«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
18 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 1998 թվականի N 184
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԿԻՐՈՎԱԿԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ 2-ՐԴ ՀԵՐԹԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմանը կից` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների ցանկի «Լոռվա մարզպետարան» բաժնից հանել «24. «Կիրովական» հյուրանոցի 2-րդ հերթ (150 տեղ)» տողը:
2. Վանաձորի «Կիրովական» հյուրանոցի 2-րդ հերթի անավարտ շինարարության օբյեկտը հանձնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տնօրինությանը` այն որպես բնակելի տարածություն վերափոխելու համար:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 261 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի N 145 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`
ա) մանկապարտեզը (Գարեգին Նժդեհի 12 ա) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` Գյումրիի N 2 դպրոցին տրամադրելու համար.
բ) մանկապարտեզը (քաղ. Գյումրի, Իսահակյան 1), մանկամսուրը (քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 20) և դրանք երկամսյա ժամկետում հանձնել Գյումրիի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալված գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 575 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 5.4-րդ կետում «180» թիվը փոխարինել «184» թվով.
բ) որոշման 5.5-րդ կետում «180» թիվը փոխարինել «184» թվով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |