Գլխավոր տեղեկություն
Номер
N 872-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.08.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.08.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2007
Дата вступления в силу
03.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2007 թվականի N 872-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից 2006 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում իրականացված` մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված արտադրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 2294.45 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 6
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

օգոստոսի 2-ի N 872-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ` ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN ը/կ Կազմակերպության անվանումը Իրականացված աշխատանքի արժեքը (հազ. դրամ)
1. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ 986,0
2. «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ 495,25
3. «Վանաձոր-թեսթ» ՓԲԸ 615,2
4. «Գյումրի-թեսթ» ՓԲԸ 97,0
5. «Օկտան-թեսթ» ՓԲԸ 101,0
 

Ընդամենը

2294,45

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան