ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2008 թվականի N 49-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՈՂ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՈՂ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Ժանտախտ (թոքային ձև)
2. Խոլերա
3. Շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզ (հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը)
4. Արևադարձային մալարիա
5. Ատիպիկ թոքաբորբ
6. Թռչնագրիպ
7. (Կետն ուժը կորցրել է 30.06.11 N 896-Ն)
(Ցանկը փոփ. 30.06.11 N 896-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |