ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2015 թվականի N 38-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 2015-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր իշխանությունների մարմիններին, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և, ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`
1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 10-ը մշակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման տարեկան աշխատանքային պլանը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` հաստատման.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 30 |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 2015-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ԵՂԵԳՆԱՁՈՐ - 2014թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |