ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2016 թվականի N 367-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերը փոխարինել «Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերով.
2) «Ե. Զախարյան» բառերը փոխարինել «Լ. Յոլյան» բառերով.
3) «Հ. Մանուկյան» բառերը փոխարինել «Ա. Հովհաննիսյան» բառերով.
4) «Կ. Ճշմարիտյան» բառերը փոխարինել «Ա. Մինասյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 3 Երևան |