ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2015 թվականի N 873-Ա
ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 1-ին ենթակետով`
1. Հաստատել տարահանման հանրապետական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների թեկնածությունները:
3. Տարահանման հանրապետական հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել «Տարահանման հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:
4. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 28-ի N 873-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |