ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2014 թվականի N 1336-Ա
«ԹԵԹԵՎԱՐԴ ԿՈՆՑԵՌՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Թեթևարդ կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության` 19.4 տոկոս պետական բաժնետոմսերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել «Թեթևարդ կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Թեթևարդ կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության` 19.4 տոկոս պետական բաժնետոմսերի` անհատույց սեփականության իրավունքով փոխանցման պայմանագրի կնքումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|