստուգող հանձնաժողովի կամ նման այլ մարմնի ղեկավարի և անդամի պաշտոնների համար,

12) ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի պաշտոնի համար, այդ թվում՝

ա. Բրոքեր՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

բ. Խորհրդատու՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

գ. Դիլեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

դ. Կառավարիչ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

ե. Տեղաբաշխող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

զ. Պահառուի աշխատակից՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից:»,

31) Կանոնակարգի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 10-րդ կետի պահանջները բավարարող, Կենտրոնական բանկի կողմից որակավորման ստուգում անցնող ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,

32) Կանոնակարգը 55-րդ կետից հետո լրացնել 55.1-ին և 55.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«55.1 Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 29.1-րդ կետով սահմանված որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:

55.2 Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարին էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:»,

33) Կանոնակարգի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականները սույն կանոնակարգի 55-րդ, 55.1-րդ, 55.2-րդ կետերով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին չստանալու, էլեկտրոնային փոստի խափանման կամ թղթային եղանակով տրամադրված որակավորման վկայականների կորստի (ոչնչացման, ոչ պիտանի դառնալու) դեպքում անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով անձը ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:»,

34) Կանոնակարգի 57-րդ կետում

ա. «Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «կամ որակավորող կազմակերպության» բառերով,

բ. լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջի համապատասխան բաժնին:»,

35) Կանոնակարգի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«58. Թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված երեք տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ և սույն կանոնակարգի 14-րդ և 29.1-ին կետերով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի՝ որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել են որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:»,

36) Կանոնակարգը 58-րդ կետից հետո լրացնել 58.1-ին և 58.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«58.1 Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է դիմում ղեկավարի որակավորման ստուգում անցնելու միջնորդությամբ: Դրական արդյունք ապահոված ղեկավարներին տրամադրվում է նոր որակավորման վկայական՝ քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով։

58.2 Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարների որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրամադրում է նոր որակավորման վկայական՝ դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:»,

37) Կանոնակարգի 70-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) որակավորման առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ որակավորման վկայական (բացառությամբ՝ Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների)»,

38) Կանոնակարգի 88-րդ կետում «թափուր» բառից առաջ լրացնել «(կամ)» բառը,

39) Կանոնակարգի Հավելված 1-ի 6.3-րդ կետի վերջին սյունակում լրացնել «Բնակության վայրը» բառերը,

40) Կանոնակարգը լրացնել Հավելված 4.1-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

41) Կանոնակարգի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. դեկտեմբերի 19
Երևան

 

Հավելված 1
«Հավելված 4.1
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ի

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ԴԻՄԵՐԵՍ

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն    N

Սույն վկայականը տրվում է

_______________________ -ին
Անուն, ազգանուն

___________________________
(հանրային ծառայությունների համարանիշ, իսկ բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ)

________________________________________
պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:

Վկայականի տրման հիմք է հանդիսանում _______________________________________
                                                                       (որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը)

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` _________________________________________________

«___» _____________20 թ.:

ԴԱՐՁԵՐԵՍ

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե վերջինիս տրման համար հիմք հանդիսացող որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը կորցնում է վավերականությունը:

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը կատարել է այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որի հետևանքով խախտել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե համապատասխան փոփոխությունների արդյունքում տվյալ որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրն այլևս վկայագրի տրման հիմք չէ:

»:

Հավելված 2
«Հավելված 7
«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ի

Միջնորդագիր

 

Ղեկավարի գրանցման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

------------------------------------ին

 

Հարգելի ----------------------------

 

Խնդրում ենք ------------------------------------------ (անուն, ազգանուն, հայրանուն)

o թույլ տալ մասնակցել որակավորման քննություններին

(լրացվում է միայն Կենտրոնական բանկում որակավորվող ղեկավարների համար)

 

o տրամադրել որակավորման վկայական՝ առանց քննության միջոցով որակավորման ստուգման

 

o գրանցել (խորհրդի անդամի համար՝ նաև ստուգել մասնագիտական համապատասխանությունը) որպես------------------------------------------------ (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը):

 

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

 

Հավաստիացնում եմ, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

 

Ֆինանսական կազմակերպության (օտարերկրյա ֆինանսական կազմակերպության) կառավարման իրավասու մարմին՝

 

/անուն, ազգանուն, ստորագրություն/

« » --------- 20 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան