«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հոկտեմբերի 2016 թ. |
թիվ 177-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 6.39-րդ կետը «կետերում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն Հավելվածի 9.4 կետի» բառերով,
2) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ը 9.3 կետից հետո լրացնել նոր 9.4 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«9.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ով (այսուհետ` Կանոնակարգ 5/09) սահմանված կարգով Կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշվառման հաշիվներում հաշվառվող դրամական միջոցների մասով Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է հավասար Կանոնակարգ 5/09-ի 18-րդ կետով նախատեսված այն անձի ռիսկի կշռին, որի մոտ փաստացի պահվում են դրամական միջոցները:»:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի ««Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/02) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ի աղյուսակ 1-ի 22-րդ կետը «նկատմամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 6.2 կետի» բառերով,
2) Կանոնակարգ 4/02-ի հավելված 1-ը 6.1 կետից հետո լրացնել նոր 6.2 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«6.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ով (այսուհետ` Կանոնակարգ 5/09) սահմանված կարգով Կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշվառման հաշիվներում հաշվառվող դրամական միջոցների մասով Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է հավասար Կանոնակարգ 5/09-ի 18-րդ կետով նախատեսված այն անձի ռիսկի կշռին, որի մոտ փաստացի պահվում են դրամական միջոցները:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. հոկտեմբերի 28 Երևան |