ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 1996 թվականի թիվ 106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՉԵԿԵՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային համակարգի զարգացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 14-ի «Հաշվարկային չեկերով գործառնություններ կատարելու կարգի մասին» թիվ 48 որոշմամբ սահմանված հաշվարկային չեկերից բացի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությամբ կարող են թողարկել, իրենց հաճախորդներին տրամադրել միջազգային պրակտիկայում կիրառվող այլ չեկեր, ինչպես նաև կատարել դրանց հետ կապված գործառնություններ` պայմանագրային հիմունքներով:
2. Նշված չեկերով միջբանկային գործառնությունները և հաշվարկները, դրանց ինկասացիան, կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունը կարգավորվում են միջբանկային համաձայնագրերով:
քաղ. Երևան |