ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2014 թվականի N 1395-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՄԲ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 26.04.18 N 491-Ն, փոփ. 09.02.23 N 147-Ն)
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 26.04.18 N 491-Ն, փոփ. 09.02.23 N 147-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. դեկտեմբերի 17
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՄԲ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ
(վերնագիրը լրաց. 26.04.18 N 491-Ն, փոփ. 09.02.23 N 147-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը:
(1-ին կետը լրաց. 26.04.18 N 491-Ն, փոփ. 09.02.23 N 147-Ն)
2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում ծառայության նշանակմամբ և բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`
Բնակավայրի անվանումը |
Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը | |
մինչև 4 անդամ |
4 և ավելի անդամ | |
Երևան քաղաքում |
1500 (դրամ) |
2250 (դրամ) |
Այլ քաղաքներում |
800 (դրամ) |
1200 (դրամ) |
Այլ բնակավայրերում |
500 (դրամ) |
750 (դրամ) |
3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը փոխհատուցում ստանալու համար զեկուցագիր է ներկայացնում քննչական կոմիտեի նախագահին: Զեկուցագրին կցվում է բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը:
(3-րդ կետը փոփ. 09.02.23 N 147-Ն)
4. Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ զեկուցագիրը քննարկվում է քննչական կոմիտեի դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչությունում: Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում քննչական կոմիտեի դեպարտամենտը որոշում է ընդունում դրամական փոխհատուցում տալու մասին, եթե դրանցում առկա չեն թերություններ: Փաստաթղթերում թերություն հայտնաբերելու դեպքում դրամական փոխհատուցում տալու մասին որոշումն ընդունվում է այն վերացնելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Զեկուցագրի բավարարման դեպքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին փոխհատուցման գումարները վճարում է քննչական կոմիտեի դեպարտամետը՝ նախատեսված բյուջետային միջոցների հաշվին:
(5-րդ կետը փոփ. 09.02.23 N 147-Ն)
(հավելվածը լրաց. 26.04.18 N 491-Ն, փոփ. 09.02.23 N 147-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարԴ. Հարությունյան