«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«7» հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2000 թվականի N 626
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
3. Հանձնաժողովին` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 7-ից:
Հաստատված է |
ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի
Գ. Պողոսյան | - ՀՀ պետական եկամուտների նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ | |
Ա. Ալավերդյան | - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ | |
Գ. Արզումանյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Մ. Մելքումյան | - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ | |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Մ. Վարդանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ | |
Ա. Չիլինգարյան | - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Ֆ. Մուշեղյան | - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ | |
Զ. Բարսեղյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության խորհրդատու | |
Տ. Խաչատրյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ | |
Ա. Թամազյան | - ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանության վարչության պետ | |
Կ. Խտրյան | - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդիր հարցերի վարչության պետ | |
Ա. Ղազարյան | - ՀՀ պետական եկամուտների նախարարության ուղղակի հարկերի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հաստատված է |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման միջոցառումների
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներդրման միջոցառումներ
(1-ին փուլ` 2000 թվական)
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատուն |
1 |
2 |
3 |
4 |
1. |
«Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (այսուհետև` օրենք) բխող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում |
օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2. | Օրենքով սահմանված ֆիզիկական անձանցից հայտարարագրերի ընդունում | օրենքով սահմանված ժամկետներում | ՀՀ պետական եկամուտների նախարարություն |
3. |
Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից եկամուտների, գույքի և ծախսերի համադրումն իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ |
2-րդ կիսամյակ |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն իրավասու նախարարություններ և գերատեսչություններ |
4. |
3-րդ կետի պահանջներն իրականացնելու նպատակով համակարգչային բազայի ստեղծում և ծրագրերի մշակում ու ներդրում | 2-րդ կիսամյակ |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն |
5. |
Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից ներկայացված հայտարարագրերում արտացոլված տվյալների վերլուծություն |
3-րդ եռամսյակ | հանձնաժողով |
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման համակարգի օրենսդրական հիմքերի ստեղծում
(2-րդ փուլ` 2001 թվական)
1 |
2 |
3 |
4 |
1. |
Այլ երկրների փորձի ուսումնասիրություն, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցություն և անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծում |
1-ին կիսամյակ |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
հանձնաժողով |
2. | Գործող օրենսդրական դաշտի վերլուծություն և «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական նախարարություն իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի գործողության արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն | 3-րդ եռամսյակ |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
3. |
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում (այդ թվում` նախագծի քննարկում գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների, հասարակական կազմակերպությունների և հասարակության հետ զանգվածային լրատվության միջոցներով) |
3-րդ և 4-րդ եռամսյակներ |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
հանձնաժողով |
3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներդրման միջոցառումներ
(3-րդ փուլ` 2002 թվական)
1 |
2 |
3 |
4 |
1. | «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ընդունում | 1-ին կիսամյակ |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2. | «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի օրենքն ուժի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքից բխող մեջ մտնելուց գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում մեկ ամիս հետո |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | |
3. | Հայտարարագրման համակարգի ներդրման ապահովման նպատակով համակարգչային բազայի ստեղծում և ծրագրերի մշակում ու ներդրում | 2-րդ կիսամյակ | ՀՀ պետական եկամուտների նախարարություն |
4. | Հայտարարագրման համակարգի ներդրման մասին իրազեկման ծրագրի մշակում և իրականացում | 2-րդ կիսամյակ |
ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
5. | Հայտարարատուներին մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով կենտրոնների ստեղծում | 2-րդ կիսամյակ | ՀՀ պետական եկամուտների նախարարություն |
6. | 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների ապահովում | 3-րդ կիսամյակ | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառում 2003 թվականի հունվարի 1-ից