Գլխավոր տեղեկություն
Номер
N 1310-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.13/55(354) Հոդ.1141
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.09.2004
Дата вступления в силу
14.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2004 թվականի N 1310-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու մասին» N 95-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «3,5 մլն «2004» թվագրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշերից 1.3 միլիոնը տրամադրել ներմուծողներին, իսկ 2,2 մլն ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով ոչնչացնել» բառերը փոխարինել «թվով 3,5 մլն «2004» թվագրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշերը տրամադրել ներմուծողներին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 25
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան