«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314291
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2014 թ. |
թիվ 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքի մասին» ՁԵՎ 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքի մասին» ՁԵՎ 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի` ««Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության կառուցվածքի մասին» ՁԵՎ թիվ 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 34-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 28-Ն որոշման |
ՁԵՎ 3-առևտուր (տարեկան) | |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ 20 թ. |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 15-ը | |||||||||||
Ներկայացնում է__________________________________________________________ (անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը) Գտնվելու վայրը _____________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը _______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ __________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ԲԱԺԻՆ 1. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի |
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
Ա |
Բ |
1 |
2 |
Պարենային ապրանքներ, ընդամենը (115, 120,125, 130, 135-165, 170-225 տողերի գումարը) այդ թվում` |
110 |
||
Միս |
115 |
||
որից` անասնի միս |
115.1 |
||
թռչնի միս |
115.2 |
||
մսամթերք |
115.3 |
||
մսի պահածո |
115.4 |
||
Ձուկ և ծովամթերք |
120 |
||
որից` ձկան և ծովամթերքի պահածո |
120.1 |
||
Սննդային յուղեր և ճարպեր |
125 |
||
որից` կենդանական յուղ |
125.1 |
||
բուսական յուղ |
125.2 |
||
հալած յուղ և այլ սննդային ճարպեր |
125.3 |
||
մարգարինային արտադրանք |
125.4 |
||
մայոնեզային արտադրանք |
125.5 |
||
Կաթ, կաթնամթերք |
130 |
||
որից` պանիր |
130.1 |
||
Բանջարեղենային պահածո |
135 |
||
Ձու |
140 |
||
Շաքար |
145 |
||
Հրուշակեղեն |
150 |
||
Պաղպաղակ |
155 |
||
Մուրաբա, ջեմ, պովիդլո, մեղր |
160 |
||
Թեյ , սուրճ. կակաո |
165 |
||
որից` թեյ |
165.1 |
||
Աղ |
170 |
||
Ալյուր |
175 |
||
Հաց և հացաբուլկեղեն |
180 |
||
Ձավար և լոբազգիներ |
185 |
||
Մակարոնեղեն |
190 |
||
Թարմ կարտոֆիլ |
195 |
||
Թարմ բանջարեղեն |
200 |
||
Թարմ մրգեր, հատապտուղներ, բոստանային մշակաբույսեր |
205 |
||
Ոգելից խմիչքներ |
210 |
||
Ոչ ոգելից խմիչքներ |
215 |
||
Ծխախոտ |
220 |
||
Այլ պարենային ապրանքներ |
225 |
||
Ոչ պարենային ապրանքներ, ընդամենը (235, 240-360, 365-385 տողերի գումարը) այդ թվում` |
230 |
||
Գործվածքեղեն (235.1+235.2+235.3 տողերի գումարը) այդ թվում` |
235 |
||
բամբակյա |
235.1 |
||
բրդյա |
235.2 |
||
մետաքսե |
235.3 |
||
Սպիտակեղեն |
240 |
||
Հագուստեղեն |
245 |
||
Մորթեղեն |
250 |
||
Գլխարկներ |
255 |
||
Մանածագործական արտադրանք |
260 |
||
Գուլպեղեն |
265 |
||
Կոշկեղեն |
270 |
||
Տնտեսական օճառ |
275 |
||
Ձեռքի օճառ |
280 |
||
Մաքրող, լվացող և փայլեցնող սինթետիկ միջոցներ |
285 |
||
Օծանելիք և գեղարարական ապրանքներ |
290 |
||
Թելեր |
295 |
||
Լուցկի |
300 |
||
Կահույք |
305 |
||
Գորգեր և գորգագործական արտադրատեսակներ |
310 |
||
Դպրոցական, գրենական, գրասենյակային ապրանքներ |
315 |
||
Երաժշտական գործիքներ |
320 |
||
Տպագիր ապրանքներ |
325 |
||
Խաղեր և խաղալիքներ |
330 |
||
Տնտեսական ապրանքներ |
335 |
||
Տեսաերիզներ և ձայներիզներ |
340 |
||
Սպորտային ապրանքներ |
345 |
||
Շինարարական ապրանքներ |
350 |
||
Ոսկերչական արտադրատեսակներ |
355 |
||
Դեղագործական, բժշկական և օրթոպեդիկ ապրանքներ |
360 |
||
որից` դեղամիջոցներ |
360.1 |
||
Կենցաղային քիմիայի ապրանքներ |
365 |
||
Ավտոմեքենաների մասեր և պարագաներ |
370 |
||
Բենզին և դիզելային վառելիք |
375 |
||
Հեղուկ գազ և գազօլին |
380 |
||
Այլ ոչ պարենային ապրանքներ |
385 |
||
Ընդամենը` (տող 110 + տող 230) |
390 |
ԲԱԺԻՆ 2. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (հատ) | |
հատ |
հազ. դրամ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ժամացույցներ |
395 |
|||
Սառնարաններ և սառցախցիկներ |
400 |
|||
Լվացքի մեքենաներ |
405 |
|||
Էլեկտրական փոշեծծիչներ |
410 |
|||
Միկրոալիքային վառարաններ |
415 |
|||
Արդուկներ |
420 |
|||
Գազօջախներ և սալօջախներ |
425 |
|||
Սպասք լվացող մեքենաներ |
430 |
|||
Կարող և գործող մեքենաներ |
435 |
|||
Հեծանիվներ և մոպեդներ |
440 |
|||
Մոտոցիկլետներ |
445 |
|||
Ավտոմեքենաներ (տող 450.1+ տող 450.2) այդ թվում` |
450 |
|||
մարդատար |
450.1 |
|||
բեռնատար |
450.2 |
|||
Աուդիոսարքավորանքներ |
455 |
|||
որից` ռադիոընդունիչ սարքավորանքներ |
455.1 |
|||
Հեռուստացույցներ |
460 |
|||
Տեսամագնիտոֆոններ |
465 |
|||
Ֆոտոապրանքներ և ֆոտոսարքավորանքներ |
470 |
|||
Բջջային հեռախոսներ |
475 |
|||
Համակարգիչներ |
480 |
|||
Ընդամենը` (395-450, 455, 460-480 տողերի գումարը) |
485 |
X |
X | |
Առևտրի շրջանառությունը, ընդամենը`(տող 390 +տող 485) |
490 |
X |
X |
ԲԱԺԻՆ 3. ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (լիտր) | |
լիտր |
հազ. դրամ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ոգելից խմիչքներ, ընդամենը (495.1-495.7 տողերի գումարը) այդ թվում` |
495 |
|||
օղի և օղելիկյորային արտադրանք |
495.1 |
|||
գինի |
495.2 |
|||
շամպայն |
495.3 |
|||
կոնյակ |
495.4 |
|||
վիսկի |
495.5 |
|||
գարեջուր |
495.6 |
|||
այլ |
495.7 |
ԲԱԺԻՆ 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զբաղեցրած առևտրական մակերեսը, քառ. մ |
500 |
|
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ |
505 |
Ղեկավար |
________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) |
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 28-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքի մասին» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Հաշվետվության մեջ ներառվում են ցուցանիշներ ապրանքների (ըստ տեսակների) մանրածախ վաճառքի և ապրանքային մնացորդի վերաբերյալ:
7. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
8. Մանրածախ առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
9. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետ վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
10. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Հաշվետվությունը կազմված է չորս բաժնից.
1) բաժին 1` պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը,
2) բաժին 2` երկարաժամկետ օգտագործման ապրանքների վաճառքը և մնացորդը,
3) բաժին 3` ոգելից խմիչքների վաճառքը և մնացորդը,
4) բաժին 4` ընդհանուր տեղեկություններ:
12. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 2-րդ բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ, իսկ 3-րդ բաժնի ցուցանիշները` քանակային (լիտր) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
13. Տող 110-ը ներառում է հաշվետվության 115, 120, 125, 130, 135-165, 170-225 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
14. Տող 115-ը ներառում է թարմ, սառեցված կամ պահածոյացված անասնի մսի, տնային թռչունների մսի, մսամթերքի, անասնի և թռչնի մսի ենթամթերքի (լեզու, փայծաղ, երիկամներ, սիրտ և այլն) և այլնի վաճառքը և մնացորդը: 115 տողի բոլոր սյունակների տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն 115.1, 115.2, 115.3 և 115.4 տողերի տվյալների գումարին (տող115 ≥ տող115.1+ տող115.2+ տող115.3+ տող115.4):
15. Տող 115.1-ը ներառում է հորթի, ոչխարի, այծի, ճագարի և այլ կենդանիների մսի վաճառքը և մնացորդը: Անասնի մսի ենթամթերքի (լեզու, փայծաղ, երիկամներ, սիրտ և այլն) տվյալները այստեղ չեն ներառվում, այլ ցույց են տրվում միայն 115 տողում:
16. Տող 115.2-ը ներառում է հավի, ճտի, բադի, հնդկահավի, սագի, լորի և այլ տնային թռչնի մսի վաճառքը և մնացորդը: Թռչնի մսի ենթամթերքի տվյալները այստեղ չեն ներառվում, այլ ցույց են տրվում միայն 115 տողում:
17. Տող 115.3-ը ներառում է եփած, ապխտած, կիսաապխտած և այլ երշիկեղենի, նրբերշիկի, ապխտած մսի, մսային նախուտեստների, կիսաֆաբրիկատների և այլնի վաճառքը և մնացորդը:
18. Տող 115.4-ը ներառում է տավարի, խոզի, ոչխարի, թռչնի մսից պատրաստված պահածոների, ինչպես նաև մսով պատրաստված ճաշատեսակների պահածոների վաճառքը և մնացորդը:
19. Տող 120-ը ներառում է թարմ, սառեցված. մարինացված, ապխտած, աղ դրած ձկների, ձկան խավիարի, կակղամորթների, խեցեմորթների և այլ ծովամթերքների, յուղով կամ տոմատով պատրաստված ձկան պահածոների վաճառքը և մնացորդը:
20. Տող 120.1-ը ներառում է յուղով կամ տոմատով պատրաստված ձկան և այլ ծովամթերքների պահածոների վաճառքը և մնացորդը:
21. Տող 125-ը ներառում է կենդանական և բուսական յուղերի, մարգարինային արտադրանքի, մայոնեզի և այլնի վաճառքը և մնացորդը: 125 տողի բոլոր սյունակների տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն 125.1, 125.2, 125.3, 125.4 և 125.5 տողերի տվյալների գումարին (տող125 ≥ տող125.1+ տող125.2+ տող 125.3+ տող125.4 + տող125.5):
22. Տող 125.1-ը ներառում է բոլոր տեսակի սերուցքային կարագների (աղի, դիետիկ և այլն), հալած յուղի, շոկոլադային և պանրային կարագների և այլ կարագների վաճառքը և մնացորդը:
23. Տող 125.2-ը ներառում է զտված և չզտված արևածաղկի, սոյայի, ձիթապտղի, եգիպտացորենի և այլ բուսական յուղերի վաճառքը և մնացորդը:
24. Տող 125.3-ը ներառում է տավարի, խոզի, ոչխարի, ինչպես նաև ոսկորի հալած յուղերի և այլ ճարպերի վաճառքը և մնացորդը:
25. Տող 125.4-ը ներառում է բոլոր տեսակի մարգարինների վաճառքը և մնացորդը:
26. Տող 125.5-ը ներառում է բոլոր տեսակի մայոնեզների վաճառքը և մնացորդը:
27. Տող 130-ը ներառում է կաթի, կեֆիրի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի, յոգուրտի, խտացրած կաթի, պանրի և այլ կաթնային կիսաֆաբրիկատների վաճառքը և մնացորդը:
28. Տող 130.1-ը ներառում է պանրի տարբեր տեսակների` չոր, հալած և այլնի վաճառքը և մնացորդը:
29. Տող 135-ը ներառում է տարբեր տեսակի բանջարեղենից պատրաստված պահածոների, կանաչ ոլոռի պահածոյի, մարինադների և այլնի վաճառքը և մնացորդը:
30. Տող 140-ը ներառում է թռչնի ձվի վաճառքը և մնացորդը:
31. Տող 145-ը ներառում է է շաքարի, շաքարավազի, շաքարի փոշու և այլնի վաճառքը և մնացորդը:
32. Տող 150-ը ներառում է խմորեղենի և շաքարային հրուշակեղենի` ներառյալ շոկոլադի վաճառքը և մնացորդը:
33. Տող 155-ը ներառում է բոլոր տեսակի պաղպաղակների (փաթեթավորված, հատով, քաշով), պաղպաղակե տորթերի վաճառքը և մնացորդը:
34. Տող 160-ը ներառում է տարբեր տեսակի մրգերից և հատապտուղներից պատրաստված մուրաբաների, ջեմերի, պովիդլոների, ժելեների, մեղրի վաճառքը և մնացորդը:
35. Տող 165-ը ներառում է սև, կանաչ և այլ թեյերի, հատիկավոր, աղացած, լուծվող և այլ տեսակի սուրճերի, կակաոյի վաճառքը և մնացորդը:
36. Տող 165.1-ը ներառում է սև, կանաչ և այլ թեյերի վաճառքը և մնացորդը:
37. Տող 170-ը ներառում է մանր, խոշոր, փաթեթավորված և առանց փաթեթավորման աղի վաճառքը և մնացորդը:
38. Տող 175-ը ներառում է ցորենի, եգիպտացորենի և այլ տեսակի ալյուրի վաճառքը և մնացորդը:
39. Տող 180-ը ներառում է ազգային և բոլոր տեսակի հացատեսակների, հացաբուլկեղենի և այլնի վաճառքը և մնացորդը:
40. Տող 185-ը ներառում է ցորենի, հնդկացորենի, եգիպտացորենի, բրնձի, մանրաձավարի, լոբու, ոլոռի, սիսեռի և այլնի վաճառքը և մնացորդը:
41. Տող 190-ը ներառում է վերմիշելի, լապշայի և այլ մակարոնեղենի վաճառքը և մնացորդը:
42. Տող 195-ը ներառում է թարմ կարտոֆիլի վաճառքը և մնացորդը:
43. Տող 200-ը ներառում է վարունգի, լոլիկի, բադրիջանի, գազարի, բազուկի, կաղամբի, տարբեր տեսակի կանաչիների և այլնի վաճառքը և մնացորդը:
44. Տող 205-ը ներառում է խնձորի, տանձի, խաղողի, դեղձի, ծիրանի, սալորի, կեռասի, ելակի, մոշի, նռան, թզի, բանանի, ցիտրուսների, ձմերուկի, սեխի և այլնի վաճառքը և մնացորդը:
45. Տող 210-ը ներառում է բոլոր տեսակի ոգելից խմիչքների` գարեջրի, օղիների, կոնյակի, գինիների, չոր, կիսաչոր շամպայնի, լիկյորների, ռոմի, վիսկիի, ոգեթուրմերի, պունշերի վաճառքը և մնացորդը:
46. Տող 215-ը ներառում է հանքային ջրերի, բնական և արհեստական հյութերի (կոկա կոլա, ֆանտա և այլն), շշալցված խմելու ջրի և այլնի վաճառքը և մնացորդը:
47. Տող 220-ը ներառում է բոլոր տեսակի ծխախոտների վաճառքը և մնացորդը:
48. Տող 225-ը ներառում է բոլոր այն պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը, որոնք ներառված չեն ուրիշ խմբավորումներում:
49. Տող 230-ը ներառում է հաշվետվության 235, 240-360, 365-385 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
50. Տող 235-ը ներառում է չթի, քաթանի, կտավի, բրդյա և կիսաբրդյա գործվածքների, բրդյա և կիսաբրդյա ծածկոցների, գլխաշորերի, բնական և կիսաբնական մետաքսի, արհեստական մետաքսի գործվածքեղենի և այլնի վաճառքը և մնացորդը (տող 235 = տող 235.1+ տող 235.2+տող 235.3):
51. Տող 240-ը ներառում է սավանների, սրբիչների, անձեռոցիկների, բամբակյա, մետաքսյա, արհեստական մետաքսից ներքնաշորերի և այլնի վաճառքը և մնացորդը:
52. Տող 245-ը ներառում է բոլոր տեսակի գործվածքներից տղամարդու, կանացի, մանկական, սպորտային և աշխատանքային հագուստի վաճառքը և մնացորդը:
53. Տող 250-ը ներառում է մորթուց պատրաստված հագուստի, մորթե գլխարկների, բնական մորթիների վաճառքը և մնացորդը:
54. Տող 255-ը ներառում է բրդյա, մետաքսե, բամբակյա, տրիկոտաժե գործվածքներից, արհեստական մորթուց, արհեստական կաշվից, ծղոտից պատրաստված տղամարդու, կանացի, մանկական, գլխարկների վաճառքը և մնացորդը:
55. Տող 260-ը ներառում է ջեմպերների, ժակետների, պուլովերների, զգեստների և այլնի վաճառքը և մնացորդը:
56. Տող 265-ը ներառում է տղամարդու, կանացի և մանկական գուլպաների, զուգագուլպաների և այլնի վաճառքը և մնացորդը:
57. Տող 270-ը ներառում է տղամարդու, կանացի, մանկական սեզոնային, երկարաճիտ, կիսաճտքավոր կոշիկների, բացի հատուկ սպորտային կոշիկից (դահուկային կոշիկ և այլն), հողաթափերի վաճառքը և մնացորդը:
58. Տող 275-ը ներառում է պինդ, հեղուկ, փոշի տնտեսական օճառի վաճառքը և մնացորդը:
59. Տող 280-ը ներառում է պինդ, հեղուկ, փաթեթավորված և առանց փաթեթավորման ձեռքի օճառների վաճառքը և մնացորդը:
60. Տող 285-ը ներառում է լվացքի փոշիների, մածուկների և հեղուկ լվացամիջոցների, մաքրող և փայլեցնող միջոցների վաճառքը և մնացորդը:
61. Տող 290-ը ներառում է օծանելիքի, դեմքի հարդարման միջոցների, մաշկի և մազերի խնամքի միջոցների (քսուքներ, մազի լաքեր, ներկեր, շամպուններ, թուրմեր) և այլնի վաճառքը և մնացորդը:
62. Տող 295-ը ներառում է բամբակյա, բրդյա, մետաքսե գործելու և կարելու համար նախատեսված թելերի վաճառքը և մնացորդը:
63. Տող 300-ը ներառում է բոլոր տեսակի լուցկիների վաճառքը և մնացորդը:
64. Տող 305-ը ներառում է փափուկ, կիսափափուկ, չոր աթոռի, սեղանի, պահարանի և այլնի, հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի կահույքի վաճառքը և մնացորդը:
65. Տող 310-ը ներառում է ձեռքով կամ մեքենայով գործած, արհեստական և բնական գորգերի, ուղեգորգերի և այլնի վաճառքը և մնացորդը:
66. Տող 315-ը ներառում է բոլոր տեսակի թղթերի, տետրերի, մատիտի, գրիչի, ռետինի, քանոնի և այլնի վաճառքը և մնացորդը:
67. Տող 320-ը ներառում է դաշնամուրի, ռոյալի, ակորդեոնի, լարային, փողային գործիքների, հարվածային գործիքների և նրանց պահեստամասերի և այլնի վաճառքը և մնացորդը:
68. Տող 325-ը ներառում է գրքերի, ուսումնական ձեռնարկների, թերթերի, ամսագրերի, քարտեզների, օրացույցների, փոստային բացիկների, դրոշմանիշերի և այլնի վաճառքը և մնացորդը:
69. Տող 330-ը ներառում է փափուկ, կոշտ, ռետինե և մետաղյա խաղալիքների, տիկնիկների, էլեկտրամեխանիկական խաղալիքների, երաժշտական խաղալիքների, մանկական հեծանիվների և այլնի վաճառքը և մնացորդը:
70. Տող 335-ը ներառում է կերակրակաթսաների, սրճեփների, թեյնիկների դանակային արտադրատեսակների, սեղանի սպասքի, ոչ էլեկտրական կենցաղային սարքերի` վառարանների, խոհանոցային ոչ էլեկտրական սալերի և այլնի, և այն տնտեսական ապրանքների վաճառքը և մնացորդը, որոնք ներառված չեն ուրիշ խմբավորումներում:
71. Տող 340-ը ներառում է գրառված և չգրառված ձայներիզների, հոլովակների, կասետների, խտասկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների վաճառքը և մնացորդը:
72. Տող 345-ը ներառում է ձկնորսական և որսի պարագաների, ֆիզկուլտուրայի, թեթև ատլետիկայի և այլ սպորտաձևերի համար նախատեսված սարքավորումների. զբոսաշրջության հանդերձանքի, ջրային սպորտի պարագաների, հատուկ սպորտային կոշիկների (ֆուտբոլի, դահուկների) և այլնի վաճառքը և մնացորդը:
73. Տող 350-ը ներառում է պաստառների, ներկերի, քարի, փայտի, ավազի, ցեմենտի, սալիկների և այլնի վաճառքը և մնացորդը:
74. Տող 355-ը ներառում է թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված արտադրատեսակների վաճառքը և մնացորդը:
75. Տող 360-ը ներառում է դեղագործական ապրանքների, բժշկական ապրանքների, օրթոպեդիկ ապրանքների և հարմարանքների և այլնի վաճառքը և մնացորդը:
76. Տող 360.1-ը ներառում է դեղագործական ապրանքների, ներառյալ դեղամիջոցների, որոնք պատրաստվել են դեղատներում վաճառքը և մնացորդը:
77. Տող 365-ը ներառում է հանքային պարարտանյութերի, թունաքիմիկատների, միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցների, կաշվե իրերի խնամքի համար նախատեսված քիմիական միջոցների և այլնի վաճառքը և մնացորդը:
78. Տող 370-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների և այլնի վաճառքը և մնացորդը:
79. Տող 375-ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի, ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի վաճառքը և մնացորդը:
80. Տող 380-ը ներառում է ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի վաճառքը և մնացորդը:
81. Տող 385-ը ներառում է բոլոր այն ոչ պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը, որոնք ներառված չեն ուրիշ խմբավորումներում:
82. Տող 390-ը ներառում է 110 և 230 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
83. Հաշվետվության 2-րդ բաժնի վաճառքի վերաբերյալ ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ համապատասխանաբար առաջին և երկրորդ սյունակներում, ինչպես նաև նշվում է մնացորդը հատով` երրորդ սյունակում: Այս բաժնում տեղ գտած ապրանքատեսակները ներառված չեն ուրիշ խմբավորումներում:
84. Տող 395-ը ներառում է գրպանի, ձեռքի, սեղանի, պատի, զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների վաճառքը և մնացորդը:
85. Տող 400-ը ներառում է կենցաղում օգտագործման համար նախատեսված սառնարանների և սառցախցիկների վաճառքը և մնացորդը:
86. Տող 405-ը ներառում է լվացքի մեքենաների վաճառքը և մնացորդը:
87. Տող 410-ը ներառում է բոլոր տեսակի էլեկտրական փոշեծծիչների վաճառքը և մնացորդը:
88. Տող 415-ը ներառում է միկրոալիքային վառարանների վաճառքը և մնացորդը:
89. Տող 420-ը ներառում է արդուկների վաճառքը և մնացորդը:
90. Տող 425-ը ներառում է գազօջախների և սալօջախների վաճառքը և մնացորդը:
91. Տող 430-ը ներառում է սպասք լվացող մեքենաների վաճառքը և մնացորդը:
92. Տող 435-ը ներառում է ձեռքի, ոտքի, էլեկտրաշարժիչով կարի մեքենաների, գործող մեքենաների վաճառքը և մնացորդը:
93. Տող 440-ը ներառում է հեծանիվների և մոպեդների վաճառքը և մնացորդը:
94. Տող 445-ը ներառում է մոտոցիկլետների, մոտոռոլլերների վաճառքը և մնացորդը:
95. Տող 450-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների, բեռնատար մեքենաների և այլնի վաճառքը և մնացորդը:
96. Տող 455-ը ներառում է մագնիտոֆոնների, երաժշտական կենտրոնների, ռադիոընդունիչների, ուժեղացուցիչների, ձայնագրման և ձայնի վերարտադրության սարքավորանքների, նվագարկիչների, փլեյերների և այլ աուդիոսարքավորանքների վաճառքը և մնացորդը:
97. Տող 455.1-ը ներառում է ռադիոընդունիչ սարքավորանքների, ներառյալ ձայնագրման և ձայնի վերարտադրության սարքավորանքների վաճառքը և մնացորդը:
98. Տող 460-ը ներառում է հեռուստացույցների վաճառքը և մնացորդը:
99. Տող 465-ը ներառում է տեսամագնիտոֆոնների վաճառքը և մնացորդը:
100. Տող 470-ը ներառում է ֆոտոապարատների, օբյեկտիվների և այլնի վաճառքը և մնացորդը:
101. Տող 475-ը ներառում է բջջային հեռախոսների, ներառյալ սմարթֆոնների և այլնի վաճառքը և մնացորդը:
102. Տող 480-ը ներառում է համակարգիչների, ներառյալ պլանշետների, նոթբուքերի, նեթբուքերի վաճառքը և մնացորդը:
103. Տող 485-ը ներառում է հաշվետվության 395-450, 455, 460-480 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
104. Տող 490-ը ներառում է հաշվետվության 390 և 485 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
105. Հաշվետվության 3-րդ բաժնի վաճառքի վերաբերյալ ցուցանիշները լրացվում են քանակային (լիտր) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ համապատասխանաբար առաջին և երկրորդ սյունակներում, ինչպես նաև նշվում է մնացորդը լիտրով` երրորդ սյունակում: Այս բաժնում տեղ գտած 495 տողի 2-րդ սյունակի ցուցանիշը պետք է համապատասխանի հաշվետվության 1-ին բաժնի 210 տողի 1-ին սյունակի ցուցանիշին (3-րդ բաժնի տող 495 սյունակ 2 = 1-ին բաժնի տող 210 սյունակ 1):
106. Տող 495-ը ներառում է հաշվետվության 495.1-ից 495.7 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը: Այն ներառում է օղու, օղելիկյորային արտադրանքի, կոնյակի, վիսկիի, գինու, չոր, կիսաչոր շամպայնի, գարեջրի և այլնի վաճառքը և մնացորդը:
107. Տող 500-ում լրացվում է մանրածախ առևտրի օբյեկտի առևտրական մակերեսը:
108. Տող 505-ի ցուցանիշը հաշվարկվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:
1) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
2) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
3) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է` նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի դրությամբ աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով: