Գլխավոր տեղեկություն
Номер
N 1233-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.11.2016-20.12.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.892
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2002
Дата вступления в силу
21.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1233-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 4-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 198 որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի։

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 16
  Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1233-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

(1-ին կետը խմբ. 28.04.11 N 491-Ն, փոփ. 13.10.16 N 1111-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով  և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ։

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝ պետական վերահսկողության իրականացումը՝

ա) քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ.

գ) աշխատանքներ իրականացնող սուբյեկտների կողմից քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ.

դ) բնակավայրերի հողերի օգտագործման, կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի պահպանման, ինչպես նաև ամրակայված գույքի նպատակային օգտագործման ապահովման նկատմամբ.

ե) շենքերի և շինությունների շինարարության (քանդման) և շահագործման ընթացքում մարդկանց ու կենսագործունեության միջավայրի անվտանգության ապահովման նկատմամբ.

զ) ինքնակամ շինարարության (քանդման) կանխարգելման ու կասեցման, դրա հետևանքների՝ սահմանված կարգով վերացման նկատմամբ:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝ ստուգումների միջոցով՝

ա) մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) քաղաքաշինության վարչություններում, մարզային ենթակայության ձեռնարկություններում ու կազմակերպություններում.

ստուգումների ընթացքում ուսումնասիրվում են՝

իրականացվող քաղաքաշինական գործունեության համապատասխանությունը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, իսկ դրանց փոփոխության կամ բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգերի պահանջներին,

ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տալու համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգերին,

շենքերի և շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման գործընթացի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման պահանջներին,

կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացը,

շինարարության (քանդման) թույլտվության առկայությունը և տրման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների պահանջներին,

ավարտական ակտերի ձևակերպումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին,

ինքնակամ շինարարության կանխարգելմանը, կասեցմանը, քաղաքաշինական գործունեությանն առնչվող այլ գործընթացներ.

բ) ստուգումներ շինարարական օբյեկտներում՝ աշխատանքներ իրականացնող սուբյեկտների գործունեությունը վերահսկելու, իրականացվող շինարարության որակը, քաղաքաշինական փաստաթղթերի, իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական պահանջներին դրանց  համապատասխանությունն ապահովելու նպատակով.

գ) ստուգումներ կառուցվող և շահագործվող շենքերում ու շինություններում, մարդկանց և կենսագործունեության միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներում, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների, հասարակական կազմակերպությունների, հեղինակային ու տեխնիկական հսկողություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմնի, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումների հիման վրա:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետ՝ նախարար)։ Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետ - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը (այսուհետ՝ տեսչության պետ), որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ։

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

10. Տեսչության պետը պատասխանատու է քաղաքաշինության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար։

11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին։

12. Տեսչության պետը՝

ա) ղեկավարում է տեսչության  ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին  տեղեկացնում նախարարին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում  տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) հաստատում է տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերի ընդունած որոշումները վարչական տույժեր նշանակելու մասին.

ժե) առաջարկություններ է ներկայացնում քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմին՝ իրավախախտում թույլ տված շինարարական աշխատանքներ իրականացնող սուբյեկտների լիցենզիաների գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.

ժզ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հաղորդում է ներկայացնում իրավասու մարմիններ՝ քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին.

ժէ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի հիման վրա մարզպետարաններում անցկացվող ամենամյա տեսչական ստուգման համար կազմում է առաջադրանքներ.

ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը։

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

15. Տեսչությունն ունի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ։ Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

(հավելվածը խմբ. 28.04.11 N 491-Ն, փոփ. 13.10.16 N 1111-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1233-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 13.10.16 N 1111-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական

փաստաթղթերի վերահսկողության բաժին

Իրավական ակտերի, վերլուծության և ընդհանուր

վերահսկողության բաժին

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Երևանի տարածքային բաժին

Արմավիրի տարածքային բաժին

Արագածոտնի տարածքային բաժին

Գեղարքունիքի տարածքային բաժին

Լոռու տարածքային բաժին

Կոտայքի տարածքային բաժին

Շիրակի տարածքային բաժին

Տավուշի տարածքային բաժին

Հարավային տարածքային բաժին:

 

(հավելվածը փոփ. 20.01.05 N 31-Ն, խմբ. 16.03.06 N 321-Ն, փոփ.13.10.16 N 1111-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան