ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2011 թվականի N 677-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և երկարաձգման գործընթացը պարզեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «ձևերը» բառից հետո լրացնել «, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ և 19-րդ կետերով.
«18. Հիդրոերկրաբանական տեղեկատվություն` տրված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (ստորերկրյա ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալու դեպքում, գույություն ունեցող տիրազուրկ հորատանցքերը, սպառված հանքավայրերը, լքված հանքահորերը և բաց հորերը կեղտաջրերի թաղման համար օգտագործելու դեպքում)
19. Նախատեսվող հիդրոերկրաբանական հորատանցքերի կտրվածքը (հիդրոերկրաբանական դրական տեղեկատվության դեպքում)».
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ», «դ» և «ե» ենթակետերով.
«գ) ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
դ) ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
ե) ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:».
4) որոշումը լրացնել NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանել ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման, ընդունման և նախնական գնահատման էլեկտրոնային տարբերակի կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 27
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 677-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը:
2. Ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների համաձայն:
3. Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է ջրօգտագործողի կողմից գործակալություն ներկայացված հայտի նախնական և վերջնական գնահատման հիման վրա:
4. Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացումը, ընդունումը և նախնական գնահատումը, հայտատուի ընտրությամբ, բացի թղթային տարբերակից կարող է կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով: Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման, ընդունման և նախնական գնահատման էլեկտրոնային տարբերակի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
5. Ջրօգտագործման թույլտվության հայտը ներկայացնելուց հետո գործակալությունը 30-օրյա ժամկետում ջրօգտագործողին գրավոր տեղեկացնում է ջրօգտագործման թույլտվություն ստանալու մասին հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
6. Ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական գնահատման գործընթացն սկսվում է հայտին կից՝ սույն որոշման պահանջների համաձայն համապատասխան փաստաթղթերի (ամբողջական փաթեթի) առկայության դեպքում:
7. Հայտի ընդունումից և նախնական գնահատումից հետո գործակալությունը, 30-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնելով հայտատուին, ապահովում է հասարակայնության ծանուցումը ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:
8. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ արձագանքների, կարծիքների բացակայությունը համարվում է տվյալ ջրօգտագործման վերաբերյալ հասարակայնության դրական կարծիքի դրսևորում:
9. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ այլ անձանց իրավունքերի և օրինական շահերի կամ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության խախտումը հիմնավորող բացասական կարծիքները քննարկվում են լիազոր մարմնի կողմից և, հաստատվելու դեպքում, հիմք են հանդիսանում ջրօգտագործման թույլտվության տրամադրումը մերժելու համար:
10. Գործակալության կողմից ջրօգտագործման թույլտվությունը ձևակերպվում է հասարակայնության ծանուցմանը հաջորդող 30-օրյա ժամկետում:
11. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 677-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացը:
2. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների համաձայն:
3. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգումը կատարվում է ջրօգտագործողի կողմից գործակալություն ներկայացված հայտի հիման վրա:
4. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտը ներկայացնելուց հետո գործակալությունը 30-օրյա ժամկետում ջրօգտագործողին գրավոր տեղեկացնում է ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացն սկսելու կամ մերժելու մասին:
5. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտի վերջնական գնահատման գործընթացն սկսվում է հայտին կից՝ սույն որոշման պահանջների համաձայն՝ համապատասխան փաստաթղթերի (ամբողջական փաթեթի) առկայության դեպքում:
6. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտի գնահատման ժամանակ գործակալությունը հաշվի է առնում իր համապատասխան տարածքային բաժնի կարծիքը` տվյալ ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման պայմանների կատարման վերաբերյալ:
7. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման համար, եթե չեն խախտվել ջրօգտագործման պայմանները և ժամկետը, անհրաժեշտ է ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 7-րդ, 9-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
8. Եթե ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտը ներկայացվել է ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 45 օր առաջ, ապա տվյալ ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է: Նշված ժամկետից ուշ ներկայացված ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտերը սահմանված կարգով գնահատվում են որպես ջրօգտագործման թույլտվության տրամադրման հայտեր:
9. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 677-Ն որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անձնագիր N——
աղբյուրի
Կազմման ժամանակը ——————————————-
I. Տեղադիրքը
1. Մարզ —————————————— տարածաշրջան ———————————---բնակավայր ————————————-տնտեսություն ———————————————----------------
2. Ստորերկրյա ջրերի հանքավայր —————————————————————————------------------
3. Գետավազան ————————————————————————————————————-----------
4. Ջրավազանային կառավարման տարածք ———————————————————--------------------
5. Կոորդինատներ X————————— Y——————————- H———————————------
6. Հեռավորությունը մշտական ջրհոսքից (գետից) կմ ——————————————--------------
7. Տոպոթերթի համարը 1:100000 մասշտաբով ——————————————————-------------------
8. Աղբյուրի անվանումը ———————————————————————————————---------------
9. Հաշվետվության անվանումը ———————————————————————————-----------------
10. Հաշվետվության հեղինակը ————————————————————————————--------------
11. Պետական գրանցման համարը —————————————————————————------------------
II. Աղբյուրի ընդհանուր բնութագիրը
1. Ջրաղբյուրի տիպն ըստ ճնշման —————————————————————————-------------------
2. Ջրերի օգտագործման տիպը ———————————————————————————-----------------
3. Տեխնիկական վիճակը ———————————————————————————————-------------
4. Սանիտարական վիճակը —————————————————————————————----------------
5. Կապտաժի ձևը ———————————————————————————————————-----------
6. Աղբյուրի ռեժիմը ——————————————————————————————————------------
7. Շահագործման ռեժիմը ———————————————————————————————------------
8. Ծախսը և նրա չափման եղանակը ————————————————————————-----------
III. Երկրաբանական բնութագիրը
1. Երկրաբանական պայմանները —————————————————————————————
——————————————————————————————————————————————
——————————————————————————————————————————————
——————————————————————————————————————————————
2. Հիդրոերկրաբանական պայմանները ———————————————————————————
——————————————————————————————————————————————
——————————————————————————————————————————————
IV. Ջրերի որակը
1. Նմուշարկման ժամանակը ———————————————————————————————--------
2. Ջերմաստիճանը 0C ———————————————————————————————————-----
3. Ջրածնային ցուցիչը (PH) ————————————————————————————————-------
4. Ընդհանուր կոշտությունը, մգ. համ/լ —————————————————————————-------------
5. Չոր մնացորդը (փորձնական, մգ/լ) ——————————————————————————------------
6. Հոտը ———————————————————————————————————————————-
7. Համը ———————————————————————————————————————————-
8. Գույնը ——————————————————————————————————————————
9. Քիմիական տարրերի պարունակությունը, մգ/լ
V. Աղային կազմի բանաձև (ըստ Կուրլովի)
Cl ---------- SO4'' ------------ H CO3' --------------- (Na+K)+ ----------- Ca2+ --------------Mg2+ ---------
NH4+ ----------- Fe2+ ------------ Fe3+ -------------
M __________________________________
VI. Լրացուցիչ տեղեկություններ
———————————————————————————————————————————————
———————————————————————————————————————————————
Կազմեց` | առաջատար մասնագետ | ———————— | |
Ստուգեց` | հիդրոերկրաբանական բաժնի պետ | ————————- | |
Տնօրեն | ————————- | »: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 677-Ն որոշման |
«Հավելված N 6 ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անձնագիր N——
հորատանցքի
Կազմման ժամանակը ————————--------
I. Տեղադիրքը
1. Մարզ————————————— տարածաշրջան —————————————-բնակավայր—————————————-տնտեսություն————————————————
2. Ստորերկրյա ջրերի հանքավայր ——————————————————————————---------------
3. Գետավազան ——————————————————————————————————————-----
4. Ջրավազանային կառավարման տարածք ————————————————————--------------------
5. Կոորդինատներ X—————————Y—————————H——————————
6. Հեռավորությունը մշտական ջրհոսքից (գետից), կմ ——————————————--------------
7. Տոպոթերթի համարը 1:100000 մշ-ի ————————————————————————-----------------
8. Հաշվետվության անվանումը ————————————————————————————--------------
9. Հաշվետվության հեղինակը —————————————————————————————-------------
10. Պետական գրանցման համարը ———————————————————————————------------
II. Երկրաբանական լիթոլոգիական կտրվածքը
III. Ընդհանուր նկարագրությունը
Շերտի համարը |
Երկրաբա-նական ինդեքսը |
Ծագումը (գենեզիս) |
Տեղադրման խորությունը (մ) |
Երկրաբանական շերտի հզորությունը(հաստությունը) (մ) |
Ջրատար հորիզոնի համարը |
Ապարների նկարա-գրությունը | |
առաստաղ |
հատակ | ||||||
1. Հորատանցքի խորությունը, մ ——————————————————————————————-------
2. Հորատանցքի վերջնական տրամագիծը, մմ ——————————————————————-----------
3. Շահագործվող սյան տրամաչափը, մմ —————————————————————————---------
4. Հորատման ժամանակը ——————————————————————————————————---
5. Շահագործման ռեժիմը ———————————————————————————————————
6. Հորատման նպատակը և շահագործման սկիզբը ————————————————————-----------
7. Ջրերի տիպն ըստ օգտագործման —————————————————————————————---
8. Սանիտարական վիճակը —————————————————————————————————----
9. Տեխնիկական վիճակը ———————————————————————————————————-
10. Հորատման լուծույթի տիպը ————————————————————————————————-
11. Կավազրկման եղանակը ——————————————————————————————————
12. Հորատման եղանակը ———————————————————————————————————-
13. Հորատանցքերի թիվը ———————————————————————————————————
IV. Զտիչի բնութագիրը
1. Ջրատար հորիզոնի համարը ——————————————————————————————--------
2. Զտիչի տրամաչափը և տիպը, մմ ————————————————————————————--------
3. Զտիչի տեղադրման խորությունը, սկիզբը ———————-, վերջը ———————————--------
V. Ջրատար հորիզոնի բնութագիրը
1. Ջրերի բացահայտման խորությունը, մ ——————————————————————————------
2. Ջրերի մակարդակի վերականգնման խորությունը, մ —————————————————---------------
3. Ջրատար հորիզոնի մեկուսացման եղանակը և միջակայքը —————————————--------------
4. Խորքային պոմպի տիպը և տեղադրման խորությունը—————————————————--------------
VI. Ջրատար հորիզոնի փորձարկման արդյունքները
1. Արտամղման տիպը և եղանակը —————————————————————————————-------
2. Մակարդակի իջեցումը (S1, S2, S3) ————————————————————————————-----
3. Ծախսը (Q1, Q2, Q3) ————————————————————————————————————
4. Արտամղման տևողությունը, օր —————————————————————————————--------
VII. Ջրերի որակը
1. Նմուշարկման ժամանակը ————————————————————————————————-----
2. Նմուշարկման խորությունը, մ ——————————————————————————————-------
3. Ջրի ջերմաստիճանը, 0C ——————————————————————————————————-
4. Ջրածնային ցուցիչը (PH) —————————————————————————————————----
5. Ընդհանուր կոշտությունը, մգ. համ/լ ——————————————————————————----------
6. Չոր մնացորդը (փորձնական), մգ/լ ————————————————————————————------
7. Հոտը ———————————————————————————————————————————
8. Համը ———————————————————————————————————————————
9. Գույնը ——————————————————————————————————————————
10. Քիմիական տարրերի պարունակությունը
Cl ' --------------SO4''--------------- H CO3''------------------NO3'-------------- (Na+K)+----------Ca2+---------------Mg2+----------------- Fe2+-----------------F3+-----------------------------------------
11. Շահագործվող ջրատար հորիզոնի աղային կազմի բանաձևը (ըստ Կուրլովի)
M __________________________________
12. Լրացուցիչ տեղեկություններ ————————————————————————————————
———————————————————————————————————————————————
———————————————————————————————————————————————
———————————————————————————————————————————————
Կազմեց` առաջատար մասնագետ | ———————— | |
Ստուգեց` հիդրոերկրաբանական բաժնի պետ | ————————- | |
Տնօրեն | ————————- | »: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 677-Ն որոշման |
«Հավելված N 7 ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման |
Ձև
ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |