ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2023 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԹՌՉՆԻ ՄՍԻ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրոպական տնտեսական միության հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 110 որոշմամբ ընդունված՝ «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) թիվ 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի փետրվարի 15-ի թիվ 23 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) թիվ 5 հավելվածում կատարվող
1. Երշիկեղենին վերաբերող «Նիտրիտներ» դիրքում՝
ա) երկրորդ սյունակում «150» թվերը փոխարինել «30» թվերով.
բ) երրորդ սյունակում «Երշիկեղեն» բառերը փոխարինել «Երշիկեղեն՝ 3 տարեկանից բարձր երեխաների սննդի համար» բառերով.
2. Պահածոյացված թռչնի մսին, պաստերացված երշիկներին, մսաբուսական և բուսամսային պահածոներին, կիսապատրաստվածքներին, պաշտետներին և խոհարարական արտադրատեսակներին վերաբերող «Նիտրոզամիններ (ՆԴՄԱ–ի և ՆԴԷԱ–ի հանրագումար)» դիրքում երկրորդ սյունակի «0,002» թվերը փոխարինել «չի թույլատրվում (< 0,001)*» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: