ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 95 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 117 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 1-ին ենթակետին, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 66-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Մենաշնորհային բարձր և մենաշնորհային ցածր գները սահմանելու մեթոդիկայի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 117 որոշման մեջ փոփոխություններ կատարել՝ հավելվածի համաձայն։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 95 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 117 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «և մենաշնորհային ցածր» բառերը փոխարինել «(ցածր)» բառով։
2. Նշված Որոշմամբ հաստատված՝ Մենաշնորհային բարձր և մենաշնորհային ցածր գները սահմանելու մեթոդիկայի մեջ՝
ա) անվանման մեջ «և մենաշնորհային ցածր» բառերը փոխարինել «(ցածր)» բառով.
բ) տեքստում «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Միության» բառով.
գ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն մեթոդիկան մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 11-րդ կետին համապատասխան և կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, իր իրավասությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքների անդրսահմանային շուկաներում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդրսահմանային շուկաներ)՝ այդ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս։».
դ) 2-րդ կետում՝
առաջին պարբերությունում «Համաձայնագրի 2-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Արձանագրության 2-րդ կետում» բառերով.
երրորդ պարբերությունում «Համաձայնագրի 29-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին» բառերը փոխարինել «Արձանագրության 11-րդ կետին» բառերով.
ե) 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) եթե այդ գինը գերազանցում է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարը.
բ) եթե այդ գինը գերազանցում է այնպիսի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում ձևավորված գինը, որը, ըստ ապրանքի գնորդների կամ վաճառողների կազմի, համադրելի է ապրանքի շրջանառության պայմաններին, ապրանքային շուկայի հասանելիության պայմաններին, պետական կարգավորմանը, այդ թվում՝ հարկմանը ու մաքսասակագնային կարգավորմանը (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)՝ Միության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում։».
զ) 4-րդ կետում՝
«Չի համարվում» բառերը փոխարինել «Չի կարող համարվել» բառերով.
«ապրանքի» բառից առաջ ավելացնել «այդ» բառը.
է) 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) եթե այդ գինը ցածր է փաստացի կամ այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից.
բ) եթե այդ գինը ցածր է այն գնից, որը ձևավորվել է համադրելի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում՝ Միության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում։».
ը) 6-րդ կետում «Չի համարվում» բառերը փոխարինել «Չի կարող համարվել» բառերով.
թ) առաջին պարբերությունում և 13-րդ կետի «ա» ենթակետում «մրցակցության միասնական կանոնների» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: