ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2011 թվականի N 768-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Արաքս գետի հեղեղավտանգ տարածքների, գետի հունի վիճակի, հիդրոտեխնիկական կառուցվածքների կայունության, ընդերքօգտագործման, ափամերձ հողատեսքերի աղակալման ու ճահճացման տեղամասերի մշտադիտարկումներ (մոնիթորինգային դիտարկումներ) իրականացնելու, ինչպես նաև գարնանային վարարումների ընթացքում հրատապ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների տրամադրման նպատակով ստեղծել մշտապես գործող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 2011 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած մշտադիտարկումների արդյունքների մասին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 749-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել միջգերատեսչական աշխատանքային խմբին` իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. օգոստոսի 16-ի N 768-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Ա. Մուրադյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության |
Ց. Խաչատրյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության |
Պ. Շահնազարյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
Հ. Համբարձումյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի |
Գ. Մելիքյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի |
Վ. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |