«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2053-Ն
«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետով և 18-րդ հոդվածի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության միջև առևտրային գործարքներից առաջացած պարտքերի դուրսգրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
1. Մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության՝ «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության հետ առևտրային գործարքներից առաջացած դեբիտորական ժամկետանց պարտքերը չմարվելու դեպքում այն ճանաչել անհուսալի և այդ գումարի չափով՝
ա) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության համախառն եկամուտը կարող է նվազեցվել և պարտքերը դուրս գրվել.
բ) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության համախառն եկամուտը նվազեցվելու և պարտքերը դուրս գրվելու դեպքում այն ներառվում է «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության համախառն եկամտում։
2. Սույն կարգի 1-ին կետին համապատասխան անհուսալի ճանաչված պարտքերի մարման կամ մասնակի մարման դեպքում մարված գումարների չափով՝
ա) ներառվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հաշվետու տարվա համախառն եկամտում.
բ) նվազեցվում է «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության հաշվետու տարվա համախառն եկամտից և պարտքերը դուրս են գրվում։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |