«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011328
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 հունիսի 2011 թ. |
թիվ 171-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ
Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության դեպքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումի հիման վրա,
նպատակ ունենալով
մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումների միասնական ձևերի և դրանց ներկայացման կարգի սահմանման միջոցով ապահովել դրանց ներկայացման ընթացակարգի պարզություն, ինչպես նաև դիմումների լրացման ուղեցույցների միջոցով խուսափել դիմումներում երկիմաստ բովանդակություններից,
և հիմք ընդունելով
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի ձևը և դրա ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. հունիսի 24 |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 10/07
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին պարտադիր սկզբունքով մասնակցող, ինչպես նաև կամավոր միանալու իրավունք ունեցող անձանց կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության (հետագա կուտակային վճարները նոր կենսաթոշակային ֆոնդին ուղղելու)՝ ինտերնետային կայքի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումի (թղթային և էլեկտրոնային) ձևը և դրա ներկայացման կարգը:
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունները:
3. Սույն կանոնակարգի իմաստով դիմումատու են համարվում մասնակիցը, պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու մտադրություն ունեցող ֆիզիկական անձը կամ նրանց լիազորված անձը, որոնք դիմում են ներկայացնում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:
4. Դիմումի ձևը բաղկացած է դիմերեսից (լրացվող մաս)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի, դարձերեսից (լրացման ուղեցույց)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի, և դիմերեսի տեղեկատվությունը լրացվում է դարձերեսի ուղեցույցի օգնությամբ: Ընդ որում, դիմումի դիմերեսի 21-րդ կետում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից ամենօրյա պարբերականությամբ ընդգրկվում են տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված բոլոր գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի անվանումները և դրանց կառավարիչների լրիվ ֆիրմային անվանումները` այբբենական կարգով:
5. Մասնակիցների ռեեստրը վարողին սույն կանոնակարգի Հավելված 1-ով նախատեսված դիմումը լիազորված անձի կողմից հաշվի օպերատորի միջնորդությամբ ներկայացնելու դեպքում լիազորված անձը հաշվի օպերատորին դիմումի հետ ներկայացնում է նաև դիմումը ներկայացնելու համար լիազորված լինելու փաստը հավաստող պատշաճ ձևով կազմված լիազորագիր:
Գ Լ ՈՒ Խ 2
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Մասնակիցների ռեեստրը վարողին դիմումն առանց հաշվի օպերատորի միջնորդության ներկայացնելու համար մասնակիցն էլեկտրոնային դիմումը լրացնում և ներկայացնում է մասնակիցների ռեեստրը վարողի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Ընդ որում, էլեկտրոնային դիմումի ձևը սույն կետով նախատեսված միջոցով լրացնելու և ներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգը պետք է հնարավորություն ընձեռի էլեկտրոնային դիմումը վերարտադրել թղթային տեսքով սույն կանոնակարգով նախատեսված բովանդակությանը համապատասխան՝ հաշվի առնելով էլեկտրոնային դիմումի առանձնահատկությունները:
7. Մասնակիցների ռեեստրը վարողին դիմումը հաշվի օպերատորի միջնորդությամբ ներկայացնելու համար դիմումատուն լրացնում է թղթային դիմումը: Հաշվի օպերատորը նույնականացնում է դիմումատուին նրա անձը հաստատող փաստաթղթի միջոցով, հավաստիանում, որ վերջինս իրավասու է դիմումը ներկայացնել, որից հետո դիմումատուից ստացված թղթային դիմումում լրացված տվյալների հիման վրա լրացնում է էլեկտրոնային դիմումը:
8. Սույն կանոնակարգի 7-րդ կետի համաձայն լրացված էլեկտրոնային դիմումը տպվում է երկու օրինակից, տրամադրվում դիմումատուին: Եթե դիմումատուն համաձայն է լրացված էլեկտրոնային դիմումների հետ, ապա ստորագրում է դրանք:
9. Սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն տպված դիմումները դիմումատուի կողմից ստորագրվելուց հետո հաշվի օպերատորը մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգ է մուտքագրում սույն կանոնակարգի 7-րդ կետի համաձայն լրացված էլեկտրոնային դիմումը:
10. Սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն դիմումատուի կողմից ստորագրված դիմումներից մեկ օրինակը տրամադրվում է դիմումատուին, իսկ մյուսը` դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենի, իսկ լիազորված անձի կողմից դիմումը ներկայացնելու դեպքում նաև լիազորված լինելու փաստը հավաստող պատշաճ ձևով կազմված լիազորագրի պատճենի հետ ենթակա են արխիվացման հաշվի օպերատորի կողմից:
11. Մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգը մերժում է սույն կանոնակարգի Հավելված 1-ով նախատեսված դիմումի ընդունումը, եթե դիմումը լրացվել է թերի կամ սխալ կամ հակասում է Օրենքին կամ այլ իրավական ակտերի:
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/07-ի |
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ | |||||||||||||||||||||||||
Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||||||||||||||||||
1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար |
2. անուն |
3. ազգանուն | |||||||||||||||||||||||
4. ծննդյան ամսաթիվ |
5. սեռ |
6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար | ||||||||||||||||||||||
8. քաղաքացիություն |
9. կենսական շահերի կենտրոն |
10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար |
11. ՀՎՀՀ | ||||||||||||||||||||||
Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ | |||||||||||||||||||||||||
12. ստացման եղանակ |
13. լեզու | ||||||||||||||||||||||||
12.1. փոստով |
12.2. էլեկտրոնային փոստով |
13.1. հայերեն |
13.2. ռուսերեն |
13.3. անգլերեն | |||||||||||||||||||||
Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ | |||||||||||||||||||||||||
14. փոստային ինդեքս |
15. երկիր |
16.վարչատարածքային միավոր |
17. համայնք (վարչական շրջան) |
18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան | |||||||||||||||||||||
19. հեռախոսի համար |
20. էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||
Դ. ԸՆՏՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ | |||||||||||||||||||||||||
21. ընտրված կենսաթոշակային ֆոնդ | |||||||||||||||||||||||||
կառավարչի անվանում | |||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում | |||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում | |||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում | |||||||||||||||||||||||||
կառավարչի անվանում | |||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում | |||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում | |||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում | |||||||||||||||||||||||||
22. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր | |||||||||||||||||||||||||
ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: | |||||||||||||||||||||||||
23. ամսաթիվ |
24. մասնակցի ստորագրություն |
25. լիազորված անձի անուն, ազգանուն |
26. լիազորված անձի ստորագրություն | ||||||||||||||||||||||
Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից |
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/07-ի
Դիմումի լրացման ուղեցույց
«1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սոցիալական ապահովության քարտի համարը, իսկ սոցիալական ապահովության քարտի բացակայության դեպքում լրացվում է սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելուց 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),
«2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,
«5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես՝ իգական՝ Ի, արական՝ Ա,
«6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված` մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,
«7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,
«8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,
«9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),
«10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը,
«11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,
«12. ստացման եղանակ» դաշտում, Օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված պայմանների համաձայն, մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը). տեղեկատվությունն առաջին անգամ թղթային տարբերակով ուղարկվում է մասնակցին 14-ից 18-րդ կետերում նշված հասցեով կամ հասցե չնշելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով, իսկ երկրորդ և հետագա անգամները՝ սույն կետում ընտրված եղանակով, ընդ որում, մասնակցի ցանկության դեպքում տարեկան մեկ անգամից ավելի թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար մասնակցից կարող է գանձվել վճար,
«13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,
«14. փոստային ինդեքս» վանդակում լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,
«15. երկիր» վանդակում լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,
«16. վարչատարածքային միավոր» վանդակում լրացվում է մարզի անվանումը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը), որտեղ բնակվում է մասնակիցը,
«17. համայնք (վարչական շրջան)» վանդակում լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,
«18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,
«19. հեռախոսի համար» վանդակում լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական, անհատական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
«20. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,
«21. ընտրված կենսաթոշակային ֆոնդ» դաշտում որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին պարտադիր ընտրության հավաստման համար կատարվում է ձախից V-աձև նշում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),
«22. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 21-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,
«23. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,
«24. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,
«25. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,
«26. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից: