Գլխավոր տեղեկություն
Номер
N 888-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.885
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.2005
Дата вступления в силу
21.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  9 հունիսի 2005 թվականի N 888-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով առանձին ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացի կայուն պահպանման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևանի պետական համալսարանի մասին» N 1222 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված Երևանի պետական համալսարանի կանոնադրության 47-րդ կետը «շինություններ, կառույցներ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 703 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 450 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Երևանի պետական  տնտեսագիտական  ինստիտուտը  վերակազմակերպելու մասին» N 478 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերակազմակերպելու, «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315-Ն որոշման 6-րդ կետի երկրորդ պարբերությունում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1534-Ն որոշման 5-րդ կետի երկրորդ պարբերությունում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1664-Ն որոշման 6-րդ կետի  երկրորդ պարբերությունում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1856-Ն որոշման 7-րդ կետում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Գավառի պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1535-Ն որոշման 7-րդ կետում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002  թվականի հոկտեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշման 6-րդ կետի երկրորդ պարբերությունում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1929-Ն որոշման 6-րդ կետի երկրորդ պարբերությունում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման 6-րդ կետի երկրորդ պարբերությունում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  դեկտեմբերի 13-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2154-Ն որոշման 6-րդ կետի երկրորդ պարբերությունում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2175-Ն որոշման 6-րդ կետի երկրորդ պարբերությունում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման 6-րդ կետի երկրորդ պարբերությունում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման 5-րդ կետի «բ» ենթակետում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության  պետական հատուկ հանրակրթական ուսումնական  հաստատություններ» պետական հիմնարկները  վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի  Հանրապետության  պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի  N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում,

Հայաստանի Հանրապետության կառավարության  2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 2145-Ն որոշման 5-րդ կետի «բ» ենթակետում՝

կատարել հետևյալ լրացումը  «շենքերը, շինությունները» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով» բառերը:

3. Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 29
Երևան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան