Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2014-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.766
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 827-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 827-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենսաթոշակային տարիքը լրացած` կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի (այսուհետ` մասնակից) կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում մասնակիցը կարող է դադարեցնել սոցիալական վճարների կատարումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 827-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևով հարկային մարմին դիմում ներկայացնելու միջոցով:

4. Սույն կարգի կիրառության իմաստով` կենսաթոշակային տարիքը լրացած` սոցիալական վճար կատարած (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք) մասնակիցներն են`

1) վարձու աշխատողները.

2) անհատ ձեռնարկատերերը.

3) նոտարները.

4) ինքնազբաղված անձինք:

5. Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Գործատուն վարձու աշխատողի դիմումի մասին տեղեկատվությունը հարկային մարմնին հայտնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվող գրանցման հայտի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված` գործատուին ներկայացնելու պահից:

6. Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողը և ինքնազբաղված անձը դիմումը հարկային մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 827-Ն որոշման

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի մուտքագրման համարը

________________________________ 

(լրացվում է հարկային մարմնի կողմից` դիմումն

էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում)

1. Մասնակցի անունը, ազգանունը

2. Մասնակցի բնակության վայրը

   

3. ՀՎՀՀ (առկայության դեպքում)

 

Անձը հաստատող փաստաթղթի

6. Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

7. Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

4. Տեսակը

5. Նույնականացման համարը

     

____ ______________20 թ.

Կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ ցանկանում եմ սոցիալական վճարների կատարումը դադարեցնել:

8. Մասնակցի (լիազորված անձի) ստորագրությունը

 
 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 827-Ն որոշման իմաստով անձը հաստատող փաստաթղթերն են՝ ՀՀ քաղաքացիների համար` ՀՀ անձնագիրը, նույնականացման քարտը, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը, ՌԴ քաղաքացու անձնագիրը), փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 827-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակցի կողմից ռեեստրը վարողին ներկայացված` կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի (այսուհետ` դիմում) վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Սույն կարգի կիրառության իմաստով, դիմում ներկայացրած մասնակիցներ են համարվում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և 56-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք:

4. Հարկային մարմինը դիմում ներկայացրած մասնակիցների վերաբերյալ գործատուներին տեղեկացնում է ռեեստր վարողից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային ծանուցման եղանակով` www.taxservice.am կայքէջին կից գործող` https://file-online.taxservice.am հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի միջոցով:

5. Գործատուին ներկայացվող էլեկտրոնային ծանուցման մեջ արտացոլվում են ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացրած մասնակիցների վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 614-Ն 23.06.2018, N 827-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան