«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611367
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2011 թ. |
N 38-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճներ և այլ շինություններ (այսուհետ` դահլիճ) անվճար հիմունքներով օգտագործելու համար թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչները միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում են ներկայացնում դահլիճը տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին,
2) դիմումում նշվում է դահլիճը, որտեղ անցկացվելու է միջոցառումը, միջոցառման օրը և ժամը, միջոցառման պատասխանատուի տվյալները (անուն, ազգանուն, փոստային հասցե, հեռախոսահամար), դիմումի տրման օրը, ամիսը, տարեթիվը,
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճ տրամադրելու մասին,
4) եթե դահլիճը դիմումատուի նշած ժամանակահատվածում հնարավոր չէ տրամադրել, ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է առաջարկի այն ժամանակահատվածը, որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի տրամադրումը կամ առաջարկի այլ դահլիճ,
5) դահլիճը նույն օրը և ժամին տրամադրելու մեկից ավելի դիմումների դեպքում, այն տրվում է այն թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, որի դիմումն առաջինն է մուտքագրվել,
6) համապետական, Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը դահլիճների ցանկը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս նշում է նաև դրանց գտնվելու վայրը, նստատեղերի թիվը,
7) սույն կարգով նույն դահլիճը թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին տրամադրվում է մեկ անգամ և մինչև 3 ժամ տևողությամբ:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |