ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 1003-Ա
ՑՈԼԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին (ծնվ.` 1995 թվականի նոյեմբերի 17-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Վարդանանց փող., շենք 19, բն. 12, ընդունվել է Նյու Յորքի համալսարանի մագիստրատուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ձմեռային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ Ցոլակ Ղուկասի Ղուկասյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2017 թ. օգոստոսի 18 Երևան |