ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1474-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1687-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1687-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի`
ա. «բ» ենթակետում «քաղաքաշինության բնագավառի գնագոյացման համար անհրաժեշտ տեղեկատվության մշակումն է» բառերը փոխարինել «պետական կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների կողմնորոշիչ գների ու սակագների սահմանումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու հրապարակումն է» բառերով,
բ. «գ» ենթակետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններից հանել «քաղաքաշինության բնագավառի» բառերը.
2) որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «քաղաքաշինության» բառը.
3) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և ապահովել դրանց պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|