ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2015 թվականի N 839-Ա
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 594-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասով և 89-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների կողմից, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների, ստուգումները կարող են իրականացվել միայն`
1) պետական կառավարչական հիմնարկներում, պետական ոչ առևտրային կամակերպություններում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում և 100 տոկոս համայնքային բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում.
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.
3) տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա.
4) մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների.
5) հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ.
6) սույն որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:
(1-ին կետը փոփ. 14.01.16 N 43-Ա, 09.06.16 N 597-Ա, 26.01.17 N 46-Ա)
2. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությունը`
1) ստանալու նպատակով՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացնում ստուգման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկատվությունը, որն առնվազն պետք է ներառի՝
ա. ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը և հիմնական ռիսկի գործոնները,
բ. առկա իրավիճակի նկարագիրը,
գ. ստուգման չիրականացման հետևանքով առաջացող հնարավոր վտանգները,
դ. ստուգման իրականացման դեպքում ակնկալվող արդյունքները.
2) տրամադրվելու կամ մերժելու դեպքում՝ վերջինիս վերաբերյալ և ստուգման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկատվությունը տեղադրվում է www. e-gov.am կայքում:
3. 2015 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերի, կասեցվում են:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 30 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԻ
Պետական մարմնի և տեսչության անվանումները |
Ստուգաթերթերը |
1 |
2 |
1. ՀՀ առողջապահության նախարարություն |
1.1. Հանրակրթական դպրոցների (ՏԳՏԴ ծածկագիր՝ 85.31.1, 58.31.2) ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 349-Ն որոշման հավելվածի N 26 ստուգաթերթ) 1.2. Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) (ՏԳՏԴ ծածկագիր՝ 85.10.0) ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 349-Ն որոշման N 27 ստուգաթերթ) |
2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2.1. Ստուգաթերթ N 1 110կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` ենթակայանի (ԵԿ) և բաշխիչ սարքվածքի (ԲՍ) համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 1 հավելված) 2.2. Ստուգաթերթ N 2 110կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` էլեկտրահաղորդման օդային գծի (ՕԳ) համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 2 հավելված) 2.3. Ստուգաթերթ N 3 գազի համակարգի` գազափոխադրման բարձր ճնշման էներգատեղակայանքի համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 3 հավելված) 2.4. Ստուգաթերթ N 4 գազի համակարգի` գազաբշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքի համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 4 հավելված) 2.5. Ստուգաթերթ N 5 տնտեսավարող սուբյեկտի (մասնաճյուղի) համար (ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 5 հավելված) |
3. ՀՀ արդարադատության նախարարություն |
3.1. Կուսակցությունների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 624-Ն որոշման N 2 հավելված) 3.2. Հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 624-Ն որոշման N 3 հավելված) |
4. ՀՀ բնապահպանության նախարարություն |
4.1. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում, պահպանություն (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշման N 11 ստուգաթերթ) 4.2. Թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում, թափոնների վերամշակում (ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշման N 6 ստուգաթերթ) |
5. (կետն ուժը կորցրել է 09.06.16 N 597-Ա) | |
6. ՀՀ ֆինանսների նախարարություն |
6.1. Շահումով խաղի կազմակերպման և խաղատան կազմակերպման և լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 18-Ն որոշման N 2 հավելված) 6.2. Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 18-Ն որոշման N 1 հավելված) |
7. ՀՀ ֆինանսների նախարարություն |
7.1. Աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 99-Ն որոշման հավելված) |
8. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
|
8.1. Ավտոմոբիլային գազալցավորման ճնշակայանների (ագլճկ) համար (ՏԳՏԴ խմբ. 2` ծածկագիր 35.23) ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 132-Ն որոշման հավելվածի N 9 ստուգաթերթ) |
9. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
9.1. Հանրային սննդի կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 1 հավելված):
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |