ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2016 թվականի N 1218-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման 1-ին կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.
«13) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի, տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի, ինչպես նաև մաշված հաշվառման վկայագրի փոխանակման, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն նոր համարանիշերի հատկացման, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի հատկացման կարգը՝ համաձայն N 13 հավելվածի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԿՈՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ՎԿԱՅԱԳՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՇՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՄԱՇՎԱԾ, ԱՆԸՆԹԵՌՆԵԼԻ ԴԱՐՁԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի հատկացման, կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակման, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրման նպատակով ներկայացվող դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշմամբ սահմանված օպերատորների (այսուհետ` օպերատոր) կողմից ընդունելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն) ներկայացնելու, ինչպես նաև ոստիկանության կողմից պատրաստված ավարտական փաստաթղթերը դիմողներին ներկայացնելու ընթացակարգը:
2. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայական հայցելու դեպքում օպերատորը հայցողից ընդունում է՝
1) դիմում.
2) դիմողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
3. Տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագիր հատկացնելու կամ մաշված հաշվառման վկայագիրը փոխարինելու հայցի դեպքում օպերատորը հայցողից ընդունում է՝
1) դիմում.
2) դիմողի անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) հաշվառման վկայագիրը (առկայության դեպքում).
4) պետական տուրքի վճարման փաստը հավաստող անդորրագիրը:
4. Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշի տրամադրման հայցի դեպքում օպերատորը հայցողից ընդունում է՝
1) դիմում.
2) դիմողի անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) պետական տուրքի վճարման փաստը հավաստող անդորրագիրը:
5. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր հայցելու դեպքում օպերատորը հայցողից ընդունում է՝
1) դիմում.
2) դիմողի անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
3) հաշվառման վկայագիրը.
4) պետական տուրքի վճարման փաստը հավաստող անդորրագիրը:
6. Օպերատորը դիմումը և կից փաստաթղթերն ընդունելիս՝
1) ապահովում է դիմողի նույնականացումը.
2) ապահովում է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձումը.
3) անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը և հանձնումն ապահովելու նպատակով:
7. Հավաքագրված փաստաթղթերի պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հաստատվում են օպերատորի համապատասխան աշխատողի ստորագրությամբ:
8. Սույն կարգի 1-ին կետում նշված գործառույթներն իրականացնելու նպատակով օպերատորը սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան ընդունած դիմումը և կից փաստաթղթերը Մալբերի (Mulberry) համակարգի միջոցով, իսկ փաստաթղթերի բնօրինակներ ներկայացնելու պահանջի դեպքում դիմումը և փաստաթղթերի բնօրինակները փոստով ներկայացնում է ոստիկանություն:
9. Օպերատորը դիմումը և դիմումին կից փաստաթղթերի պատճենները Մալբերի (Mulberry) համակարգով ներկայացնում է ոստիկանության Մալբերի (Mulberry) համակարգ` մուտք գործելու համար իրեն տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի օգտագործմամբ:
10. Դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են դրանց բնօրինակների տեսաներածված ոստիկանության Մալբերի (Mulberry) համակարգ մուտքագրվելու (վերբեռնելու) միջոցով, ընդ որում`
1) դիմումին կից մուտքագրվող բոլոր փաստաթղթերը պետք է հաստատված լինեն օպերատորի համապատասխան աշխատողի ստորագրությամբ.
2) փաստաթղթերի տեսաներածված պատճենները պետք է ներկայացվեն PDF ֆորմատի ֆայլերով.
3) փաստաթղթերի բնօրինակները պետք է տեսաներածված լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որ փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ.
4) պետական տուրքի կամ ծառայության համար վճարման փաստը հաստատվում է փաստաթղթերի կազմում ներկայացվող վճարման անդորրագրի էլեկտրոնային պատճենով:
11. Դիմումը և դիմումին կից փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները մուտքագրելուց հետո դիմողին տրամադրվում է դիմումի ընդունման ստացական, որտեղ պարտադիր պետք է նշվեն դիմողի տվյալները, Մալբերի (Mulberry) համակարգում դիմումի մուտքագրման համարը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:
12. Սույն կարգով նախատեսված էլեկտրոնային եղանակով տրված դիմումները համարվում են ներկայացված` ոստիկանության Մալբերի (Mulberry) համակարգ մուտքագրվելու պահից, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի` ոչ աշխատանքային ժամերին մուտքագրվելու դեպքում դիմումը ներկայացված է համարվում դիմումը մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվանից:
13. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում ոստիկանությունն այդ մասին մեկօրյա ժամկետում ծանուցում է համապատասխան օպերատորին: Անհամապատասխանության վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո օպերատորը մեկօրյա ժամկետում վերացնում է անհամապատասխանությունը և փաստաթղթերի տեսաներածված պատճենները ներկայացնում է ոստիկանություն.
14. Օպերատորի կողմից էլեկտրոնային համակարգ մուտքագրված դիմումների հիման վրա ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը և համարանիշերն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում են դիմումը մուտքագրած օպերատորին: Ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը հնարավորության դեպքում կարող են տրամադրվել նաև Մալբերի (Mulberry) էլեկտրոնային համակարգի միջոցով, որոնք դիմողներին տրամադրվում են համապատասխան օպերատորի կնիքով հաստատված:
15. Օպերատորներին հանձնված էլեկտրոնային դիմումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները յուրաքանչյուր ամսվա վերջում հանձնվում են ոստիկանություն:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |