ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ԲԴԽ-46-Ն-13 2022 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դարբինյան Հենրիկ Ռոբերտի» բառերը հանել,
2) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ և 3-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակի «Աշտարակի, Ապարանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Աշտարակի վարչական տարածք» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովհաննիսյան Լենդրուշ Հրաչյայի» բառերը հանել,
4) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հակոբյան Կարեն Ցոլակի» բառերով,
5) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովհաննիսյան Լենդրուշ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական պաշտոնակատար |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 2 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական: