ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 727-Ա
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին տրամադրել նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափի միջոցների` ըստ Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) 8423, 9011 (բացառությամբ 9011 90), 9012 (բացառությամբ 9012 90), 9014 (բացառությամբ 9014 90 000), 9015 (բացառությամբ 9015 90 000), 9016 (բացառությամբ 9016 00 900), 9017 (բացառությամբ 9017 90 000), 9018, 9022 (բացառությամբ 9022 90), 9024 (բացառությամբ 9024 90 000), 9025 (բացառությամբ 9025 90 000), 9026 (բացառությամբ 9026 90 000), 9027 (բացառությամբ 9027 90 500, 9027 90 800), 9028 (բացառությամբ 9028 90), 9029 (բացառությամբ 9029 90 000), 9030 (բացառությամբ 9030 90), 9031 (բացառությամբ 9031 90), 9032 (բացառությամբ 9032 90 000) ծածկագրերին դասվող ապրանքների մասին տեղեկատվություն: Տեղեկատվությունը պետք է ներառի ապրանքներ տեղափոխող անձի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, ՀՎՀՀ-ն, ներմուծված ապրանքի անվանումը, քանակը, արտահանող երկիրը և մաքսային հայտարարագրի համարը:
(1-ին կետը խմբ. 05.05.11 N 544-Ա)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 05.05.11 N 544-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 6 Երևան |
|