«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2001 թվականի N 556
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`
ա) եռամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքները.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ
Ներածություն
Ներկայումս Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը գտնվում է բարեփոխումների իրականացման շրջանում: Առողջապահական ծառայությունների զարգացման հարցում այսօրվա մոտեցման հիմքում դրված է հանրապետական և տարածքային մակարդակներում բնակչության իրական պահանջարկի համակողմանի վերլուծությունը:
Խորհրդային տարիներին զարգացած առողջապահության համակարգը հագեցված է մեծաքանակ և ուռճացված հզորություններով: Հիվանդանոցային ծառայությունն առանձնանում է իր կադրային և մահճակալային գերհագեցվածությամբ, բուժօգնության անհամաչափ բաշխմամբ, բժշկական տեխնոլոգիաների թույլ ներգրավմամբ, առաջնային բժշկական օգնություն իրականացնող ծառայությունների հետ փոխհամագործակցության անբավարար մակարդակով և մատուցվող բժշկական ծառայությունների մեծ որակական տարբերությամբ` մայրաքաղաքի և հանրապետության մարզային համակարգի միջև:
ՀՀ մարզային առողջապահության համակարգը մինչև 1996 թ. հիմնականում ներկայացված էր շրջանային բուժմիավորումների ձևով, որոնց կազմում կային հիվանդանոցային, շտապ օգնության և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ: Նման կառուցվածքը հնարավորություն էր ընձեռում արագ և որակով կազմակերպելու տարածաշրջանի բուժսպասարկումը` անկախ հեռավորությունից և ժամանակից` արդյունավետ օգտագործելով նաև մեծ մասամբ սուղ կադրային և տեխնոլոգիական ներուժը: Ավելին, շրջանային բուժմիավորումն ընդհանուր առմամբ կրում էր նաև գյուղական բնակչության առողջության պահպանման պատասխանատվությունը:
1996 թ. սկսված ապակենտրոնացման գործընթացի արդյունքում առանձնացման բուժմիավորման կազմում գործող բոլոր ծառայությունները: Ընդհանուր առմամբ հիվանդանոցային համակարգը տարաբաժանվեց ամբուլատոր-պոլիկլինիկականից և, բացի այդ, դրանցից յուրաքանչյուրն սկսեց տրոհվել ավելի մանր իրավաբանական սուբյեկտների: Եթե առաջին գործընթացին կարելի է որոշակի հիմնավորում տալ, ապա երկրորդը հանգեցրեց բյուջետային միջոցների փոշիացման, բժշկական օգնության մակարդակի վերահսկման գործնականում անհնարինության և, որն ավելի ցավոտ է, բնակչության առողջության պահպանման տարբեր օղակների փոխկապակցվածության խզմանն ու պատասխանատվության «սվաղմանը»:
Եթե նախկին շրջկենտրոնների պոլիկլինիկաներում սովորույթի ուժով, դեռևս, ինչ-որ չափով պահպանվեցին աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքները, ապա գյուղական ամբուլատոր համակարգը բոլորովին անպատրաստ էր և անկարող` լուծելու առաջացած խնդիրները: Արդյունքում` տուժեց գյուղական բնակչությունը, որը գործնականում զրկվեց նույնիսկ ամենաանհրաժեշտ ու ամենապարզունակ մակարդակով նեղ մասնագիտական կոնսուլտացիաներից, ախտորոշիչ ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Դժվար է պատկերացնել, թե մարզային ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգին արդեն իսկ տրամադրվող և ապագայում ներդնելու համար ծրագրված ժամանակակից ախտորոշիչ ծառայություններից ինչպես պետք է օգտվի գյուղի բնակչությունը, եթե ներկայումս գործող պայմանները չեն կանոնավորում այն ապահովելու ֆինանսական և կազմակերպչական մեխանիզմները: Նեղ մասնագիտական կոնսուլտացիաները և ամենատարբեր ախտորոշիչ հետազոտությունները սերտորեն կապակցված են: Միմյանց լրացնող և նրանց կազմակերպչական, ֆինանսական ու իրավական հարաբերությունների շրջանակներում տեղավորվելու փորձը` այն էլ գյուղ-շրջկենտրոն կտրվածության պայմաններում, իրականում բերում է բուժօգնության այդ կարևորագույն հատվածի խաթարման:
Ներկայիս առողջապահության համակարգում կուտակվել են լուրջ հիմնախնդիրներ, որի համար անհրաժեշտություն է առաջացել մշակել առողջապահության համակարգի օպտիմալացման համար միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա`
● վարչական ապակենտրոնացումը զուգակցել կառավարման և բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմների համարժեք ուժեղացմանը,
● ձերբազատվել ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործումից, ինչպես նաև առողջապահական ծառայությունների թերի և անկանոն ֆինանսավորումից,
● հստակեցնել հանրապետության առողջապահության համակարգի կառուցվածքը, բուժհաստատությունների քանակը, ենթակայությունն ու կարգավիճակը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի հիմնահարցերը` կից ներկայացվում է Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը:
Մարզում կատարվել է`
● Վայոց ձորի մարզի քարտեզագրում,
● առողջապահության համակարգի շենքերի գույքագրում, տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն,
● հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների ուսումնասիրություն,
● բուժհիմնարկների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն (հագեցվածություն, ծանրաբեռնվածություն),
● ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության ուսումնասիրություն,
● բնակչության տեղաբաշխում,
● կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:
Ներկա իրավիճակ
Վայոց ձորի մարզի տարածքը կազմում է 2308 ք.կմ,
բնակչության թիվը` 69028 մարդ (1989 թ. մարդահամարի տվյալներով)
Վայքի տարածաշրջան` 25690 բնակիչ, որից`
ք. Վայք` 7700
ք. Ջերմուկ` 9040
Եղեգնաձորի տարածաշրջան` 43338 բնակիչ, որից`
ք. Եղեգնաձոր` 11756:
Մարզի առողջապահական համակարգն սպասարկում է 45 համայնք:
Վայոց ձորի մարզային ենթակայության առողջապահական համակարգն ընդգրկում է հետևյալ բուժհաստատությունները`
Եղեգնաձորի վարչատարածք`
Եղեգնաձորի հիվանդանոց,
Եղեգնաձորի պոլիկլինիկա, որի կազմի մեջ մտնում են Մալիշկայի և Աղավնաձորի բժշկական ամբուլատորիաները, 7 բուժակամանկաբարձական կետեր:
Վայքի վարչատարածք`
Վայքի հիվանդանոց,
Վայքի պոլիկլինիկա, որի կազմի մեջ մտնում են Զառիթափի բժշկական ամբուլատորիան և 16 բուժակամանկաբարձական կետեր:
Ջերմուկի հիվանդանոց,
Արենիի առողջության կենտրոն, որի կազմի մեջ կա 4 բուժակամանկաբարձական կետ,
Շատինի առողջության կենտրոն, որի կազմի մեջ կա 11 բուժակամանկաբարձական կետ:
Մարզի բուժաշխատողների թիվը ներկայումս 445 է, որից`
● բժիշկ` 92,
● բուժքույր` 281,
● այլ աշխատող` 117:
Մարզի ազգաբնակչության տեղաբաշխումն ըստ ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկման տարածքների (2000 թ. տվյալներով)
Բուժհաստատության |
Նախատեսված |
Բժիշկ |
Բուժքույր |
Այլ |
Սպասարկվող |
Եղեգնաձորի պոլիկլինիկա | 500 | 21 | 45 | 19 | 22255 |
Աղավնաձորի բժշկական ամբուլատորիա | 25 | 1 | 3 | 1 | 2107 |
Մալիշկայի բժշկական ամբուլատորիա | 30 | 4 | 6 | 1 | 5370 |
Արենիի առողջության կենտրոն | 30 | 2 | 9 | 1 | 7066 |
Շատինի առողջության կենտրոն | 30 | 2 | 12 | 4 | 7240 |
Վայքի պոլիկլինիկա | 125 | 17 | 48 | 14 | 14550 |
Զառիթափի բժշկական ամբուլատորիա | 15 | 1 | 7 | 4 | 1400 |
Ջերմուկի հիվանդանոցի պոլիկլինիկական մաս | 150 | 8 | 13 | 19 | 9040 |
Ընդամենը | 56 | 143 | 63 | 69028 |
Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն
Բուժհաստատության |
Մահճակալների |
Մահճակալի |
Բժիշկ |
Բուժքույր |
Այլ |
Շենքային |
Եղեգնաձորի հիվանդանոց | 145 | 48 | 15 | 45 | 17 | 5251 |
վիրաբուժական բաժանմունք |
20 |
114 |
||||
քիթ-կոկորդ-ականջի բաժանմունք |
5 |
10 |
||||
թերապևտիկ բաժանմունք |
40 |
20 |
||||
մանկական բաժանմունք |
20 |
45 |
||||
ծննդաբերական բաժանմունք |
25 |
61 |
||||
հղիության պաթոլոգիայի բաժանմունք գինեկոլոգիական բաժանմունք |
7 |
70 |
||||
վիժումների բաժանմունք |
3 |
20 |
||||
ինֆեկցիոն բաժանմունք |
15 |
70 |
||||
Վայքի հիվանդանոց |
150 |
43 |
11 |
29 |
19 |
4015 |
վիրաբուժական բաժանմունք |
30 |
45 |
||||
թերապևտիկ բաժանմունք |
35 |
13 |
||||
մանկական բաժանմունք |
25 |
19 |
||||
ծննդաբերական բաժանմունք |
25 |
52 |
||||
գինեկոլոգիական բաժանմունք |
8 |
43 |
||||
ինֆեկցիոն բաժանմունք |
20 |
90 |
||||
հղիության պաթոլոգիայի բաժանմունք |
5 |
- |
||||
վիժումների բաժանմունք |
2 |
- |
||||
Ջերմուկի հիվանդանոց |
110 |
16 |
10 |
23 |
14 |
5951 |
վիրաբուժական բաժանմունք |
40 |
11 |
||||
թերապևտիկ բաժանմունք |
30 |
10 |
||||
մանկական բաժանմունք |
20 |
13 |
||||
ծննդաբերական բաժանմունք |
10 |
34 |
||||
գինեկոլոգիական բաժանմունք |
10 |
14 |
||||
Ընդամենը |
405 |
|
36 |
97 |
50 |
Սպասվելիք իրավիճակ
Ելնելով ՀՀ Վայոց ձորի մարզի առողջապահական հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է կիրառել հետևյալ միջոցառումները`
● գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինում ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001-2010 թթ.),
● հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների ուժեղացում (բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված ախտորոշիչ ծառայությունների ստեղծում),
● հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում, որի նպատակն է`
ա) ձերբազատվել հին շենքերից, որոնց վերանորոգումը կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում,
բ) համակարգի հիվանդանոցները, որոնք տեխնիկապես թերզինված են և պահանջում են բժշկական տեխնոլոգիաների նոր ներդրումներ, միացնել տեխնոլոգիապես ավելի հզոր հիվանդանոցներին,
գ) մահճակալային ֆոնդի նորմավորում` ելնելով մահճակալների զբաղվածությունից:
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ
Քանի որ 1996 թ. ՀՀ առողջապահության համակարգում սկսված ապակենտրոնացման գործընթացը չի հանգեցրել Վայոց ձորի մարզի բուժհիմնարկների կառուցվածքային փոփոխության, ուստի պոլիկլինիկաները վերակազմակերպման կարիք չունեն, արդեն միավորված են: Գործող պոլիկլինիկաների ենթակայության տակ են գտնվում երեք գյուղական բժշկական ամբուլատորիաներ` Մալիշկայի, Աղավնաձորի և Զառիթափի: Ինչ վերաբերում է մարզում գործող երկու առողջության կենտրոնների (Արենիի և Շատինի, որոնց հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող ստորաբաժանումները վերածվել են ցերեկային ստացիոնարների) միացմանը տարածքային պոլիկլինիկաներին, ապա այդ հարցի լուծումը թողնել մարզի առողջապահության վարչության հայեցողությանը:
Հետագայում գործող պոլիկլինիկաների և գյուղական բժշկական ամբուլատորիաների բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Անցումային շրջանում բուժօգնության կազմակերպումն իրականացվելու է թիմային սկզբունքով, որի մեջ ամրագրվելու են մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: 2001 թվականի ընթացքում աշխատանքը կոմպակտ կազմակերպելու նպատակով թիմին ամրագրվելու է 2000 մեծահասակ և 1000 մանկական բնակչություն: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից հետո նեղ մասնագիտական ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային օղակ: Նեղ մասնագետները կաշխատեն պայմանագրային սկզբունքով` համատեղելով հիվանդանոցային և ամբուլատոր ընդունելությունը:
Ելնելով վերը շարադրվածից` կունենանք հետևյալ պատկերը.
Բուժհաստատության անվանումը |
Տարածքը (քմ) |
Ազգաբնակչության թիվը |
Կառուցվածքային փոփոխություններ |
Սպասվելիք արդյունքը |
Եղեգնաձորի տարածաշրջան | ||||
Եղեգնաձորի պոլիկլինիկա | 6439 | 22255 | թողնել նույն կարգավիճակով | 11 ընտանեկան բժշկի գրասենյակ |
Աղավնաձորի բժշկական ամբուլատորիա | 1000 | 2107 | պոլիկլինիկայի կազմում է | 1 ընտանեկան բժշկի գրասենյակ |
Մալիշկայի բժշկական ամբուլատորիա | 100 | 5370 | պոլիկլինիկայի կազմում է | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ |
Արենիի առողջության կենտրոն | 512 | 7066 | --- | 3 ընտանեկան բժշկի գրասենյակ |
Շատինի առողջության կենտրոն | 400 | 7240 | --- | 3 ընտանեկան բժշկի գրասենյակ |
Վայքի տարածաշրջան | ||||
Վայքի պոլիկլինիկա | 1410 | 14550 | թողնել նույն կարգավիճակով | 7 ընտանեկան բժշկի գրասենյակ |
Զառիթափի բժշկական ամբուլատորիա | 700 | 1400 | պոլիկլինիկայի կազմում է | 1 ընտանեկան բժշկի գրասենյակ |
Ջերմուկի առողջության կենտրոնի ամբուլատոր մաս |
9040 | --- | 5 ընտանեկան բժշկի գրասենյակ | |
Ընդամենը | 69028 | 33 ընտանեկան բժշկի գրասենյակ |
Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն
Ներկայումս Վայոց ձորի մարզում գործում է 3 հիվանդանոց: Մահճակալային ֆոնդը կազմում է 405 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը 20% է: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնվածությամբ` մի կողմից, պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից, բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով: Հաշվի առնելով հիվանդանոցային ծառայության թերծանրաբեռնվածությունը` նպատակահարմար է մարզում գործող հիվանդանոցներում կատարել կառուցվածքային փոփոխություններ և կրճատել մահճակալների թիվը:
Այս առումով Վայոց ձորի մարզում ծրագրվում է`
ա) գործող հիվանդանոցների ներսում կատարել կառուցվածքային փոփոխություններ,
բ) հիվանդանոցների կազմում ծավալել հագեցված ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոններ, որոնք կսպասարկեն ինչպես ստացիոնարներից, այնպես էլ պոլիկլինիկաներից ուղեգրված ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային սկզբունքով):
Ծրագրի իրականացման արդյունքում մարզի հիվանդանոցային համակարգը կունենա հետևյալ պատկերը`
1. Եղեգնաձորի վարչատարածք
Եղեգնաձոր քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց`
90 մահճակալ հզորությամբ (ներկայիս 145-ի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ,
● ընդհանուր վիրաբուժական,
● ինֆեկցիոն,
● մանկական,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,
● արյան փոխներարկման կետ,
● շտապ օգնության ծառայություն:
Օպտիմալացումն այստեղ հիմնականում նպատակաուղղված կլինի ներհիվանդանոցային պայմանների լավացմանը:
2. Վայքի վարչատարածք
Վայք քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 65 մահճակալ հզորությամբ (ներկայիս 150-ի փոխարեն): Հիվանդանոցն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ,
● ընդհանուր վիրաբուժական,
● մանկական,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● ինֆեկցիոն,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,
● արյան փոխներարկման կետ,
● շտապ օգնության ծառայություն:
Հիվանդանոցում կկատարվեն ներհիվանդանոցային փոփոխություններ`
● գինեկոլոգիական և մանկաբարձական բաժանմունքների միացում,
● մանկական բաժանմունքի տեղափոխում գինեկոլոգիական բաժանմունքի ազատված տարածք,
● պոլիկլինիկայի մանկական կոնսուլտացիայի (որը գտնվում է առանձին շենքում) տեղափոխում հիվանդանոցի ազատված մանկական տարածք` պոլիկլինիկայի ենթակայությամբ:
Արդյունքում կազատվի մանկական կոնսուլտացիայի շենքը` 400 քմ:
3. Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրով նախատեսվում է փակել Ջերմուկ քաղաքի հիվանդանոցը և վերջինիս կազմում գործող պոլիկլինիկան: Այս համալիրն զբաղեցնում է մոտ 6000 քմ տարածք: Շենքը ոչ բարվոք վիճակում է, կարիք ունի վերանորոգման, որը կպահանջի հսկայական ֆինանսական ներդրումներ: Ամբուլատոր բաժանմունքի մասնաշենքն արդեն կոնսերվացվել է, ծառայությունը տեղափոխվել է հիվանդանոցի առաջին հարկ:
Առաջարկվում է`
● Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկի քաղաքապետարանի միջոցներով վերանորոգել Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կայանի ներկայիս շենքը և տրամադրել հիվանդանոցին որպես առողջության կենտրոն, որտեղ կծավալվեն ամբուլատոր և ստացիոնար (15 մահճակալ հզորությամբ) ծառայությունները:
● Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կայանի համար ընտրել անհրաժեշտ տարածք և պայմաններ ունեցող այլ շենք:
Այսպիսով, Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.
Բուժհաստատության անվանումը |
Առ 01.01.2001 թ. բաժանմունքների մահճակալների թիվը |
Առաջարկվող օպտիմալ կառուցվածք (բաժանմունք) մահճակալ | |
Եղեգնաձորի հիվանդանոց | թերապևտիկ բաժանմունք |
40 | 20 |
վիրաբուժական բաժանմունք | 20 | 20 | |
ինֆեկցիոն բաժանմունք | 15 | 10 | |
մանկական բաժանմունք | 20 | 15 | |
քիթ-կոկորդ-ականջի բաժանմունք | 5 | - | |
ծննդաբերական բաժանմունք | 25 | - | |
հղիության պաթոլոգիաների բաժանմունք | 7 | - | |
գինեկոլոգիական բաժանմունք | 10 | - | |
մանկաբարձագինեկոլոգ. բաժանմունք | - | 25 | |
Ընդամենը | 145 | 90 | |
Վայքի հիվանդանոց | թերապևտիկ բաժանմունք | 35 | 15 |
վիրաբուժական բաժանմունք | 30 | 15 | |
ինֆեկցիոն բաժանմունք | 20 | 10 | |
մանկական բաժանմունք | 25 | 10 | |
ծննդաբերական բաժանմունք | 25 | - | |
հղիության պաթոլոգիաների բաժանմունք | 5 | - | |
գինեկոլոգիական բաժանմունք | 8 | - | |
վիժումների բաժանմունք | 2 | - | |
մանկաբարձագինեկոլոգ. բաժանմունք | - | 15 | |
Ընդամենը | 150 | 65 | |
Ջերմուկի հիվանդանոց | թերապևտիկ բաժանմունք | 30 | - |
վիրաբուժական բաժանմունք | 40 | - | |
մանկական բաժանմունք | 20 | - | |
ծննդաբերական բաժանմունք | 10 | - | |
գինեկոլոգիական բաժանմունք | 10 | - | |
Ընդամենը | 110 | - | |
Ջերմուկի ԱԿ | - | 15 | |
Ընդամենը | 405 | 170 |
Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մահճակալների թիվը կկրճատվի մինչև 170 և կազատվի 6350 քմ տարածք: