ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2015 թվականի N 1161-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ապագա իրավապայմանագրային հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին և լիագումար առաջին նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 6-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վիգեն Քոչարյանինը և Հովհաննես Ազիզյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Էդվարդ Նալբանդյանինը, Կարեն Նազարյանինը, Պարույր Հովհաննիսյանինը և Արա Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 4-ի N 1161-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 6-9-Ը Բելգիայի Թագավորություն մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Է. Նալբանդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար (պատվիրակության ղեկավար) |
Կ. Նազարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վ. Քոչարյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Հ. Ազիզյան |
- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական |
Պ. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ |
Ա. Մարգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի վարիչ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |