ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 851-Ա
ԳԱՐԻԿ ԲՈՇՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը՝
1. Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գարիկ Բոշյանին 2022 թվականի հուլիսի 28-30-ը ներառյալ գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Ատա)` Կենտրոնական Ասիայի, ԱՊՀ երկրների և այլ պետությունների նախագահների գործերի կառավարիչների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Գարիկ Բոշյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Ատա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Ատա) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |