ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2004 թվականի N 562-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի N 562-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մովսեսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) | |
Գ. Կոստանյան | - ՀՀ Նախագահի օգնական | |
Ն. Առուստամյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Ա. Բախշյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ | |
Ա. Պետրոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Գ. Մհերյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Ա. Մուսայան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ս. Գալստյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ | |
Ա. Հարությունյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսասակագնային կարգավորման վարչության սակագնային կարգավորման բաժնի պետ | |
Ա. Մանուկյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կատարելագործման վարչության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ | |
Հ. Գասպարյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ |
(հավալվածը փոփ. 28.09.04 N 629-Ա, 29.11.05 N 937-Ա, 23.03.07 N 245-Ա, խմբ. 12.09.08 N 704-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |