Գլխավոր տեղեկություն
Номер
N 256-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.03.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.03.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.03.2023
Дата вступления в силу
03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2023 թվականի N 256-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման 9-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2023 թվականի ծախսերի կատարման հետևյալ նորմատիվները`

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված սպասարկման կենտրոնների յուրաքանչյուր մասնագետի հաստիքի հաշվով` 1,999.0 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի սպասարկման կենտրոնների մասնագետի հաստիքի հաշվով` 2,227.2 հազ. դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2023 թվական: