ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2010 թվականի N 1653-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 6-րդ կետը «մշակվում են գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցներ (այսուհետ` մեթոդական ուղեցույց),» բառերից հետո լրացնել «որում սահմանվում են գնահատման ենթաչափորոշիչները և դրանցից յուրաքանչյուրի համար` գնահատման միավորները» բառերով,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Գնահատման չափորոշիչների միավորների ընդհանուր գումարը պետք է կազմի 100 միավոր: Մեթոդական ուղեցույցներում սահմանված նվազագույն միավորը 0-ն է, իսկ առավելագույն միավորը` յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար նախատեսված առավելագույն գնահատման միավորը:»,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Գնահատման արդյունքներով մինչև 75 միավորը գնահատվում է անբավարար, 75-ից մինչև 90 միավորը` բավարար, 90 միավորից բարձրը` լավ:».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել համապատասխան բնագավառը բնութագրող մեթոդական ուղեցույցներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 17 |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1653-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ
NN |
Չափորոշիչները |
Առավելագույն գնահատման միավորը |
Ենթաչափորոշիչները |
Գնահատականը |
Գնահատող մարմինը (մարմինները) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Գնահատման հիմնական չափորոշիչներ |
|||||
1. |
Ֆինանսների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
6.0 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
1.0 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ՖՆ |
հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման գործընթացի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ և ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ավագ դպրոցների, ինչպես նաև ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական |
0.5 | ||||
ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների սովորողների թվի մասին տվյալները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը | |||||
առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցով` մարզպետարանի կողմից իրականացվելիք աշխատանքների կատարման գործընթացի կազմակերպում |
2.5 | ||||
մարզպետարանի աշխատակազմում և ենթակա ՊՈԱԿ-ներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող գնումների համակարգի առկայություն |
1.0 | ||||
մարզպետարանի աշխատակազմում և ենթակա ՊՈԱԿ-ներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ներքին աուդիտի համակարգի առկայություն |
1.0 | ||||
2. |
Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
2.5 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ԱՍՀՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
2.5 | ||||
3. |
Առողջապահության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
1.5 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ԱՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
1.5 | ||||
ոչ պետական միջոցներով առողջապահական ոլորտում իրականացրած ներդրումները |
1 | ||||
մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում պարտքերի բացակայության ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված գործառույթները |
1 | ||||
4. |
Կրթության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, |
1 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ԿԳՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
1 | ||||
ոչ պետական միջոցներով կրթական օբյեկտների և նախադպրոցական հաստատությունների մասով իրականացրած ներդրումները |
1 | ||||
դպրոցներում և իրենց ենթակայությամբ գործող արհեստագործական ուսումնարաններում ինտերնետ կապով ապահովվածության ուղղությամբ ձեռնարկված միջոցները |
1 | ||||
կրթական հաստատություններում աշխատավարձի՝ ժամանակին վճարում |
0.6 | ||||
մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կրթության բնագավառում իրականացրած գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը |
0.4 | ||||
5. |
Քաղաքաշինության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, |
2 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ՔՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
1 | ||||
պետական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացում |
2 | ||||
6. |
Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, |
0.5 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ՏևԿՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
0.5 | ||||
ճանապարհային գործունեության իրականացման արդյունավետություն |
1.5 | ||||
ուղևորափոխադրումների կազմակերպման արդյունավետություն |
1.5 | ||||
ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները |
1 | ||||
7. |
Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
10 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, |
2 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ԷՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
2 | ||||
նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ գործառույթների իրականացում |
2 | ||||
մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտման և իրազեկման ուղղությամբ գործառույթների իրականացում |
1 | ||||
մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցում |
2 | ||||
միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության |
1 | ||||
8. |
Գյուղատնտեսության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, |
1 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ԳՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցություն և քննարկվող հարցերին, ըստ իրավասության, նրանց մասնակցության ապահովում |
1 | ||||
գյուղատնտեսական մթերքների իրացմանն աջակցություն |
1 | ||||
մարզում մշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի տարածության փոփոխություն |
1 | ||||
հիմնական գյուղատնտեսական արտադրանքների արտադրության ծավալների փոփոխություն |
1 | ||||
9. |
Հողօգտագործման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
3 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
1 |
ՀՀ ՏԿՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
1 | ||||
մարզի տարածքում քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի առկայությունը և դրանց իրականացման վիճակը |
0.5 | ||||
ապօրինի հողօգտագործումների, ինքնակամ կառույցների առկայությունը, դրանց վերացման նկատմամբ հսկողության իրականացումը |
0.5 | ||||
10. |
Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
1.2 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ԲՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
0.7 | ||||
մարզում աղբահանության կազմակերպում և ընդհանուր սանիտարահամաճարակային իրավիճակի բարելավման ապահովում |
0.9 | ||||
մթնոլորտային օդի աղտոտվածության կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանն աջակցություն |
0.1 | ||||
բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում (ջրային ռեսուրսների կայուն կառավարում, հողի բերրի շերտի օգտագործում, վտանգավոր նյութերի ու թափոնների պահեստավորում, թաղում, տեղադրում և այլն) |
0.9 | ||||
բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, կայուն օգտագործման և վերարտադրության, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանն աջակցություն |
0.8 | ||||
հողերի պահպանության ու ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում |
0.4 | ||||
11. |
Սպորտի և երիտասարդության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
4 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
1 |
ՀՀ ՏԿՆ ՀՀ ՍԵՀՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
0.3 | ||||
ֆիզիկական ակտիվության, առողջության և ակտիվ կենսակերպի ամրապնդման, անհատի ներդաշնակ զարգացման, աշխատունակության բարձրացման և երկարակեցության ապահովում |
1.3 | ||||
տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության ապահովում |
1.1 | ||||
երիտասարդ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ մշակված` երիտասարդության խնդիրներին առնչվող մարզային նշանակության ծրագրեր |
0.3 | ||||
12. |
Մշակույթի բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
3 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
1.5 |
ՀՀ ՏԿՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
1 | ||||
ոչ պետական միջոցներով մշակույթի ոլորտում իրականացված ներդրումները |
0.5 | ||||
13. |
Էներգետիկայի բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
2 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ` առաջարկություններ ներկայացնելը |
0.4 |
ՀՀ ԷԲՊՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
0.6 | ||||
ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված գազաֆիկացման աշխատանքները |
1 | ||||
14. |
Արտակարգ իրավիճակների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
2 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
0.7 |
ՀՀ ՏԿՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
0.3 | ||||
մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակման կազմակերպում և այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների համակարգում |
0.5 | ||||
պետական, հանրապետական և մարզային պլաններով ու ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում |
0.5 | ||||
15. |
Պաշտպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
3 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
1 |
ՀՀ ՏԿՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
0.5 | ||||
ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված՝ զինապարտների կցագրման և զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացում |
1.5 | ||||
16. |
Ջրամատակարարման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
2 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
0.5 |
ՀՀ ՏԿՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող` մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
0.5 | ||||
ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված խմելու և ոռոգման ջրով ապահովելու նպատակով աշխատանքները |
0.5 | ||||
մարզպետի աջակցությունը ոռոգման ջրի գումարների հավաքագրման գործընթացին |
0.5 | ||||
17. |
Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
1 |
Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
0.4 |
ՀՀ ՏԿՆ |
հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը |
0.6 | ||||
18. |
Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և երկկողմանի հարաբերություններ |
3 |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների |
0.75 |
ՀՀ ՏԿՆ |
օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ |
1.5 | ||||
աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում |
0.5 | ||||
բազմակողմ և այլ միջոցառումներ |
0.25 | ||||
19. |
Պետական սեփականության պահպանության և արդյունավետ oգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում |
2 |
ՀՀ oրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ oգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում |
2 |
ՀՀ ԿԱ ՊԳԿՎ |
20. |
Այլ բնագավառներում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
9 |
|||
1) |
իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին ամենամյա հաշվետվություններ ՀՀ կառավարություն ներկայացնելը և ընթացիկ հաշվետվություններ ՀՀ վարչապետին ներկայացնելը |
1 |
ՀՀ ՏԿՆ | ||
2) |
մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպում |
2 |
ՀՀ ՏԿՆ | ||
3) |
մարզպետի կողմից կատարված աշխատանքների հանրային իրազեկում |
2 |
ՀՀ ՏԿՆ | ||
4) |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության կիրառումը մարզպետարանում |
1 |
ՀՀ ՔԾԽ | ||
5) |
համայնքի ավագանու ընդունած որոշումների նկատմամբ մարզպետի իրականացրած հսկողություն |
1 |
ՀՀ ՏԿՆ | ||
6) |
մարզպետի ընդունած որոշումների և արձակած կարգադրությունների իրավաչափությունը |
1 |
ՀՀ ՏԿՆ | ||
7) |
համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետի իրականացրած հսկողությունը |
1 |
ՀՀ ՏԿՆ | ||
ընդամենը (հիմնական չափորոշիչների մասով) |
85.0 |
||||
Գնահատման լրացուցիչ չափորոշիչներ |
|||||
1. |
Համայնքների կողմից իրենց սեփական եկամուտների հավաքագրում |
10 |
ՀՀ ՏԿՆ | ||
1) |
գույքահարկի հավաքագրում |
3 |
ՀՀ ՏԿՆ | ||
2) |
հողի հարկի հավաքագրում |
3 |
ՀՀ ՏԿՆ | ||
3) |
համայնքների կողմից հողերի օտարման արդյունավետություն |
1 |
ՀՀ ՏԿՆ | ||
4) |
համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման արդյունավետություն |
1 |
ՀՀ ՏԿՆ | ||
5) |
հողի հարկի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրում |
2 |
ՀՀ ՏԿՆ | ||
2. |
Մարզում համայնքի ղեկավարի աշխատակազմում աշխատավարձի պարտքի առկայությունը |
2 |
ՀՀ ՏԿՆ | ||
3. |
Մարզպետի գործունեությունը համայնքային ծառայության բնագավառում |
3 |
ՀՀ ՏԿՆ | ||
ընդամենը (լրացուցիչ չափորոշիչների մասով) |
15 |
||||
Ընդամենը |
100 |
Սույն աղյուսակում օգտագործվում են հետևյալ հապավումները`
ՀՀ ՏԿՆ- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ ՔՆ- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
ՀՀ ԳՆ- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ԲՆ- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
ՀՀ ԷՆ- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ԱԻՆ- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ ԷԲՊՆ- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ ՏևԿՆ- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ ԿԳՆ- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ԱՆ- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
ՀՀ ԱՍՀՆ- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ՄՆ- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
ՀՀ ՍԵՀՆ- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ ԱԳՆ- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ՊՆ- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
ՀՀ ՖՆ- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
ՀՀ ԿԱ ՊԳԿՎ- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
ՀՀ ՈՍ- Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ ՔԾԽ-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |