Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 6
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Принят
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Дата принятия
08.09.2015
Подписан
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Дата подписания
08.09.2015
Дата вступления в силу
10.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 6

քաղ. Գրոդնո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԱԿՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով նշված Պայմանագրի 99-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման մասին» հիմնադրույթը.

Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումների ստանդարտներըև մեթոդաբանությունը:

2. Հաստատել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման անցկացումը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող ժամանակահատվածի համար իրականացվում է այն պետությունների պետական ֆինանսական վերահսկողության մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնք նշված ժամանակահատվածում եղել են Մաքսային միությանև Միասնական տնտեսական տարածքի անդամ՝ սույն Որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման մասին» հիմնադրույթին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումների ստանդարտներինև մեթոդաբանությանը համապատասխան:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան