ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2012 թվականի N 1075-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1424-Ն որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հաստատել ընկերության խորհրդի կազմը տասն անդամից, որում ներառել երեք ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից, մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեից, մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից (համաձայնությամբ), մեկ ներկայացուցիչ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամից (համաձայնությամբ) և մեկ ներկայացուցիչ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից (համաձայնությամբ):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 28 Երևան |