ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 1997 թվականի N 17
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի «դ» կետով որոշեց`
հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման մասին Կարգը (հավելված 1):
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) պարբերության ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը գրանցում է գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված մատակարարման պայմանագրերը:
Սույն կարգով սահմանվում են ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի գործառույթները, կապված կնքված պայմանագրերի գրանցման հետ:
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձը պայմանագրի գրանցման մասին հայտը և կնքված պայմանագիրը չորս օրինակից ներկայացնում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողով այդ պայմանագիրը ուժի մեջ մտնելու կանխատեսվող ժամկետից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում մուտքագրվելուց հետո, պայմանագրերը փորձաքննության նպատակով հանձնվում են մեթոդա-իրավաբանական, տեխնիկական փորձաքննության և ֆինանսական վերլուծության վարչություններ:
3. Պայմանագրի փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանելիությունը`
- Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևին.
- պայմանագրային որևէ կողմի (կողմերի) գործունեության լիցենզիայի պայմաններին.
- ՀՀ օրենսդրությանը և գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին:
4. Առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում, հաշվի առնելով դիտողությունները, մեթոդա-իրավաբանական վարչության կողմից կազմվում է զեկուցագիր պայմանագրերը գրանցման կամ մերժման մասին և ներկայացվում է հանձնաժողովի նախագահին:
5. Գրանցման կամ գրանցման մերժման մասին որոշումը կայացվում է ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին գրավոր տեղյակ է պահվում կողմերին:
6. Պայմանագրի գրանցումը կատարվում է հանձնաժողովի մեթոդա-իրավաբանական վարչությունում, այդ նպատակով բացված առանձին մատյանում, որտեղ նշվում են`
● հերթական համարը.
● պայմանագրային կողմերի անվանումները.
● պայմանագրի համարը.
● պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձանց անուն, ազգանունը.
● պայմանագրի գրանցման համարը.
● պայմանագրի գրանցման ամսաթիվը.
● պայմանագրի գործողության ժամկետը.
● հանձնաժողովի կողմից գրանցումը կատարած պատասխանատու անձի անուն ազգանունը և ստորագրությունը:
7. Պայմանագրի բոլոր չորս օրինակների վերջին էջի վրա կատարվում է գրանցման մասին հանձնաժողովի հատուկ նշումը, որի ձևն է`
ՀՀ էներգետիկայի հանձնաժողով Կ.Տ.
Գրանցված է ___ ___________ 199 թ.
Գրանցման N ___
Պատասխանատու _________________________ |
8. Գրանցված պայմանագրերը հանձնվում են հայտ ներկայացնողին հայտը ստանալուց ոչ ուշ քան 6-րդ օրը: Գրանցված պայմանագրերի մեկ օրինակը մնում է հանձնաժողովի մեթոդա-իրավաբանական վարչությունում:
9. Սույն կարգը ուժի մեջ է մտնում 1997 թ. դեկտեմբերի 15-ից:
Վ. Մովսեսյան