ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1092-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 744-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու միջոցով ավելացնելու մասին» N 744-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և վերջիններիս ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանք համապատասխանեցնելով փոփոխված որոշումներին:»:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 11 Երևան |