«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 50411055
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
11 հունվարի 2011 թ. |
N 1-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 40 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի, 72-րդ հոդվածի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2010 թ. հոկտեմբերի 12-ի N 813-Ն որոշումը
Որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2002թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 40 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Որոշման`
1) վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.
2) վերնագրում «ու այդ պաշտոնները» բառերը փոխարինել «, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով:
2. Որոշման N 1 հավելվածում`
1) վերնագրից հանել «և կրտսեր» բառերը.
2) 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով.
3) 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը.
4) 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
5) 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
6) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.
7) 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.»:
3. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածում`
1) 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով.
2) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:
Մարզպետ |
Ն. Պողոսյան |