ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
25 ապրիլի 2022 թ. |
Հ. 1535-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ «ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐ» Հ.106 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 15.04.2022թ. նիստի (արձանագրություն 5) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 20.04.2022թ. հ. 12/Դ-7801-2022 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Արևիկ Սամսոնի Ավետիսյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 30-ի հ.1554-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.2601-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Ավետիսյան Արևիկ Սամսոնի» բառերը փոխարինել «Բաղդասարյան Միքայել Վռամի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ «Երևանի ավագանու անդամ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |