ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2018 թվականի N 192-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի մարտի 13-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Դիտորդական առաքելությամբ ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
|
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
2018 թ. փետրվարի 28 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. փետրվարի 28-ի N 192-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-21-Ը ՌՈԻՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Կ. Գասպարյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու (համաձայնությամբ) | |
| Թ. Շահինյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի 1-ին կարգի գործավար (համաձայնությամբ) | |
| Վ. Պահլավունի |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչի պարտականությունները կատարող | |
| Լ. Հակոբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության աոաջին քարտուղար | |
| Լ. Շաքարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության աոաջին քարտուղար | |
| Հ. Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության երրորդ քարտուղար | |
| Հ. Հարությունյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար (համաձայնությամբ) | |
| Մ. Մարգարյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) | |
| Մ. Հարությունյան | - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության աոաջին կարգի մասնագետ (համաձայնությամբ) | |
| Ա. Խզմալյան | - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հարկային, մաքսային, պետական գույքի և սակագների կարգավորման հարցերի ենթահանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
| Լ. Թումյան | - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ) | |
| Ա. Մարգարով | - Սփյուռքի և ինտեգրացման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) | |
| Ա. Աղամալյան | - «Ապելլա» քաղաքական վերլուծության և երկխոսության ինստիտուտ» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ) | |
| Տ. Քոչարյան | - «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության ԶԼՄ-ների մոնիթորինգի մասնագետ, խորհրդատու (համաձայնությամբ) | |
| Հ. Մելիք-Շահնազարյան | - «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. փետրվարի 28-ի N 192-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ
|
Գործունեության/տեղափոխման ծախսեր |
Եվրո |
|
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր) Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ) |
60 |
|
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է կառավարության կողմից վճարվեն ԺՀՄԻԳ-ին՝ յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար |
765 |
|
Վարորդ/ավտոմեքենա (45 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) Վառելիք (10 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) Թարգմանիչ (45 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) Բնակություն (առավելագույնը 8 գիշեր՝ 150 եվրո/յուրաքանչյուր գիշեր) Սնունդ և մանր ծախսեր (40 եվրո յուրաքանչյուր օր առավելագույնը 9 օր) Բնակություն և սնունդ թարգմանիչի համար՝ անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) Բնակություն և սնունդ վարորդի համար՝ անհրաժեշտության դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) |
225 50 225 1200 360
|
|
Յուրաքանչյուր դիտորդին փոխանցվող գումարը |
2380 |
|
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումարը |
3145 |
|
Տոմսի արժեքը՝ յուրաքանչյուր դիտորդի համար |
200 հազ. դրամ |
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |