ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 551-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱԶԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՔԱՆԴՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 461-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 461-Ա որոշման 1-ին կետում նշված բնակիչների կողմից` սողանքային գոտում գտնվող բնակելի տների քանդումից և սահմանված կարգով աջակցության միջոցով ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումից ու սողանքային գոտում գտնվող բնակելի տների, այլ շինությունների, ինչպես նաև 0.43 հեկտար տնամերձ հողամասերի` համաձայն հավելվածի, նկատմամբ գույքային իրավունքների` սահմանված կարգով դադարեցումից հետո հողամասերը փոխադրել պետական սեփականության պահուստային հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով առաջարկվող փոփոխություններն արտահայտել 2011 թվականի հողային հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 10 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշենի գյուղական համայնքի` սողանքային գոտում գտնվող բնակելի տների քանդումից հետո հողամասերի նպատակային նշանակության փոփոխման
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան