ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 913-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 284-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 284-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետում «2,981,780.8» թիվը փոխարինել «2,712,500» թվով.
2) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի.
3) որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով` համաձայն N 6 հավելվածի.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հաստատել ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների փոխարեն և նրանց անունից ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող գումարների ցանկը՝ համաձայն N 5 հավելվածի:»:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրի գումարներից ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն և նրանց անունից վճարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով` համաձայն N 6 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. սեպտեմբերի 8
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
Հավելված N 5 |
«Հավելված N 4 |
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 6 |
«Հավելված N 5 |
Ց Ա Ն Կ
ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆԻՑ ԾԱԽՍՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
(հազ. դրամ) |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |