ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-486 -07.04.2014-ՏՀ-010/0 Հեղինակ` Էդմոն Մարուքյան |
2. |
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-488 -08.04.2014-ՊԱ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
3. |
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-491 -11.04.2014-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
4. |
ա) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Կ-495 -18.04.2014-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-4951 -18.04.2014-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
5. |
ա) «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-500 -23.04.2014, 06.06.2014 -ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-5001 -23.04.2014, 06.06.2014 -ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
6. |
«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Պ-460 -12.03.2014-ՏՀ-010/0 Հեղինակներ` Էդմոն Մարուքյան, Ալեքսանդր Արզումանյան |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին |
Կ-507 -30.04.2014-ՖՎ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
2. |
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին |
|
3. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
|
1. |
2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա |
Ն-535 -27.05.2014-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
2. |
«2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված, Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» 1992 թվականի հոկտեմբերի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն |
Ն-536 -27.05.2014-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
3. |
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիր |
Ն-539 -05.06.2014-ԱՀ,ՖՎ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
4. |
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագիր (ընդհանուր գործողություններ) (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3) |
Ն-540 -05.06.2014-ԱՀ,ՖՎ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
Հայաստանի Հանրապետության |
Գ. Սահակյան |
9 հունիսի 2014 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-117-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|