«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004337
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 նոյեմբերի 2004 թ. |
N 302-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻՑ ԿԱՆԽԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՆՈՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմատ գանձման մեքենաներից (բանկոմատներից) վճարային քարտերի միջոցով կանխիկացման գործառնություններ կարող են իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|