«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1551-Ա
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.02.10 N 113-Ա, 22.12.16 N 1325-Ա)
Հիմք ընդունելով 1999 թվականի հունվարի 27-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի 3-րդ և 2001 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության էներգետիկ համալիրի համար էներգակիրների մատակարարման ապահովմանը Միջպետական բանկի մասնակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 22.12.16 N 1325-Ա)
1. Թույլատրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` Երևանի Կորյունի 19, 1/2 հասցեում գտնվող շենքից 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը (շենքի 1-ին հարկից` 158 քառակուսի մետր և 2-րդ հարկից` 158 քառակուսի մետր) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` սահմանված կարգով վարձակալության հանձնել Միջպետական բանկին:
(1-ին կետը փոփ. 11.02.10 N 113-Ա, 26.07.12 N 933-Ա, 22.12.16 N 1325-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Միջպետական բանկի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են վարձակալի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. դեկտեմբերի 3 Երևան |