Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 78
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
09.07.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
09.07.2024
Дата вступления в силу
11.08.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2024 թվականի

թիվ 78

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 177 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը, և «Օծանելիքակոսմետիկական անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 177 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հուլիսի 9-ի

թիվ 78 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 177 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը, լրացնել հետևյալ դիրքերով՝

 

«

701

  

ԳՕՍՏ ԵՆ 12353-2023 «Քիմիական միջոցներ՝ ախտահանիչ և հականեխիչ. Մանրէասպան (ներառյալ Legionella), միկոմանրէասպան, սպորասպան, սնկասպան և վարակասպան (ներառյալ մանրէակերը) ակտիվության որոշման համար կիրառվող թեստ-միկրոօրգանիզմների պահպանում»

կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

          
».

«

1302

5-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 7-րդ կետեր

ԳՕՍՏ ԻՍՕ/ ՏՍ 22176-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Վերլուծական մեթոդներ. Քանակական վերլուծական մեթոդների վավերացման ընդհանուր մոտեցման մշակում»

կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

».

 

«

185

5-րդ հոդվածի

7-րդ կետը, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ ԻՍՕ/ՏՌ 23199-2023

Օծանելիքակոսմետիկական արտադրանք․ Հիդրոլատների օրգանական ցուցիչների հաշվարկ.

ԻՍՕ 16128-2-ի կիրառման լրացուցիչ տեղեկություն:

կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

186

ԳՕՍՏ ԻՍՕ/ՏՌ 22582-2023 Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Լուծամզուքի շոգեհանման և օրգանական ցուցիչների հաշվարկի մեթոդներ. ԻՍՕ 16128-2-ի կիրառման լրացուցիչ տեղեկություն

կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

»:

 

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մեջ՝

ա) 1-ին դիրքի 4-րդ վանդակը լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

բ) լրացնել հետևյալ դիրքերով՝

 

«

11

    

ԳՕՍՏ 790-2023 3-րդ և 4-րդ բաժիններ «Տնտեսական օճառ պինդ և ձեռքի օճառ պինդ. Ընդունման կանոններ և փորձարկման մեթոդներ»

կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

».

 

«

271

     

ԳՕՍՏ ԻՍՕ 21322-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Մանրէաբանություն. Արտադրանքի փորձարկման իրականացում կրիչների վրա»

կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

».

 

«

341

5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ ԻՍՕ 21392-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Վերլուծական մեթոդներ. Ծանր մետաղների հետքային քանակի որոշումը՝ զանգվածասպեկտրաչափական ինդուկտիվ կապված պլազմայի մեթոդով»

կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

».

«

401

5-րդ հոդվածի 6-րդ և 7.2 կետեր

ԳՕՍՏ 34993-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Թունաբանական գնահատում՝ հիմնված բաղադրիչների թունաբանական բնութագրերի վերլուծության հիման վրա»

կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

».

գ) 49-րդ դիրքի 4-րդ վանդակը լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 491 դիրքով՝

 

«

491

      

ԳՕՍՏ ԵՆ 16274-2023* «Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Ալերգենների վերլուծության մեթոդ. Բուրումնավետ կոմպոզիցիաների կազմում 57 պոտենցիալ ալերգենների քանակական որոշում՝ գազային քրոմատազանգվածասպեկտրաչափական միջոցով»

կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

».

 

ե) 54-րդ դիրքի 4-րդ վանդակը լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 541 դիրքով՝

 

«

541

      

ԳՕՍՏ ԻՍՕ 24443-2023* «Օծանելիքակոսմետիկական արևապաշտպան արտադրանք. А սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանման գործոնի մեծության որոշման in vitro մեթոդ»

կիրառվում է 2025 թվականի հուլիսի 1-ից

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: