ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
6 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ կատարել՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկով:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ ժ/պ |
Ա. Սլեպնյով |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 131 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում սահմանել ոչ սակագնային կարգավորման հետևյալ միասնական միջոցները.
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ցանկով.
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկով:»:
2. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
««Բույսերի պաշտպանության միջոցները (թունաքիմիկատները) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 11 հավելվածի համաձայն.
«Հանքագիտական, հնէաբանական կոլեկցիոն նյութերը, բրածո կենդանիների ոսկորները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 12 հավելվածի համաձայն.
«Թանկարժեք քարերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 13 հավելվածի համաձայն.
«Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 14 հավելվածի համաձայն.
«Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 15 հավելվածի համաձայն.
«Տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 16 հավելվածի համաձայն.
«Քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա փամփուշտները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 17 հավելվածի համաձայն.
«Ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի՝ ընդերքի մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 18 հավելվածի համաձայն:»:
3. 5-րդ կետում «թիվ 11 հավելվածի» բառերը փոխարինել «թիվ 19 հավելվածի» բառերով:
4. Նշված Որոշման թիվ 1 հավելվածը 1.3-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ և 1.6-րդ բաժիններով.
«1.4. Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց ներմուծումն արգելված է1
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Քիմիայի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության (CAS) համարը ռեեստրում |
1. Ալդրին |
2903 82 000 0 |
309-00-2 |
2. Քլորդան |
2903 82 000 0 |
57-74-9 |
3. Դիէլդրին |
2910 40 000 0 |
60-57-1 |
4. Էնդրին |
2910 90 000 0 |
72-20-8 |
5. Հեպտաքլոր |
2903 82 000 0 |
76-44-8 |
6. Հեքսաքլորբենզոլ |
2903 92 000 0 |
118-74-1 |
7. Միրեքս |
2903 89 900 0 |
2385-85-5 |
8. Կամֆեքլոր (տոքսաֆեն) |
3808 50 000 9 |
8001-35-2 |
9. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ), պոլիքլորինացված բիֆենիլներ (ՊՔԲ) |
2903 99 |
|
10. ԴԴՏ (1-1-1-տրիքլոր-2,2-բիս (պ-քլորֆենիլ) էթան) |
2903 92 000 0 |
50-29-3 |
__________________
1 Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց վրա տարածվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» 2001 թվականի մայիսի 22-ի Ստոկհոլմի կոնվենցիայի Ա և Բ հավելվածների գործողությունները:
Բաժնի ծանոթագրություններ. |
1. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ (ֆիզիկական և քիմիական բնութագրերով): 2. Սույն բաժինը չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրման համար տարանցիկ փոխադրմամբ տեղափոխվող ապրանքների նկատմամբ: |
1.6. Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասերն ու դրա փամփուշտները, որոնց ներմուծումը և (կամ) արտահանումն արգելված է
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Երկարափող հրազեն՝ 10 փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակով (թմբուկով), 500 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով և փողով ու 800 մմ-ից պակաս զենքի ընդհանուր երկարությամբ, ինչպես նաև այնպիսի կառուցվածքով, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից` առանց կրակ արձակելու ունակության կորստի* |
9303-ից |
2. Երկարափող հրազենի պահունակներ (թմբուկներ)՝ 10 փամփուշտից ավելի տարողունակությամբ1 |
9305-ից |
3. Զենք, որը թույլ է տալիս կրակահերթով հրաձգություն վարել |
9303-ից |
4. Զենք, որի ձևն այլ առարկաների է նմանվում |
9303-ից |
5. Ողորկափող հրազեն, որը պարտրաստված է ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար՝ բացառությամբ «պարադոքս» համակարգի զենքի, որի փողի ակոսավոր հատվածն ունի 40%-ից ոչ ավելի երկարություն |
9303-ից |
6. Լախտեր, կռփազենք (կաստետներ), սուրիկեններ, բումերանգներ և որպես զենք կիրառելու համար հատուկ հարմարեցված հարվածող–ջարդող, նետողական, ծակող–կտրող գործողությունների համար նախատեսված առարկաներ՝ բացառությամբ սպորտային գործիքների, որոնք դասվում են դրանց շարքին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան |
9304 00 000 0-ից |
7. Շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը և սայրը, կոճակը կամ լծակը սեղմելիս, ինքնաբերաբար դուրս են գալիս բռնակից և ամրակցվում, կամ ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ դուրս են գալիս բռնակից և ինքնաբերաբար ամրակցվում՝ 90 մմ-ից ավելի երկարությամբ շեղբի և սայրի դեպքում |
9307 00 000 0-ից |
8. Փամփուշտներ՝ զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակներով, ծանրության տեղաշարժված կենտրոնով, ինչպես նաև փամփուշտներ` կոտորակային գնդակներով, գազային ատրճանակների և ռևոլվերների համար |
9306 21 000 0-ից |
9. Զենք և այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթման և կենսաբանական գործոնների օգտագործմամբ |
9306 90-ից |
10. Գազային զենք, որը լիցքավորված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ առողջապահության ոլորտում կիրառման համար արգելված նյարդակաթվածահարող, թունավորող, ինչպես նաև այլ նյութերով, ինչպես նաև գազային զենք, որն ունակ է մեկ մետրից ավելի հեռավորության վրա մարդու կյանքի համար ոչ վտանգավոր, սակայն 21 օրից ավելի ժամկետով առողջության երկարատև խանգարում կամ աշխատունակության 10 և ավելի տոկոսով մշտական զգալի կորուստ պատճառող վնաս հասցնելու |
9303 |
11. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրեր ունեցող զենք և դրա փամփուշտները |
93-ից |
12. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների շրջանառության ոլորտում տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող զենք և դրա փամփուշտները |
93-ից |
13. Զենք և այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է էլեկտրամագնիսական, լուսային, ջերմային, ինֆրաձայնային կամ ուլտրաձայնային ճառագայթների օգտագործմամբ |
93-ից |
14. Անփող հրազեն, էլեկտրահարող սարքվածքներ և կայծային պարպիչներ, որոնք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական չափորոշիչներով սահմանված մեծությունները գերազանցող ելքային պարամետրեր |
9303 |
15. Զենք, որը պատրաստված է այնպիսի նյութերից, որոնք թույլ չեն տալիս մետաղադետեկտորներին հայտնաբերել այն |
93-ից |
16. Մանրակերտեր՝ մասսա-գաբարիտային, պատրաստված մարտական զենքից |
9023 00-ից 93-ից |
_____________________
1 Բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նշված ապրանքների արտահանման:
Բաժնի ծանոթագրություններ. |
1. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ: 2. Սույն բաժինը չի կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնք հսկվում են արտահանման հսկողության համակարգով: 3. Ծառայողական և քաղաքացիական զենքի փամփուշտների նկատմամբ կարող է կիրառվել «զինամթերք» եզրույթը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:»: |
5. Նշված Որոշման թիվ 2 հավելվածը՝
ա) 2.3-րդ բաժնից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ բաժնով.
«2.2. Բույսերի պաշտպանության միջոցներ (թունաքիմիկատներ)
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Բույսերի պաշտպանության միջոցներ (թունաքիմիկատներ)՝ բացառությամբ միջատներից ծառերը պաշտպանելու համար կպչուն շերտով ժապավենները |
3808-ից |
Բաժնի ծանոթագրություններ. | Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:». |
բ) 2.3-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4-րդ բաժնով.
«2.4 Հանքագիտական և հնէաբանական հավաքածուներ ու հավաքածուներ կազմելու առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ցանկացած օրգանիզմի բրածո մնացորդներ՝ անկախ դրանց պահպանման ձևից, դրանց դրոշմահետքերից և դրանց կենսագործունեության հետքերից, բրածո կենդանիների ոսկորներ |
9705 00 000 0-ից |
Հանքագիտական հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ |
9705 00 000 0-ից |
Բաժնի ծանոթագրություններ. | Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:». |
գ) 2.8-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.9-րդ և 2.10-րդ բաժիններով.
«2.9. Թանկարժեք քարեր
Աղյուսակ 1
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Ալմաստներ՝ արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված |
7102 21 000 0 |
2. Ալմաստներ՝ արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված, որոնք կարող են օգտագործվել ադամանդներ պատրաստելու համար |
7102 31 000 0-ից |
3. Ալմաստներ չտեսակավորված |
7102 10 000 0 |
Աղյուսակ 2
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Թանկարժեք քարեր (բացի ալմաստներից)՝ չմշակված կամ մշակված |
7103 10 000 9-ից |
2. Մարգարիտ բնական |
7101 10 000 0 |
3. Սաթի հազվագյուտ գոյացություններ |
2530 90 000 1-ից |
4. Ալմաստներ արդյունաբերական՝ բացառությամբ չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված |
7102 29 000 0 |
5. Փշրանք և փոշի ալմաստներից |
7105 10 000 0 |
6. Ալմաստներ՝ մշակված, բայց չշրջանակված կամ չամրացված, ոչ արդյունաբերական (ադամանդներ) |
7102 39 000 0-ից |
7. Թանկարժեք քարերից և բնական մարգարտից արտադրատեսակներ |
7116 10 000 0-ից |
Բաժնի ծանոթագրություններ. | Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ: |
2.10. Թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ
Աղյուսակ 1
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Չմշակված ոսկի կամ արծաթ (միայն զտարկված ոսկի կամ արծաթ՝ ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների (գրանուլների) տեսքով, ինչպես նաև մետաղադրամների հատման համար օգտագործվող ոսկին) |
7106 10 000 0-ից |
7106 91 000-ից | |
7108 11 000 0-ից | |
7108 12 000-ից | |
7108 20 000-ից | |
2. Չմշակված պլատին և պլատինային խմբի մետաղներ (միայն զտարկված պլատին և պլատինային խմբի մետաղներ՝ ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով) |
7110 11 000-ից |
7110 19 1000-ից | |
7110 21 000-ից | |
7110 29 000 0-ից | |
7110 31 000 0-ից | |
7110 41 000 0-ից | |
3. Չմշակված թանկարժեք մետաղներ (միայն հազվագյուտ և զտարկման ոչ ենթակա բնակտորներ) |
7106-ից |
7108-ից | |
7110-ից | |
4. Թանկարժեք մետաղների թափոններ և ջարդոն |
7112-ից |
5. Թանկարժեք մետաղների հանքաքարեր, խտանյութեր |
2616 |
6. Չմշակված թանկարժեք մետաղներ, այդ թվում՝ փոշու տեսքով (բացառությամբ հազվագյուտ և զտարկման ոչ ենթակա բնակտորների, զտարկված թանկարժեք մետաղների՝ ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով) |
7106 10 000 0-ից |
7106 91 000-ից | |
7108 11 000 0-ից | |
7108 12 000 9-ից | |
7110 11 000 9-ից | |
7110 21 000 9-ից | |
7110 31 000 0-ից | |
7110 41 000 0-ից | |
7. Ցինկի նստվածքներ |
7112-ից |
Աղյուսակ 2
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Թանկարժեք մետաղներ պարունակող՝ գունավոր մետաղների խտանյութեր, հանքաքարեր |
2603 00 000 0-ից |
2. Թանկարժեք մետաղներ պարունակող՝ գունավոր մետաղների արտադրության կիսաարտադրանք |
7401 00 000 0-ից |
Աղյուսակ 3
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Թանկարժեք մետաղներ՝ արտադրանքի և արտադրատեսակների տեսքով |
2843 10 |
2843 21 000 0 | |
2843 29 000 0 | |
2843 30 000 0 | |
2843 90 | |
7106 10 000 0* | |
7106 92 000 0* | |
7107 00 000 0 | |
7108 13* | |
7109 00 000 0 | |
7110 19* | |
7110 29 000 0* | |
7110 39 000 0* | |
7110 49 000 01 | |
7111 00 000 0 | |
7113 | |
7114 | |
7115 | |
8544** | |
9003 19 000 1 | |
9021 29 000 0*** | |
9101** | |
9102** | |
9103** | |
9105** | |
9111** |
9112** | |
2. Մետաղադրամներ |
7118** |
Բաժնի ծանոթագրություններ. | Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:». |
դ) 2.12-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.16-րդ և 2.17-րդ բաժիններով.
«2.16. Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) բարձր հաճախականության սարքվածքներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Արդյունաբերական, գիտական և բժշկական նշանակության բարձր հաճախականության սարքվածքներ, սարքավորումներ և ապարատուրա, որոնք ներառում են բարձր հաճախականության գեներատորներ |
8419-ից |
8514-ից | |
8540-ից | |
8543-ից | |
9018-ից | |
9027-ից | |
2. Ձայնի, պատկերի, տվյալների և (կամ) այլ տեսակի տեղեկատվության փոխանցման կամ ընդունման տարբեր կիրառման ռադիոէլեկտրոնային միջոցներ |
8470-ից |
8471-ից | |
8517-ից | |
8518-ից | |
8519-ից | |
8521-ից | |
8525-ից | |
8526-ից | |
8528-ից | |
3. Էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր հանդիսացող ռադիոէլեկտրոնային միջոցների հայտնաբերման համար նախատեսված տեխնիկական ռադիոհսկողության ծրագրաապարատային համալիր, ընդունիչ ապարատուրա |
8526-ից |
Բաժնի ծանոթագրություններ. |
1. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ՝ հաշվի առնելով «Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթի թիվ 2 հավելվածը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 15 հավելված) և այն ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, միասնական ռեեստրը, որոնց՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ չի պահանջվում ներկայացնել լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր): 2. Թույլատրման կարգը կիրառվում է սույն բաժնում նշված այն ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների նկատմամբ, որոնք ներկառուցված են կամ ապրանքների կազմի մեջ են մտնում՝ անկախ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից: |
2.17. Տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Ձայնային տեղեկատվությունը գաղտնի ստանալու և գրանցելու համար հատուկ տեխնիկական միջոցներ՝ |
|
8517 61 000-ից | |
8517 62 000-ից | |
8517 69 390 0-ից | |
8517 69 900 0-ից | |
ձայնային տեղեկատվությունը գաղտնի ստանալու և (կամ) գրանցելու համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքվածքներ |
8517 70 900 1-ից |
8518 30 950 0-ից | |
8518 40-ից | |
8523 49 450 0-ից | |
8525 50 000 0-ից | |
8525 60 000-ից | |
8527-ից | |
8529 10 390 0-ից | |
ձայնային տեղեկատվությունը գաղտնի գրանցելու համար նախատեսված էլեկտրոնային սարքվածքներ |
8519 81 510 0-ից |
8519 81 550-ից | |
8519 81 610-ից | |
8519 81 650-ից | |
8519 81 750-ից | |
8519 81 850-ից | |
8519 89 900-ից | |
8523 51-ից | |
2. Տեսատեղեկատվության գաղտնի տեսողական հսկողության և գրանցման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ՝ |
|
օբյեկտիվներ՝ մուտքի առաջ եկող բիբով («pin-hole») |
9002-ից |
լուսախցիկներ, որոնք ունեն հետևյալ հատկանիշներից առնվազն մեկը. գործառութային այլ նշանակությամբ առարկաների տեսքով քողարկված. մուտքի առաջ եկող բիբով օբյեկտիվներ ունեցող («pin-hole») |
9006 51 000 0-ից |
9006 52 000 9-ից | |
9006 53 100 0-ից | |
հեռուստախցիկներ և տեսախցիկներ, որոնք ունեն հետևյալ հատկանիշներից առնվազն մեկը. գործառութային այլ նշանակությամբ առարկաների տեսքով քողարկված. մուտքի առաջ եկող բիբով օբյեկտիվներ ունեցող («pin-hole») |
8525 80-ից |
տեսատեղեկատվությունը գաղտնի ստանալու և (կամ) գրանցելու համար նախատեսված հաղորդալարային կապի համակարգեր |
8517 61 000-ից |
8517 62 000-ից | |
տեսատեղեկատվությունը գաղտնի ստանալու և (կամ) գրանցելու համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքվածքներ |
8517 69 390 0-ից |
8517 69 900 0-ից | |
8523 49 450 0-ից | |
8525 50 000 0-ից | |
8525 60 000-ից | |
8527-ից | |
8529 10 390 0-ից | |
տեսատեղեկատվությունը գաղտնի գրանցելու համար նախատեսված էլեկտրոնային սարքվածքներ |
8521-ից |
8523 51-ից | |
3. Հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ՝ |
8517 61 000-ից |
8517 62 000-ից | |
հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու համար նախատեսված ռադիոէլեկտրոնային սարքվածքներ |
8517 69 390 0-ից |
8517 69 900 0-ից | |
8525 50 000 0-ից | |
8525 60 000-ից | |
8527-ից | |
8529 10 390 0-ից | |
հեռախոսային խոսակցությունների մասին տեղեկատվությունը գաղտնի գրանցելու համար նախատեսված էլեկտրոնային սարքվածքներ |
8519 81 510 0-ից |
8519 81 550-ից | |
8519 81 610-ից | |
8519 81 650-ից | |
8519 81 750-ից | |
8519 81 850-ից | |
8523 51-ից | |
4. Տեղեկատվությունը տեխնիկական կապուղիներից գաղտնի որսալու և գրանցելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ |
8471-ից |
8517 61 000-ից | |
8517 62 000-ից | |
8517 69 390 0-ից | |
8517 69 900 0-ից | |
8523 29 310 1-ից | |
8523 29 310 2-ից | |
8523 49 250 0-ից | |
8523 49 910 1-ից | |
8523 51 910 1-ից | |
8523 59 910 1-ից | |
8523 80 910 1-ից | |
8527-ից | |
5. Փոստային հաղորդագրությունների և առաքանիների գաղտնի հսկողության համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ |
9022 19 000 0-ից |
6. Առարկաներն ու փաստաթղթերը գաղտնի ուսումնասիրելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ շարժական փոքրաեզրաչափ ռենտգենասկոպիկ, ռենտգենահեռուստատեսային և ռենտգենագրաֆիական ապարատուրա |
9022 19 000 0-ից |
7. Շենքեր, տրանսպորտային միջոցներ և այլ օբյեկտներ գաղտնի ներթափանցելու ու հետազոտելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ՝ |
|
կողպող սարքվածքները բացելու համար նախատեսված միջոցներ |
8301 70 000 0-ից |
շարժական փոքրաեզրաչափ ռենտգենասկոպիկ, ռենտգենահեռուստատեսային և ռենտգենագրաֆիական ապարատուրա |
9022 19 000 0-ից |
8. Տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների տեղաշարժը գաղտնի հսկելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ |
8526 10 000 9-ից |
8526 91-ից | |
9. Տեղեկատվության պահպանման, մշակման և փոխանցման տեխնիկական միջոցներից դրանք գաղտնի ստանալու (փոփոխելու, ոչնչացնելու) համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ |
8471-ից |
8505 90 200-ից | |
8517 61 000-ից | |
8517 62 000-ից | |
8517 69 390 0-ից | |
8517 69 900 0-ից | |
8523 29 310 1-ից | |
8523 29 310 2-ից | |
8523 49 250 0-ից | |
8523 49 910 1-ից | |
8523 51 910 1-ից | |
8523 59 910 1-ից | |
8523 80 910 1-ից | |
8527-ից | |
10. Ինքնությունը գաղտնի հաստատելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ |
9019 10 900 9-ից |
11. Մարդու հոգեֆիզիոլոգիական ռեակցիաները գաղտնի գրանցելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ |
9019 10 900 9-ից |
____________________
1 Բացառությամբ զտարկված թանկարժեք մետաղների՝ ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով, ինչպես նաև չմշակված ձևերի:
** Միայն թանկարժեք քարերով ներդիրներ ունեցող կամ թանկարժեք քարերով ներդիրներ չունեցող թանկարժեք մետաղներից:
*** Միայն թանկարժեք մետաղներից կամ գլանված թանկարժեք մետաղներից:
Բաժնի ծանոթագրություններ. | Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:». |
ե) 2.21-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.22-րդ և 2.23-րդ բաժիններով.
«2.22. Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա փամփուշտները
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, այդ թվում՝ ռետինե գնդակով փամփուշտներով կրակելու հնարավորությամբ |
9302 00 000 0-ից |
2. Ատրճանակներ և ռևոլվերներ՝ սպորտային, ակոսավոր փողով |
9302 00 000 0-ից |
3. Ատրճանակներ և ռևոլվերներ՝ ծառայողական, ակոսավոր փողով |
9302 00 000 0-ից |
4. Անփող հրազեն (ռևոլվերներ և ատրճանակներ, այդ թվում՝ վնասվածքային ազդեցության փամփուշտներով) |
9302 00 000 0-ից |
5. Հրացաններ՝ սպորտային, ողորկափող |
9303 20-ից |
6. Ակոսավոր հրացաններ՝ սպորտային, ակոսավոր փողով |
9303 30 000 0-ից |
7. Որսորդական, միափող, ողորկ-երկարափող զենք |
9303 20 100 0-ից |
8. Որսորդական, երկփող կամ համակցված զենք |
9303 20 950 0-ից |
9303 30 000 0-ից | |
9. Որսորդական զենք՝ երկփող ողորկափող, այդ թվում՝ տարբեր տրամաչափի փողերով |
9303 20 950 0-ից |
10. Որսորդական զենք՝ ակոսավոր փողով |
9303 30 000 0-ից |
9303 20 950 0-ից | |
11. Զենք՝ որսորդական, օդաճնշիչ, 25 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով |
9304 00 000 0-ից |
12. Ակոսավոր հրացաններ և հրացաններ՝ սպորտային, օդաճնշիչ, 3 ջոուլից ավելի փողային էներգիայով |
9304 00 000 0-ից |
13. Ատրճանակներ և ռևոլվերներ՝ սպորտային, օդաճնշիչ, 3 ջոուլից ավելի փողային էներգիայով |
9304 00 000 0-ից |
14. Սպորտային ատրճանակների և ռևոլվերների հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փող, փակաղակ, թմբուկ, շրջանակ, փողատուփ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասերն ու պարագաները) |
9305 10 000 0-ից |
15. Ծառայողական ատրճանակների և ռևոլվերների հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փող, փակաղակ, թմբուկ, շրջանակ, փողատուփ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասերն ու պարագաները) |
9305 10 000 0-ից |
16. Որսորդական և սպորտային ողորկափող հրացանների և կարաբինների փողեր |
9305 20 000 1-ից |
17. Որսորդական և սպորտային ակոսավոր հրացանների ու կարաբինների փողեր՝ ակոսավոր |
9305 20 000 1-ից |
18. Որսորդական և սպորտային ողորկափող հրացանների այլ հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փակաղակ, թմբուկ, շրջանակ, փողատուփ (կոճղակ), փողակալ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասերն ու պարագաները) |
9305 20 000 9-ից |
19. Սպորտային ակոսավոր հրացանների, որսորդական կարաբինների, ակոսավոր փողով հրացանների հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փող, փակաղակ, թմբուկ, շրջանակ, փողատուփ (կոճղակ), փողակալ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասերն ու պարագաները) |
9305 20 000-ից |
20. Սպորտային և որսորդական ողորկափող զենքի փամփուշտներ, այդ թվում՝ փորձարկման |
9306 21 000 0-ից |
21. Սպորտային, ծառայողական ատրճանակների և ռևոլվերների, անփող հրազենի փամփուշտներ |
9306 30 100 0-ից |
22. Ակոսավոր փողով սպորտային և որսորդական (բացի ատրճանակներից և ռևոլվերներից), ինքնապաշտպանական գազային զենքի փամփուշտներ, այդ թվում՝ փորձարկման |
9306 30 900 0-ից |
23. Ողորկափող որսորդական և սպորտային զենքի պարկուճներ՝ պատիճավորված |
9306 29 000 0-ից |
24. Ակոսավոր փողով որսորդական և սպորտային զենքի պարկուճներ՝ պատիճավորված (բացի ատրճանակներից և ռևոլվերներից) |
9306 30 900 0-ից |
25. Ինքնապաշտպանական գազային զենքի պարկուճներ՝ պատիճավորված |
9306 30 900 0-ից |
26. Սպորտային և ծառայողական ատրճանակների և ռևոլվերների պարկուճներ՝ պատիճավորված |
9306 30 100 0-ից |
27. Ծառայողական և քաղաքացիական զենքի փամփուշտների համար պատիճներ |
9306 30 100 0-ից |
28. Որսորդական սառը շեղբավոր զենք (դանակներ և դաշույններ որսորդական) |
9307 00 000 0-ից 8211-ից |
29. Սպորտային սառը շեղբավոր զենք |
9307 00 000 0-ից |
30. Զենք՝ սառը շեղբավոր, այլ (կազակական համազգեստի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ժողովուրդների ազգային տարազների հետ կրելու համար նախատեսված սառը շեղբավոր զենք՝ հավաքածու կազմելու համար) |
9307 00 000 0-ից |
31. Աղեղներ և արբալետներ սպորտային |
9506 99 900 0-ից |
32. Էլեկտրական զենք (էլեկտրահարող սարքվածքներ և կայծային պարպիչներ, որոնք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ առողջապահության ոլորտում լիազորված մարմնի կողմից սահմանված նորմերին համապատասխանող ելքային պարամետրեր) |
9304 00 000 0-ից |
33. Զենք, որն իր կառուցվածքով նախատեսված է միայն լուսային, ծխային և ձայնային ազդանշաններ արձակելու համար՝ 6 մմ-ից ավելի տրամաչափով |
9303-ից |
34. Հնարժեք (անտիկվարային) զենքի կրկնօրինակներ և ռեպլիկներ[1] |
93-ից |
9705 00 000 0-ից | |
9706 00 000 0-ից |
Բաժնի ծանոթագրություններ. |
1. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ: 2. Ծառայողական և քաղաքացիական զենքի փամփուշտների նկատմամբ կարող է կիրառվել «զինամթերք» եզրույթը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: |
______________________
1 Ապրանքը հնարժեք զենքի կրկնօրինակների և ռեպլիկների շարքին դասելն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
2.23. Ընդերքի մասին տեղեկատվություն` ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ընդերքի մասին տեղեկատվություն՝ ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի այն շրջանների ու հանքավայրերի, որոնք տեղակայված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում և մայրցամաքային շելֆի ու ծովային գոտու սահմաններում |
Բաժնի ծանոթագրություններ. |
1. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել տեղեկատվության տեսակով՝ անկախ այդպիսի տեղեկատվություն պարունակող ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից: 2. Ընդերքի մասին տեղեկատվություն են. ա) երկրաբանական հաշվետվությունները և դրանց հավելվածները. բ) տեքստային, աղյուսակային և գրաֆիկական փաստաթղթերը, աշխարհագրական քարտեզներն ու պլանները, երկրաբանական և երկրաֆիզիկական կտրվածքները, երկրաբանական օբյեկտների կինո-, ֆոտո- և սլայդային պատկերները, դաշտային դիտարկումների ամսագրերը, ինքնագրող սարքերի գրանցումները. գ) լեռնապարների, հանքաքարերի, շլամների, ֆլորայի և ֆաունայի հանածոների, հանուկի, հղկուկի նմուշները, հեղուկների և գազերի փորձանմուշները. դ) երկրաբանական նախագծային և տեխնիկատնտեսական փաստաթղթերը. ե) էլեկտրոնային և մագնիսական կրիչների վրա՝ «ա» - «դ» ենթակետերում նշված երկրաբանական տեղեկատվությունը:»: |
6. Նշված Որոշման թիվ 4 հավելվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանքային հումքին չեն դասվում նշված միասնական ցանկի 2.4-րդ բաժնում ներառված հանքագիտության հավաքածուները և հավաքածուներ կազմելու առարկաները:»:
7. Նշված Որոշման թիվ 8 հավելվածի 5-րդ կետում ««Քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու փամփուշտները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու, Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու և Մաքսային միության մաքսային տարածքով տարանցելու կարգի մասին» հիմնադրույթին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված՝ սահմանափակումների մասին հիմնադրույթներ)» բառերը փոխարինել ««Քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա փամփուշտները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 17 հավելված)» բառերով:
8. Նշված Որոշման թիվ 9 հավելվածում՝
ա) 1-ին կետում «(այսուհետ՝ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ)» բառերը փոխարինել «(այսուհետ համապատասխանաբար՝ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, միասնական ցանկ)» բառերով.
բ) 3-րդ կետի առաջին պարբերությունից հանել «այն ապրանքների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված)» բառերը.
գ) 4-րդ կետում՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներն իրենց կազմում պարունակում են միասնական ցանկի 2.16-րդ բաժնում ներառված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները, կամ եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները մտնում են քաղաքացիական նշանակության այդ ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների կազմի մեջ, ապա այդ ապրանքների ներմուծումն իրականացվում է «Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթին համապատասխան (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 15 հավելված):».
երկրորդ պարբերությունում «Միասնական ցանկի» բառերը փոխարինել «միասնական ցանկի» բառերով.
դ) 10-րդ կետի «ա» ենթակետում «Միասնական ցանկի» բառերը փոխարինել «միասնական ցանկի» բառերով.
ե) «Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և դրանք պարունակող ապրանքների բնութագրերի վերաբերյալ նոտիֆիկացիայի մասին» (նշված Որոշման թիվ 9 հավելվածի թիվ 2 հավելված) հիմնադրույթի թիվ 2 հավելվածի վեցերորդ պարբերությունում «Ղազախստանի Հանրապետություն,» բառերից հետո լրացնել «KG-Ղրղզստանի Հանրապետություն,» բառերը:
9. Նշված Որոշման թիվ 11 հավելվածի համարակալված վերնագրում «11» թվերը փոխարինել «19» թվերով:
10. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 11-18 հավելվածներ.
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 11 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21–ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Բույսերի (թունաքիմիկատների) պաշտպանության միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում է այն ապրանքների միասնական ցանկի 2.2-րդ բաժնում ներառված բույսերի (թունաքիմիկատների) պաշտպանության միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծում) կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված):
2. Սույն Հիմնադրույթի նպատակներով բույսերի պաշտպանության միջոցներ (թունաքիմիկատներ) ասելով պետք է հասկանալ այն քիմիական և (կամ) կենսաբանական պատրաստուկները (ինսեկտիցիդներ, ռոդենտիցիդներ, ֆունգիցիդներ, հերբիցիդներ, հակածիլային միջոցներ և բույսերի աճի կարգավորիչներ, դեֆոլիանտներ, դեսիկանտներ), որոնք օգտագործվում են վնասատուների և բույսերի հիվանդությունների, մոլախոտային բույսերի, պահպանվող գյուղատնտեսական արտադրանքների վնասատուների դեմ պայքարի համար, ինչպես նաև սերմերի վարակազերծման, նախաբերքահավաքային չորացման, տերևների հեռացման և բույսերի աճի կարգավորման համար:
Սույն Հիմնադրույթում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
3. Բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների) ներմուծումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման և այդ լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգին համապատասխան ձևակերպված լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձևով կազմված եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր)) առկայության դեպքում՝ բացառությամբ բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների) ներմուծման դեպքերի՝ սույն Հիմնադրույթի 7-րդ կետին համապատասխան:
Լիցենզիան կամ եզրակացությունը (թույլատրագիրը) Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմին է ներկայացվում բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների)՝ Միության մաքսային տարածք ժամանման ժամանակ՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 7-րդ կետով նախատեսված դեպքի:
4. Ֆիզիկական անձանց կողմից բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների) ներմուծումը որպես անձնական օգտագործման ապրանքներ արգելված է:
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
5. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների)՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա ներկայացնելու դեպքում:
Չգրանցված բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների)՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում:
6. Բույսերի պաշտպանության միջոցները (թունաքիմիկատները) Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին փոխադրելու նպատակով բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների)՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է բույսերի պաշտպանության միջոցները (թունաքիմիկատները) այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար անդամ պետության մաքսային մարմին ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում:
7. Բույսերի պաշտպանության միջոցները (թունաքիմիկատները) Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրելու նպատակով բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների)՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու:
8. Բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների)՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է բույսերի պաշտպանության այդ միջոցները (թունաքիմիկատները) այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար անդամ պետության մաքսային մարմին ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում կամ բույսերի պաշտպանության միջոցները (թունաքիմիկատները) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անդամ պետության մաքսային մարմին ներկայացված եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում:
9. Բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների)՝ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում:
10. Բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների)՝ «անմաքս առևտուր», «ոչնչացում», «հրաժարում՝ հօգուտ պետության», «մաքսային տարածքում վերամշակում», «ներքին սպառման համար վերամշակում», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ» և «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը չի թույլատրվում:
III. Լիցենզիայի տրամադրումը
11. Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատուներ) լիցենզիայի ձևակերպման համար Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) (այսուհետ՝ Կանոններ) 10–րդ կետի 1–5–րդ ենթակետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնում են այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում գրանցված է հայտատուն:
12. Հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է վավերացված լինեն Կանոնների 11–րդ կետով սահմանված կարգով:
13. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումը լիազորված մարմնի կողմից ընդունվում է այդ անդամ պետության պետական իշխանության այլ մարմնի հետ համաձայնեցմամբ (այսուհետ՝ համաձայնեցնող մարմին), ապա այդ համաձայնեցումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հայտատուի կողմից համաձայնեցնող մարմին են ներկայացվում սույն Հիմնադրույթի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
Համաձայնեցումը կարող է իրականացվել եզրակացություն (թույլատրագիր) տրամադրելու միջոցով:
14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է Կանոնների 14–րդ կետի 1–4–րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև Կանոնների 14–րդ կետի 6–րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնեցնող մարմնի կողմից լիցենզիայի տրամադրման հայտի համաձայնեցումը մերժելու դեպքում:
IV. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը
15. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմնի կողմից՝ այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետևյալ դեպքերում.
ա) գրանցման (բաժնյակային և արտադրական փորձեր) և (կամ) գիտական հետազոտություններ անցկացնելու համար չգրանցված բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատների) նմուշները ներմուծելու դեպքում.
բ) կրկին ի հայտ եկած կարանտինային վնասակար օրգանիզմների օջախները վերացնելու համար չգրանցված բույսերի պաշտպանության միջոցները (թունաքիմիկատները) ներմուծելու դեպքում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.
գ) սույն Հիմնադրույթի 8–րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում:
16. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում է սույն Հիմնադրույթի 15-րդ կետով նախատեսված դեպքերում՝ անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմին հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում.
ա) այն Ապրանքների միասնական ցանկում ներառված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման մասին եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ներմուծման կամ արտահանման արգելքները կամ սահմանափակումները.
բ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
17. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
ա) սույն Հիմնադրույթի 16–րդ կետով նախատեսված փաստաթղթերը հայտատուի կողմից չներկայացվելը.
բ) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում թերի կամ անարժանահավատ տեղեկությունների առկայությունը.
գ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 12 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21–ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Հանքագիտական, հնէաբանական կոլեկցիոն նյութերը, բրածո կենդանիների ոսկորները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում է այն ապրանքների միասնական ցանկի 2.4-րդ բաժնում ներառված հանքագիտական, հնէաբանական կոլեկցիոն նյութերը, բրածո կենդանիների ոսկորները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, արտահանում) կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ՝ կոլեկցիոն նյութեր):
Սույն Հիմնադրույթը չի տարածվում մշակութային արժեք ունեցող և նշված միասնական ցանկի 2.20-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված կոլեկցիոն նյութերի արտահանման կարգի վրա: Այդ կոլեկցիոն նյութերի արտահանումն իրականացվում է «Մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը և արխիվային փաստաթղթերի բնօրինակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթին համապատասխան (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 8 հավելված):
2. Սույն Հիմնադրույթի նպատակներով համաձայնեցնող մարմին ասելով պետք է հասկանալ բնօգտագործման և ընդերքօգտագործման ոլորտներում հսկողություն իրականացնող՝ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) պետական իշխանության մարմին կամ անդամ պետության այլ պետական իշխանության մարմին, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման և այդ լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգին համապատասխան ձևակերպված լիցենզիան (այսուհետ՝ լիցենզիա) համաձայնեցնելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձևով կազմված եզրակացություն (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր)) տրամադրելու համար:
Սույն Հիմնադրույթում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
3. Կոլեկցիոն նյութերի արտահանումն իրականացվում է լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Ֆիզիկական անձանց կողմից կոլեկցիոն նյութերի՝ որպես անձնական օգտագործման ապրանքների արտահանումն իրականացվում է համաձայնեցնող մարմնի կողմից՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում:
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
5. Կոլեկցիոն նյութերի՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա ներկայացնելու դեպքում:
6. Կոլեկցիոն նյութերի՝ «ժամանակավոր արտահանում» ու «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում:
7. Միության մաքսային տարածք ավելի վաղ ներմուծված կոլեկցիոն նյութերի՝ «վերաարտահանում» ու «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է առանց անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու:
8. Կոլեկցիոն նյութերի՝ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպումը չի թույլատրվում:
III. Լիցենզիայի տրամադրումը
9. Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատուներ) լիցենզիայի ձևակերպման համար Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) (այսուհետ՝ Կանոններ) 10–րդ կետի 1–5–րդ ենթակետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնում են այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում գրանցված է հայտատուն:
Կանոնների 10-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝ հայտատուները ներկայացնում են նաև կոլեկցիոն նյութերի արդյունահանման և տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթերը:
Ծագման պետություն չհանդիսացող անդամ պետության տարածքից կոլեկցիոն նյութերի արտահանման ժամանակ հայտատուն որպես կոլեկցիոն նյութերի և տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնում է եզրակացություն (թույլատրագիր)՝ տրված այն անդամ պետության համաձայնեցնող մարմնի կողմից, որի տարածքից ծագում են այդ կոլեկցիոն նյութերը:
10. Հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է վավերացված լինեն Կանոնների 11–րդ կետով սահմանված կարգով:
11. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումը լիազորված մարմնի կողմից ընդունվում է համաձայնեցնող մարմնի հետ համաձայնեցմամբ, ապա այդ համաձայնեցումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հայտատուի կողմից համաձայնեցնող մարմին են ներկայացվում սույն Հիմնադրույթի 9–րդ կետով նախատեսված փաստաթղթերը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ: Ընդ որում, սույն Հիմնադրույթի 9-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը չեն ներկայացվում լիազորված մարմին:
Համաձայնեցումը կարող է իրականացվել եզրակացություն (թույլատրագիր) տրամադրելու միջոցով:
12. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է Կանոնների 14–րդ կետի 1–4–րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև Կանոնների 14–րդ կետի 6–րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնեցնող մարմնի կողմից լիցենզիայի տրամադրման հայտի համաձայնեցումը մերժելու դեպքում:
IV. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը
13. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է համաձայնեցնող մարմնի կողմից:
14. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում է սույն Հիմնադրույթի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ հետևյալ փաստաթղթերը համաձայնեցնող մարմին ներկայացնելու դեպքում.
ա) հայտատուի կողմից՝
այն Ապրանքների միասնական ցանկում ներառված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման մասին եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ներմուծման կամ արտահանման արգելքները կամ սահմանափակումները (այսուհետ՝ մեթոդական ցուցումներ).
պայմանագրի պատճենը, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը.
կոլեկցիոն նյութերի արդյունահանման և տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը: Ծագման պետություն չհանդիսացող անդամ պետության տարածքից կոլեկցիոն նյութերի արտահանման ժամանակ հայտատուն որպես կոլեկցիոն նյութերի արդյունահանման և տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնում է այնպիսի եզրակացություն (թույլատրագիր), որը տրվել է այն անդամ պետության համաձայնեցնող մարմնի կողմից, որի տարածքից ծագում են այդ կոլեկցիոն նյութերը.
անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր.
բ) մշակութային արժեքները որպես անձնական օգտագործման ապրանքներ արտահանելու դեպքում ֆիզիկական անձի կողմից՝
մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը.
անձը հաստատող փաստաթղթերի պատճենները կամ տեղեկություններ՝ անձը հաստատող փաստաթղթերից (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել, անձնական համարը (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն), եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.
կոլեկցիոն նյութերի արդյունահանման և տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը: Ծագման պետություն չհանդիսացող անդամ պետության տարածքից կոլեկցիոն նյութերի արտահանման ժամանակ ֆիզիկական անձը որպես կոլեկցիոն նյութերի արդյունահանման և տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնում է եզրակացություն (թույլատրագիր)՝ տրված այն անդամ պետության համաձայնեցնող մարմնի կողմից, որի տարածքից ծագում են այդ կոլեկցիոն նյութերը.
անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
15. Սույն Հիմնադրույթի 9-րդ կետի երրորդ պարբերությամբ, 14-րդ կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությամբ և «բ» ենթակետի չորրորդ պարբերությամբ նախատեսված եզրակացությունը (թույլատրագիրը) ստանալու համար համաձայնեցնող մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
ա) մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը.
բ) արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև կոլեկցիոն նյութերի առքուվաճառքի այն պայմանագրի պատճենը, որի կողմերից մեկն այն անդամ պետության արտաքին առևտրային գործունեության մասնակից է, որի տարածքում ծագում են այդ կոլեկցիոն նյութերը:
16. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
ա) համապատասխանաբար սույն Հիմնադրույթի 14-րդ և 15–րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը.
բ) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար ներկայացված փաստաթղթերում թերի կամ անարժանահավատ տեղեկությունների առկայությունը.
գ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 13 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21–ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Թանկարժեք քարերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում է այն ապրանքների միասնական ցանկի 2.9-րդ բաժնում ներառված թանկարժեք քարերի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծում) և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման (այսուհետ՝ արտահանում) կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ՝ միասնական ցանկ):
2. Սույն Հիմնադրույթը չի կիրառվում՝
ա) թանկարժեք քարեր պարունակող մշակութային արժեքների արտահանման դեպքում: Միասնական ցանկի 2.20-րդ բաժնում ներառված թանկարժեք քարեր պարունակող մշակութային արժեքների արտահանումն իրականացվում է «Մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը և արխիվային փաստաթղթերի բնօրինակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթին համապատասխան (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 8 հավելված).
բ) Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդերը համալրելու համար նախատեսված թանկարժեք քարերի՝ անդամ պետությունների սուբյեկտների (դաշնային պետության սուբյեկտների համար)՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդեր մուտքի և (կամ) նշված ֆոնդերից թանկարժեք քարերի ելքի դեպքում, ինչպես նաև անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից թանկարժեք քարերի ներմուծման և (կամ) արտահանման դեպքում: Դրանց ներմուծման և (կամ) արտահանման կարգը կարող է սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ.
գ) ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք քարերի ներմուծման և (կամ) արտահանման դեպքում՝ որպես անձնական օգտագործման ապրանքներ:
3. Սույն Հիմնադրույթի նպատակներով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
պետական վերահսկողության ակտ՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով կազմված և պետական վերահսկողության իրականացման արդյունքները հաստատող փաստաթուղթ.
թանկարժեք քարերի պետական վերահսկողություն՝ վարչական ընթացակարգ, որը կատարվում է թանկարժեք քարերի պետական վերահսկողության իրականացման կանոններին համապատասխան՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
թանկարժեք քարեր՝ բնական ալմաստներ, զմրուխտներ, սուտակներ, շափյուղաներ և ալեքսանդրիտներ, ինչպես նաև բնական մարգարիտ՝ չմշակված (բնական) և մշակված տեսքով: Թանկարժեք քարերի շարքին են դասվում սաթի հազվագյուտ գոյացությունները.
բնական ալմաստներ՝ բնական ալմաստներ՝ ինչպես չմշակված, այնպես էլ մասամբ մշակված, որոնք կարող են օգտագործվել ադամանդների պատրաստման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր 7102 31 0000-ից), բնական ալմաստներ՝ ինչպես չմշակված, այնպես էլ մասամբ կամ ամբողջությամբ մշակված, որոնք պիտանի են արդյունաբերական կամ գիտական նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաև բնական ալմաստներ, որոնք վերականգնված են միաբյուրեղ և բազմաբյուրեղ ալմաստե գործիքից, փշրանք և փոշի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր 7102 10 000 0, 7102 21 000 0, 7102 29 000 0 և 7105 10 000 0):
Սույն Հիմնադրույթում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
4. Միասնական ցանկի 2.9-րդ բաժնի 1-ին աղյուսակում նշված թանկարժեք քարերի՝ Միության մաքսային տարածք ժամանման ժամանակ անդամ պետությունների մաքսային մարմիններ են ներկայացվում չմշակված բնական ալմաստների հավաստագրման միջազգային սխեմայի հավաստագրի մասին տեղեկությունները (այսուհետ՝ Քիմբերլի գործընթացի հավաստագիր) (նշելով հավաստագրի համարը, տրման ամսաթիվը և հավաստագրի գործողության ժամկետը):
Նշված տեղեկությունները չներկայացնելու կամ Քիմբերլի գործընթացի հավաստագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում չմշակված բնական ալմաստների խմբաքանակի ներմուծումը Միության մաքսային տարածք չի թույլատրվում:
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
5. Միասնական ցանկի 2.9-րդ բաժնում ներառված թանկարժեք քարերի՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված անդամ պետությունների մաքսային մարմինների բաժիններում կամ մասնագիտացված (դասակարգված) մաքսակետերում՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա) թանկարժեք քարերը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.
բ) թանկարժեք քարերը «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, եթե նախկինում դրանք չեն ձևակերպվել այլ մաքսային ընթացակարգով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքերի:
6. Միասնական ցանկի 2.9-րդ բաժնի 1-ին աղյուսակում նշված թանկարժեք քարերի՝ «արտահանում», «ներքին սպառման համար բացթողում», «հրաժարում՝ հօգուտ պետության», «վերաներմուծում», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «ներքին սպառման համար վերամշակում», «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում», «վերաարտահանում», «ազատ մաքսային գոտի» և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին Քիմբերլի գործընթացի հավաստագիրը և պետական վերահսկողության ակտը ներկայացնելու դեպքում:
Պետական վերահսկողության ակտի տրամադրումը մերժելու դեպքում միասնական ցանկի 2.9-րդ բաժնի 1-ին աղյուսակում նշված թանկարժեք քարերի՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Քիմբերլի գործընթացի հավաստագիրը՝ տրված այն անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից, որի տարածքում իրականացվում է նշված թանկարժեք քարերի՝ տվյալ մաքսային ընթացակարգով ձևակերպումը, կամ Քիմբերլի գործընթացի հավաստագրի մասին տեղեկությունները (նշելով հավաստագրի համարը, տրման ամսաթիվը և հավաստագրի գործողության ժամկետը) անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում:
7. Միասնական ցանկի 2.9-րդ բաժնի 2-րդ աղյուսակում նշված թանկարժեք քարերի՝ «արտահանում», «ներքին սպառման համար բացթողում», «անմաքս առևտուր», «հրաժարում՝ հօգուտ պետության», «վերաներմուծում», «վերաարտահանում», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «ներքին սպառման համար վերամշակում», «մաքսային տարածքում վերամշակում» և «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում:
Պետական վերահսկողության ակտի տրամադրումը մերժելու դեպքում միասնական ցանկի 2.9-րդ բաժնի 2-րդ աղյուսակում նշված թանկարժեք քարերի՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու:
8. Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրելու նպատակով միասնական ցանկի 2.9-րդ բաժնի 1-ին աղյուսակում նշված թանկարժեք քարերի՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը, ինչպես նաև այդ թանկարժեք քարերի՝ Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին «մաքսային տարանցում» և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է Քիմբերլի գործընթացի հավաստագրի մասին տեղեկություններն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում (նշելով հավաստագրի համարը, տրման ամսաթիվը և հավաստագրի գործողության ժամկետը): Ընդ որում, չի պահանջվում պետական վերահսկողության ակտը ներկայացնել անդամ պետության մաքսային մարմին:
Միասնական ցանկի 2.9-րդ բաժնի 2-րդ աղյուսակում նշված թանկարժեք քարերի՝ սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու:
9. Միասնական ցանկի 2.9-րդ բաժնում ներառված թանկարժեք քարերի (բացառությամբ միասնական ցանկի 2.9-րդ բաժնի 2-րդ աղյուսակում նշված թանկարժեք քարերից և բնական մարգարտից արտադրատեսակների)՝ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով և «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպումը չի թույլատրվում:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Թանկարժեք քարերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի |
(ձևը)
ԱԿՏ
պետական վերահսկողության
___________ (ամսաթիվ) |
___________________________________________ (պետական վերահսկողություն իրականացնելու վայրը) |
թիվ ________ |
«Թանկարժեք քարերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 13 հավելված) համապատասխան՝ |
_________________________________________________________________________ (լիազորված մարմին (կազմակերպություն), Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն) |
ներկայացուցչի կողմից գրության հիման վրա _______________________________________________________ իրականացվել է ապրանքի պետական վերահսկողություն ______________________ ___________________________________________________________________________ (արտահանող կազմակերպության կամ ներմուծող կազմակերպության անվանումը)
Գործարքի վավերապայմանները. Սեփականատեր հանդիսացող կազմակերպության անվանումը*_________________ Արտահանող կազմակերպության (ներմուծող կազմակերպության) անվանումը ___________________________________________________________________________ Ներմուծողի (արտահանողի) անվանումը _____________________________________ Բեռն ստացողի (բեռն առաքողի) անվանումը__________________________________ Արտաքին առևտրային պայմանագիր «___» __________ -ի ____ թվականի թիվ _____ Մասնագիր «___» __________ -ի ____ թվականի թիվ _____ արտաքին առևտրային պայմանագրի Ինվոյս «___» __________ -ի ____ թվականի թիվ _____ Քիմբերլի գործընթացի հավաստագիր (չմշակված բնական ալմաստների ներմուծման դեպքում «___» __________ -ի ____ թվականի թիվ _____ Խմբաքանակի ընդհանուր քաշը ______________________________________________ Խմբաքանակի արժեքը ______________________________________________________ Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ________________________________ Տեղերի քանակը _________________________________ Ներմուծման (արտահանման) պետությունը _________________________________ Ապրանքների վերամշակման թույլտվությունը ________________________________ Վերահսկողությունն իրականացնելու ժամանակ օգտագործվել են հետևյալ սարքերն ու գործիքները. ___________________________________________________________________________ ___________________________________________________________________________ Պետական վերահսկողության արդյունքները և եզրակացությունները. ________________ ____________________________________________________________________________ ___________________________________________________________________ Պետական վերահսկողության ավարտին բեռը փաթեթավորվել է _____ տեղով և կապարակնքվել՝ արտահանող կազմակերպության (ներմուծող կազմակերպության) կնիքով թիվ _______________ լիազորված մարմնի (կազմակերպության) ներկայացուցչի կնիքով թիվ _______________ Լիազորված մարմնի (կազմակերպության) ներկայացուցիչ՝
_________________/__________________/ (Ա.Ա.Հ.) (ստորագրություն)
Պետական վերահսկողությունն իրականացնելու համար ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը ,————————————————————— (արտահանող կազմակերպության կամ ներմուծող կազմակերպության անվանումը) հաստատում եմ: Թանկարժեք քարերի պետական վերահսկողություն իրականացնելու նկատմամբ պահանջներ չունեմ:
Լիազորագիրը _________________________________________________________ ներկայացված է: (արտահանող կազմակերպության կամ ներմուծող կազմակերպության անվանումը)
Ներկայացուցիչ ________________________________________________________ ______________________________________________________________________ (արտահանող կազմակերպության կամ ներմուծող կազմակերպության անվանումը)
_________________/__________________/ (Ա.Ա.Հ.) (ստորագրություն)
Պետական վերահսկողության իրականացումը հաստատում եմ. Լիազորված մարմնի (կազմակերպության) ներկայացուցիչ՝ _________________/__________________/ (Ա.Ա.Հ.) (ստորագրություն) Կ.Տ.
Բնական ալմաստների արտահանման հավաստագիր1 թիվ ______________ « ____ » -ի _____________ թ.
Ներկայացուցիչ ____________________________________________________________ (հավաստագիրը ձևակերպած լիազորված մարմնի (կազմակերպության) անվանումը)
_________________/__________________/ (Ա.Ա.Հ.) (ստորագրություն)
Կ.Տ. |
______________________
*Լրացվում է բնական ալմաստների արտահանման դեպքում:
1 Լրացվում է բնական ալմաստների արտահանման դեպքում:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Թանկարժեք քարերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի |
ԿԱՆՈՆՆԵՐ
թանկարժեք քարերի պետական վերահսկողության իրականացման
1. Թանկարժեք քարերի պետական վերահսկողությունն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից:
2. Թանկարժեք քարերի պետական վերահսկողությունն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված մասնագիտացված (դասակարգված) մաքսակետերում կամ անդամ պետությունների մաքսային մարմինների բաժիններում:
3. Սույն Կանոնների նպատակներով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
ադամանդներ՝ տարբեր ձևի երեսակման, մշակված բնական ալմաստներ, որոնք ունեն հղկված նիստեր և նախատեսված են հետագա օգտագործման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր 7102 39 000 0-ից).
հայտատուներ՝ թանկարժեք քարեր արդյունահանող սուբյեկտներ, ադամանդներ արտադրող սուբյեկտներ, բնական ալմաստներից արտադրանք և արտադրատեսակներ արտադրող սուբյեկտներ, իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր), որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնելու.
թանկարժեք քարերի նույնականացում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից թանկարժեք քարերի դասակարգային և արժեքային բնութագրերի՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում հրապարակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության սահմանում՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայի գները: Թանկարժեք քարերի դասակարգային և արժեքային բնութագրերը սահմանելու և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը հրապարակելու համար նորմատիվատեխնիկական փաստաթղթերում փոփոխությունները կատարվում են թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված կարգով.
թանկարժեք քարեր արդյունահանող սուբյեկտներ՝ անդամ պետության տարածքում թանկարժեք քարերի արդյունահանում իրականացնող իրավաբանական անձինք, որի ռեզիդենտներն են տվյալ իրավաբանական անձինք.
ադամանդներ արտադրող սուբյեկտներ՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, որոնք իրականացնում են ադամանդներ պատրաստելու նպատակով բնական ալմաստների երեսակում այն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, որոնց ռեզիդենտներն են տվյալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը.
բնական ալմաստներից արտադրանք և արտադրատեսակներ արտադրող սուբյեկտներ՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, որոնք ունեն բնական ալմաստներ մշակելու կամ օգտագործելու իրավունք՝ արտադրատեխնիկական նշանակության արտադրանք, ինչպես նաև կենցաղային և ոսկերչական արտադրատեսակներ պատրաստելու նպատակով այն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, որոնց ռեզիդենտներն են տվյալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը.
հազվագյուտ թանկարժեք քարեր՝ թանկարժեք քարեր, որոնք, թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված չափորոշիչներին համապատասխան, հազվագյուտների կատեգորիային են դասված և նախատեսված են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված նպատակներով օգտագործելու համար: Թանկարժեք քարերը հազվագյուտների կատեգորիային դասելու կարգը կարող է սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ.
սաթի հազվագյուտ գոյացություններ՝ 1000 գրամից ավելի զանգվածով սաթի գոյացություններ՝ բազմազան, յուրահատուկ ձևի, իրենց կառուցվածքով համեմատաբար միաձույլ (80 տոկոսից ոչ պակաս), նմուշի ամբողջականությունը վտանգող թափանցանց փչուկներ, աչքով տեսանելի ճաքեր չունեցող, բազմազան գունային գամմա ունեցող, հնարավոր է՝ ֆլորայի և ֆաունայի լավ պահպանված, 10 մմ–ից ավելի ներամփոփումներով: Սաթի հազվագյուտ գոյացությունները թանկարժեք քարերի շարքին դասելու կարգը կարող է սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ:
Սույն Կանոններում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
4. Թանկարժեք քարերի և թանկարժեք քարերից ստացված արտադրատեսակների պետական վերահսկողություն իրականացնելիս անցկացվում են հետևյալ միջոցառումները.
ա) Միության մաքսային տարածքից արտահանվող թանկարժեք քարերի ծագման և դրանք տիրապետելու օրինականության ստուգում՝ սույն Կանոններին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա.
բ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում հրապարակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և սույն Կանոններին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հետ Միության մաքսային տարածքից արտահանվող թանկարժեք քարերի տեսակավորման որակի և գնահատման համապատասխանության ստուգում.
գ) թանկարժեք քարերի նույնականացում.
դ) սույն Կանոններին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հետ թանկարժեք քարերից ստացված արտադրատեսակների համապատասխանության ստուգում.
ե) թանկարժեք քարերի առաջնային դասակարգման ժամանակ (դրանց արդյունահանման ժամանակ) թանկարժեք քարերը հազվագյուտների կատեգորիային դասելու սահմանված կարգի և սաթի հազվագյուտ գոյացությունները թանկարժեք քարերի շարքին դասելու կարգի պահպանման ստուգում այն դեպքում, երբ այդ կարգերը սահմանված են անդամ պետության օրենսդրությամբ.
զ) թանկարժեք քարերն անդամ պետությունների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդերում ներառելու նպատակով դրանք ձեռք բերելու համար անդամ պետության օրենսդրությամբ սահմանված նախապատվության իրավունքի պահպանման ստուգում.
է) անդամ պետությունների չմշակված բնական ալմաստների հավաստագրման միջազգային սխեմայի (այսուհետ՝ Քիմբերլի գործընթացի հավաստագիր) հավաստագրերի ձևակերպում, տրամադրում և (կամ) հաշվառում, ինչպես նաև երրորդ երկրների կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրերի ստուգում և հաշվառում՝ չմշակված բնական ալմաստների հավաստագրման միջազգային սխեման իրականացնելու նպատակով.
զ) նույնականացում և ծագման ստուգում՝
Միության մաքսային տարածք ներմուծվող մշակված թանկարժեք քարերի՝ Միության մաքսային տարածքից նախկինում արտահանված չմշակված թանկարժեք քարերից դրանք պատրաստելու հնարավորությունը որոշելու նպատակով.
Միության մաքսային տարածքից արտահանվող մշակված թանկարժեք քարերի՝ Միության մաքսային տարածք նախկինում ներմուծված չմշակված թանկարժեք քարերից դրանք պատրաստելու հնարավորությունը որոշելու նպատակով:
5. Թանկարժեք քարերի պետական վերահսկողությունն իրականացնելու համար հայտատուները կամ համապատասխան լիազորությունների գրավոր հաստատում ունեցող նրանց ներկայացուցիչները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.
ա) դիմում-հայտ, որտեղ նշվում են հայտատուի մասին տվյալները (այդ թվում՝ հայտատուի գտնվելու վայրը) և թանկարժեք քարերի պետական վերահսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
բ) արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) դրանցում կատարված լրացումները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը.
գ) միջնորդական պայմանագրի պատճենը (եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը).
դ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված հատուկ հաշվառման կանգնելու մասին փաստաթղթերի պատճենը կամ գործունեության տեսակի համար լիցենզիայի պատճենը.
ե) ընդերքօգտագործման իրավունքի լիցենզիայի կամ պայմանագրի պատճենը (թանկարժեք քարեր արդյունահանող սուբյեկտների համար).
զ) հայտատուի կանոնադրական և գրանցման փաստաթղթերի պատճենները:
6. Միության մաքսային տարածք ներմուծված չմշակված բնական ալմաստների պետական վերահսկողությունն իրականացնելիս սույն Կանոնների 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացվում է արտահանող պետության Քիմբերլի գործընթացի հավաստագիրը, որը ձևակերպվել է չմշակված բնական ալմաստների հավաստագրման միջազգային սխեմայի պահանջներին համապատասխան:
7. Միության մաքսային տարածքից արտահանելու համար նախատեսված չմշակված թանկարժեք քարերի պետական վերահսկողությունն իրականացնելիս սույն Կանոնների 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
ա) անդամ պետությունների տարածքներում չմշակված թանկարժեք քարերի գնման պայմանագրեր, հանձնման ակտեր և մասնագրեր (կոմպլեկտայնության ցանկեր), այդ թվում՝ տվյալ պայմանագրով ձեռք բերված չմշակված թանկարժեք քարերի խմբաքանակի մասը Միության մաքսային տարածքից արտահանելու դեպքում.
բ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված թանկարժեք քարերի գնման պայմանագրերով Միության մաքսային տարածքից արտահանվող (անդամ պետությունների ներքին շուկայում չմշակված թանկարժեք քարերի ձեռքբերում) չմշակված թանկարժեք քարերով գործարքների հաշվառման մասին հաստատում.
գ) ըստ արտաքին առևտրային պայմանագրի՝ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ձևով կազմված չմշակված թանկարժեք քարերի օգտագործման մասին տեղեկանք.
դ) թանկարժեք քարեր արդյունահանող սուբյեկտների, ադամանդներ արտադրող սուբյեկտների կամ բնական ալմաստներից արտադրանք և արտադրատեսակներ արտադրող սուբյեկտների հետ կնքված միջնորդական պայմանագրեր (եթե չմշակված բնական ալմաստների արտահանման ժամանակ որպես հայտատու հանդես են գալիս իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ունեն թանկարժեք քարերով գործառնություններ իրականացնելու իրավունք և կանգնած են հատուկ հաշվառման).
ե) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
8. Միության մաքսային տարածքից արտահանելու համար նախատեսված մշակված բնական ալմաստների պետական վերահսկողությունն իրականացնելիս, ի լրումն սույն Կանոնների 5-րդ կետում նշված փաստաթղթերի, ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
ա) բեռնառաքման մասնագիր, որում արտացոլված է մշակված թանկարժեք քարերի ամբողջական տեսականին՝ քանակական և արժեքային արտահայտությամբ.
բ) մշակված թանկարժեք քարերի ընդհանրացված մասնագիր՝ ըստ չափաքաշային խմբերի.
գ) ըստ արտաքին առևտրային պայմանագրի՝ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ձևով կազմված թանկարժեք քարեր պատրաստելու համար չմշակված թանկարժեք քարերի օգտագործման մասին տեղեկանք.
դ) թիվ 5 հավելվածի համաձայն սահմանված ձևով կազմված 10,8 կարատ և ավելի քաշով չմշակված ալմաստների օգտագործման մասին տեղեկանք.
ե) 6 կարատ և ավելի քաշով ադամանդների գնահատման մասին ձեռնարկության արձանագրություն (ակտ).
զ) թանկարժեք քարերի ծագման (ձեռքբերման) և դրանց տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթեր (պայմանագիր, միջնորդական պայմանագիր, հանձնման ակտ, մասնագիր (կոմպլեկտայնության ցանկ), սահմանված կարգով հաշվառված գործարքի ակտ).
է) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
9. Միության մաքսային տարածքից արտահանելու համար նախատեսված բնական ալմաստներից փոշիների պետական վերահսկողությունն իրականացնելիս, ի լրումն սույն Կանոնների 5-րդ կետում նշված փաստաթղթերի, ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
ա) բնական ալմաստներից փոշիների ծագման (ձեռքբերման) և դրանց տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթեր (պայմանագիր, միջնորդական պայմանագիր, հանձնման ակտ, մասնագիր (կոմպլեկտայնության ցանկ), սահմանված կարգով հաշվառված գործարքի ակտ).
բ) բեռնառաքման մասնագիր, որում արտացոլված է բնական ալմաստներից փոշիների ամբողջական տեսականին՝ քանակական և արժեքային արտահայտությամբ.
գ) ըստ արտաքին առևտրային պայմանագրի՝ թիվ 6 հավելվածի համաձայն սահմանված ձևով կազմված փոշու խմբաքանակ պատրաստելու համար բնական ալմաստների օգտագործման մասին տեղեկանք.
դ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
10. Բնական ալմաստները «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում» և «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար ադամանդներ պատրաստելու նպատակով բնական ալմաստների երեսակում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրվում է պետական վերահսկողության ակտ:
11. Փաստաթղթերի ներկայացված պատճենների յուրաքանչյուր թերթը վավերացվում է հայտատուի ստորագրությամբ և կնիքով, կամ այդ փաստաթղթերի պատճենները դակվում են, իսկ դրանց վերջին թերթերը վավերացվում են հայտատուի ստորագրությամբ և կնիքով:
12. Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
13. Թանկարժեք քարերի պետական վերահսկողության արդյունքները ձևակերպվում են պետական վերահսկողության ակտով, որը կազմվել է «Թանկարժեք քարերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 13 հավելված) թիվ 1 հավելվածով նախատեսված ձևով կամ այն տրամադրելու մերժմամբ:
14. Պետական վերահսկողության ակտը կազմվում է 3 օրինակից և ստորագրվում է անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) ներկայացուցչի և հայտատուի (հայտատուի ներկայացուցչի) կողմից: Առաջին և երկրորդ օրինակները տրվում են հայտատուին: Առաջին օրինակը նախատեսված է ներկայացնելու անդամ պետության մաքսային մարմին, երկրորդ օրինակը մնում է հայտատուի մոտ: Երրորդ օրինակը պահվում է անդամ պետության՝ պետական վերահսկողություն իրականացրած լիազորված մարմնում (կազմակերպությունում):
Պետական վերահսկողության ակտը կարող է տրամադրվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
15. Միության մաքսային տարածքից արտահանվող չմշակված բնական ալմաստների բոլոր խմբաքանակների համար տրվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված Քիմբերլի գործընթացի հավաստագիր:
16. Պետական վերահսկողության ակտը հաստատում է պետական վերահսկողության ընթացակարգերի, ինչպես նաև Քիմբերլի գործընթացի պահանջները կատարելուն ուղղված գործողությունների իրականացման փաստը:
17. Պետական վերահսկողության ակտի տրամադրումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում.
ա) հայտատուի կողմից պետական վերահսկողություն իրականացնելու համար ներկայացված փաստաթղթերը պարունակում են թերի կամ անարժանահավատ տեղեկություններ.
բ) սույն Կանոնների 4-8-րդ կետերով նախատեսված պահանջները չեն պահպանվել.
գ) ապրանքի խմբաքանակները չեն համապատասխանում պետական վերահսկողություն իրականացնելու համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերին:
18. Պետական վերահսկողության ակտի տրամադրումը մերժելու վերաբերյալ հիմնավորված որոշումը հայտատուին տրվում է գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Թանկարժեք քարերի պետական վերահսկողություն իրականացնելու կանոնների |
ԿԱՐԳ
թանկարժեք քարերի դասակարգային և արժեքային բնութագրերը սահմանելու համար նորմատիվատեխնիկական փաստաթղթերում փոփոխություններ կատարելու
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) թանկարժեք քարերի դասակարգային և արժեքային բնութագրերը սահմանելու համար թանկարժեք քարերի պետական վերահսկողությունն իրականացնելու ընթացքում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Միության պաշտոնական կայք) հրապարակում է նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:
2. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ հետևյալ փաստաթղթերը.
ա) փաստաթղթեր՝ թանկարժեք քարերի ստանդարտացման ոլորտում.
բ) դասակարգիչներ.
գ) տեխնիկական պայմաններ.
դ) գնացուցակներ՝ թանկարժեք քարերի համար:
3. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հրապարակումն իրականացվում է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության, օգտագործման և շրջանառության բնագավառում պետական քաղաքականություն վարելու համար պատասխանատու Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) կողմից ստորագրված արձանագրության հիման վրա:
4. Լիազորված մարմիններն իրականացնում են թանկարժեք քարերի համաշխարհային շուկայի մշտական դիտանցում՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերում ժամանակին փափոխություններ կատարելու առաջարկների նախապատրաստման համար:
5. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերում փափոխություններ կատարելու առաջարկների առկայության դեպքում համապատասխան փոփոխությունների կատարումը նախաձեռնող լիազորված մարմինը էլեկտրոնային կամ ֆաքսիմիլային կապի միջոցով այլ անդամ պետությունների լիազորված մարմիններ քննարկման և համաձայնեցման է ուղարկում «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը (այսուհետ՝ արձանագրության նախագիծ)՝ փոփոխություններ կատարելու նպատակահարմարության տեխնիկատնտեսական հիմնավորմամբ՝
ա) չմշակված բնական ալմաստների և ադամանդների նորմատիվատեխնիկական փաստաթղթերում՝ յուրաքանչյուր եռամսյակ (ոչ ուշ, քան ավարտված եռամսյակին հաջորդող ամսվա 20-րդ օրը).
բ) չմշակված և մշակված շափյուղաների, սուտակների, զմրուխտների, ալեքսանդրիտների նորմատիվատեխնիկական փաստաթղթերում՝ յուրաքանչյուր կիսամյակը մեկ (ոչ ուշ, քան ավարտված կիսամյակին հաջորդող ամսվա 20-րդ օրը).
գ) այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերում՝ ցանկացած ժամանակ:
6. Արձանագրության նախագծի ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ նախագիծը քննարկվում է լիազորված մարմինների կողմից: Որևէ նկատողության բացակայության դեպքում լիազորված մարմնի ղեկավարի կողմից (ղեկավարի տեղակալի) արձանագրության նախագիծը ստորագրվում է և էլեկտրոնային կամ ֆաքսիմիլային կապի միջոցով ուղարկվում է փոփոխությունների կատարումը նախաձեռնող լիազորված մարմին:
7. Բոլոր անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից արձանագրությունը ստորագրվելուց հետո փոփոխությունների կատարումը նախաձեռնող լիազորված մարմինն անդամ պետությունների յուրաքանչյուրի կողմից ստորագրված արձանագրությունների օրինակներն ուղարկում է Հանձնաժողով (համապատասխան այն փոփոխությունների հավելվածով, որոնք անհրաժեշտ է կատարել նորմատիվատեխնիկական փաստաթղթերում):
8. Հանձնաժողովը սույն Կարգի 7-րդ կետում նշված արձանագրություններն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նորմատիվատեխնիկական փաստաթղթում կատարվող փոփոխությունները հրապարակում է Միության պաշտոնական կայքում:
9. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերում կատարվող փոփոխությունների հետ լիազորված մարմիններից նույնիսկ մեկի անհամաձայնության դեպքում փոփոխությունների կատարումը նախաձեռնող լիազորված մարմինը լիազորված մարմիններից վերջին պատասխանն ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է լիազորված մարմինների ներկայացուցիչների համաձայնեցման խորհրդակցություն՝ ներկայացված առաջարկությունների քննարկման և համաձայնեցման համար:
Համաձայնեցման խորհրդակցությունը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
Ներկայացված առաջարկությունների համաձայնեցման դեպքում փոփոխությունների կատարումը նախաձեռնող լիազորված մարմինն էլեկտրոնային կամ ֆաքսիմիլային կապի միջոցով լիազորված մարմինների համաձայնեցման խորհրդակցության արձանագրությունը քննարկման է ուղարկում լիազորված մարմիններ՝ սույն Կարգի 6-րդ կետով նախատեսված կարգով:
Ներկայացված առաջարկությունները չհամաձայնեցնելու դեպքում լիազորված մարմինների ներկայացուցիչների համաձայնեցման խորհրդակցության արձանագրությունը խորհրդակցության մասնակիցների կողմից ստորագրվում է տարաձայնություններով:
Նորմատիվատեխնիկական փաստաթղթերում կրկնակի փոփոխությունների կատարումը կարող է լիազորված մարմինների քննարկմանը ներկայացվել սույն Կարգի 5-րդ կետին համապատասխան:
10. Լիազորված մարմինները միմյանց և Հանձնաժողովին տեղեկացնում են նշանակված պատասխանատու կատարողների մասին (նշելով հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները): Տվյալ տեղեկատվությունը հրապարակվում է Միության պաշտոնական կայքում:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Թանկարժեք քարերի պետական վերահսկողություն իրականացնելու կանոնների |
Չափորոշիչներ
թանկարժեք քարերը հազվագյուտների կատեգորիային դասելու
Հազվագյուտ թանկարժեք քարերի կատեգորիային կարող են դասվել՝
50 կարատ և ավելի քաշով ալմաստները՝ բացի «բորտ» դիրքում նշվածներից.
առաջին գույնի (մուգ կանաչ), առաջին և երկրորդ տեսակների չմշակված զմրուխտները (հանքակտորները, բյուրեղները կամ զմրուխտների բյուրեղների սերտաճվածքները), որոնք հետաքրքրություն են ներկայացնում իրենց բյուրեղների ձևով և հանքային համակցությամբ, ինչպես նաև 10 մմ և ավելի չափս ունեցող դրանց բեկորները՝ առաջին գույնի (մուգ կանաչ), բարձր աստիճանի թափանցիկությամբ, ներքին փայլով (կատեգորիան՝ «էքստրա»).
չմշակված ալեքսանդրիտները` ուժեղ ալեքսանդրիտային էֆեկտով (հանքակտորները, բյուրեղները կամ բյուրեղների սերտաճվածքները), առաջին և երկրորդ տեսակների, որոնք հետաքրքրություն են ներկայացնում իրենց բյուրեղների ձևով, հանքային համակցությամբ, լավ արտահայտված ձև ունեցող բյուրեղներով.
որևէ պատմական իրադարձության կամ պատմության, գիտության, մշակույթի մեջ առանցքային դեր ունեցած հայտնի անձանց հետ առնչություն ունեցող թանկարժեք քարերը:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Թանկարժեք քարերի պետական վերահսկողություն իրականացնելու կանոնների |
(ձևը)
ՏԵՂԵԿԱՆՔ
չմշակված թանկարժեք քարերի օգտագործման մասին՝ ըստ թիվ ————— արտաքին առևտրային պայմանագրի (արտահանման դեպքում)
Հա-մարը՝ ը/կ |
Հումքային պայմա-նագրի համարը և ամսաթիվը, չմշակված ալմաստ-ների վաճառողը (կազմա-կերպութ-յան անվա-նումը) |
Հանձնման ակտի համարը, մասնագրի (կոմպլեկ-տայնութ-յան ցանկի) համարը |
Տվյալներ՝ չմշակված թանկարժեք քարերի վերաբերյալ՝ ըստ արտաքին առևտրային պայմա-նագրերի, հանձնման ակտերի, մասնագրերի (կոմպլեկտայ-նության ցանկերի) |
Տվյալներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու համար նախատեսված մշակված թանկարժեք քարեր պատրաստելու համար օգտագործված չմշակված թանկարժեք քարերի վերաբերյալ |
Տվյալներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետութ-յունների ներքին շուկայում իրացնելու նպատակով մշակված թանկարժեք քարեր պատրաստելու համար օգտագործված չմշակված թանկարժեք քարերի վերաբերյալ |
Տվյալներ՝ Եվրասիական տնտեսական միության երկրորդային շուկայում վաճառված չմշակված թանկարժեք քարերի վերաբերյալ |
Տվյալներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված չմշակված թանկարժեք քարերի վերաբերյալ |
Տվյալներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու համար հայտագրվող չմշակված թանկարժեք քարերի վերաբերյալ |
Տվյալներ՝ վաճառողի պահեստում կամ արտադրության մեջ չմշակված թանկարժեք քարերի մնացորդների վերաբերյալ | |||||||
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
Գլխավոր տնօրեն՝ |
_________________________________ (ստորագրություն) |
_________________________________ (Ա.Ա.Հ.) |
Գլխավոր հաշվապահ՝ |
_________________________________ (ստորագրություն) |
_________________________________ (Ա.Ա.Հ.) |
Կ.Տ. (առկայության դեպքում)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Թանկարժեք քարերի պետական վերահսկողություն իրականացնելու կանոնների |
(ձևը)
ՏԵՂԵԿԱՆՔ
թանկարժեք քարեր պատրաստելու համար չմշակված թանկարժեք քարերն օգտագործելու մասին՝ ըստ թիվ ——————— արտաքին առևտրային պայմանագրի
Համարը՝ ը/կ |
Հումքային պայմանագրի և չմշակված թանկարժեք քարերի հանձնման ակտի համարը և ամսաթիվը |
Տվյալներ՝ չմշակված թանկարժեք քարեր վաճառողի վերաբերյալ |
Տվյալներ՝ չմշակված թանկարժեք քարերի վերաբերյալ՝ ըստ հումքային պայմանագրերի |
Տվյալներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող թանկարժեք քարերին համապա-տասխանող չմշակված թանկարժեք քարերի վերաբերյալ |
Տվյալներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող թանկարժեք քարերի վերաբերյալ |
Օգտակար ելքը, % |
Տվյալներ՝ վաճառողի պահեստում կամ արտադրության մեջ չմշակված թանկարժեք քարերի մնացորդների վերաբերյալ | |||||
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար | |||||
հաշ-վարկված |
պայմա-նագրային | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
Ձեռնարկության ղեկավար՝ |
_________________________________ (ստորագրություն) |
_________________________________ (Ա.Ա.Հ.) |
Կ.Տ. (առկայության դեպքում)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5 Թանկարժեք քարերի պետական վերահսկողություն իրականացնելու կանոնների |
(ձևը)
ՏԵՂԵԿԱՆՔ
10,8 կարատ և ավելի քաշով չմշակված ալմաստներ օգտագործելու մասին
Համարը՝ ը/կ |
Հումքային պայմանագրի, հանձնման ակտի, մասնագրի (կոմպլեկտայ-նության ցանկի) համարը և ամսաթիվը |
Չմշակված ալմաստների բնութագիրը (գույնը, թերու-թյունները (որակը)) |
Տվյալներ՝ չմշակված ալմաստների վերաբերյալ՝ ըստ հումքային պայմանագրի |
Տվյալներ՝ ադամանդներին համապա-տասխանող չմշակված ալմաստների վերաբերյալ |
Տվյալներ՝ ստացված ադամանդների վերաբերյալ | ||||||||
բյուրեղի քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
բյուրեղի քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
երեսակ-ման տեսակը |
բնութագիրը (գույնը, մաքրութ-յունը, երեսակման խումբը) |
քաշը, կարատ |
հատ |
1 կարատի համար հաշվարկված (սահմանված) գինը (զեղչերով, ավելացումն-երով), ԱՄՆ դոլար |
1 կարատի համար հաշվարկված (սահմանված) գինը (զեղչերով, ավելացում-ներով), ԱՄՆ դոլար |
պայմա-նագրային արժեքը, ԱՄՆ դոլար | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
|||||||||||||
Ընդհանուրը՝ |
Գլխավոր տնօրեն՝ |
_________________________________ (ստորագրություն) |
_________________________________ (Ա.Ա.Հ.) |
Գլխավոր հաշվապահ՝ |
_________________________________ (ստորագրություն) |
_________________________________ (Ա.Ա.Հ.) |
Կ.Տ. (առկայության դեպքում)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6 Թանկարժեք քարերի պետական վերահսկողություն իրականացնելու կանոնների |
(ձևը)
ՏԵՂԵԿԱՆՔ
փոշու խմբաքանակ պատրաստելու համար բնական ալմաստներ օգտագործելու մասին՝ ըստ թիվ __________ արտաքին առևտրային պայմանագրի
Համարը՝ ը/կ |
Հումքային պայմանագրի, չմշակված ալմաստների հանձնման ակտի համարը և ամսաթիվը |
Տվյալներ՝ չմշակված ալմաստներ վաճառողի վերաբերյալ |
Տվյալներ՝ չմշակված ալմաստների վերաբերյալ՝ ըստ արտաքին առևտրային պայմանագրի, հանձնման ակտերի, մասնագրի (կոմպլեկտայ-նության ցանկի) |
Տվյալներ՝ փոշու պատրաստման համար օգտագործված չմշակված ալմաստների վերաբերյալ |
Տվյալներ՝ չմշակված ալմաստներից պատրաստված փոշու վերաբերյալ |
Տվյալներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող փոշու վերաբերյալ |
Տվյալներ՝ վաճառողի պահեստում կամ արտադրության մեջ չմշակված թանկարժեք քարերի մնացորդների վերաբերյալ | |||||
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար |
քաշը, կարատ |
արժեքը, ԱՄՆ դոլար | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Ձեռնարկության ղեկավար՝ |
_________________________________ (ստորագրություն) |
_________________________________ (Ա.Ա.Հ.) |
Կ.Տ. (առկայության դեպքում)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 14 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21–ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում է այն ապրանքների միասնական ցանկի 2.10-րդ բաժնում ներառված թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծում) և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու (այսուհետ՝ արտահանում) կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ՝ միասնական ցանկ):
2. Սույն Հիմնադրույթը չի կիրառվում՝
ա) թանկարժեք մետաղներ պարունակող մշակութային արժեքների արտահանման դեպքում: Միասնական ցանկի 2.20-րդ բաժնում ներառված թանկարժեք մետաղներ պարունակող մշակութային արժեքների արտահանումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշմամբ հաստատված՝ «Մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը և արխիվային փաստաթղթերի բնօրինակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթին համապատասխան.
բ) թանկարժեք մետաղների ռադիոակտիվ և կայուն իզոտոպների ու դրանց հիմքով արտադրատեսակների արտահանման և (կամ) ներմուծման դեպքում: Դրանց ներմուծման և (կամ) արտահանման կարգը կարող է սահմանվել Միության անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ անդամ պետություն).
գ) թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման դեպքում, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ անդամ պետությունների՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդերը, ինչպես նաև անդամ պետությունների սուբյեկտների (դաշնային պետության սուբյեկտների համար)՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդերը համալրելու համար և (կամ) նշված ֆոնդերից թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների արտահանման դեպքում: Դրանց ներմուծման և (կամ) արտահանման կարգը կարող է սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ.
դ) անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման դեպքում, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ: Դրանց ներմուծման և (կամ) արտահանման կարգը կարող է սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ.
ե) անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից անդամ պետությունների տարածքներում օրինական վճարամիջոց հանդիսացող թանկարժեք մետաղներից մետաղադրամների ներմուծման և (կամ) արտահանման դեպքում: Դրանց ներմուծման և (կամ) արտահանման կարգը կարող է սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ.
զ) ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք մետաղների ներմուծման և (կամ) արտահանման դեպքում՝ որպես անձնական օգտագործման ապրանքներ:
3. Սույն Հիմնադրույթի նպատակներով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
պետական վերահսկողության ակտ՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով կազմված, թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների պետական վերահսկողության իրականացման արդյունքները հաստատող փաստաթուղթ.
զտարկված ոսկի և արծաթ՝ փոշու և հատիկների տեսքով՝ անդամ պետություններում արտադրված փոշի և հատիկներ, որոնք համապատասխանում են անդամ պետություններում սահմանված պահանջներին, ինչպես նաև օտարերկրյա արտադրության փոշի և հատիկներ՝ հավաստագրված ծագման երկրի օրենսդրությանը համապատասխան.
զտարկված ոսկի և արծաթ՝ ձուլակտորների տեսքով՝ անդամ պետություններում արտադրված ձուլակտորներ, որոնք համապատասխանում են անդամ պետություններում սահմանված պահանջներին, ինչպես նաև օտարերկրյա արտադրության ձուլակտորներ՝ պատրաստված, հարգադրոշմված և հավաստագրված ծագման երկրի օրենսդրությանը համապատասխան.
զտարկված պլատին և պլատինային խմբի մետաղներ՝ փոշու և հատիկների տեսքով՝ անդամ պետություններում արտադրված փոշի և հատիկներ, որոնք համապատասխանում են անդամ պետություններում սահմանված պահանջներին, ինչպես նաև օտարերկրյա արտադրության փոշի և հատիկներ՝ հավաստագրված ծագման երկրի օրենսդրությանը համապատասխան.
զտարկված պլատին և պլատինային խմբի մետաղներ՝ ձուլակտորների և թիթեղների տեսքով՝ անդամ պետություններում արտադրված պլատինից և պլատինային խմբի մետաղներից ձուլակտորներ և թիթեղներ, որոնք համապատասխանում են անդամ պետություններում սահմանված պահանջներին, ինչպես նաև օտարերկրյա արտադրության պլատինից և պլատինային խմբի մետաղներից ձուլակտորներ և թիթեղներ՝ պատրաստված, հարգադրոշմված և հավաստագրված ծագման երկրի օրենսդրությանը համապատասխան.
թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների պետական վերահսկողություն՝ վարչական ընթացակարգ, որը կատարվում է թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների պետական վերահսկողության իրականացման կանոններին համապատասխան՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
թանկարժեք մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում), որոնք նշված են միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում.
հայտատուներ՝ արդյունահանող սուբյեկտներ, զտարկված թանկարժեք մետաղներ արտադրող սուբյեկտներ, վարկային կազմակերպություններ, իրավաբանական անձինք, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր), որոնք իրավունք ունեն թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների հետ գործառնություններ իրականացնելու՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, և անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ մասնագիտացված կազմակերպություններ.
զտարկման ոչ ենթակա բնակտորներ՝ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված կարգով զտարկման ոչ ենթակա բնակտորների կատեգորիային դասված թանկարժեք մետաղների բնակտորներ.
արդյունահանման սուբյեկտներ՝ այն անդամ պետության տարածքում թանկարժեք մետաղների արդյունահանում իրականացնող կազմակերպություններ, որի ռեզիդենտներն են դրանք.
զտարկված թանկարժեք մետաղներ արտադրող սուբյեկտներ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան թանկարժեք մետաղների զտարկում իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք.
հումքային ապրանքներ՝ թանկարժեք մետաղների թափոններ և ջարդոն, չմշակված թանկարժեք մետաղներ, այդ թվում՝ «Դորե» համաձուլվածքը՝ ձուլակտորի տեսքով (ծածկագիր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9-ից) և կաթոդային մետաղները (ծածկագրեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106 10 000 0-ից, 7106 91 000 9-ից, 7108 11 000 0-ից, 7108 12 000 9-ից, 7110 11 000 9-ից, 7110 21 000 9-ից, 7110 31 000 0-ից և 7110 41 000 0-ից), ցինկի նստվածքներ (ծածկագիր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112-ից), միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին աղյուսակում նշված թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր, միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 2-րդ աղյուսակում նշված գունավոր մետաղների հանքաքարեր և խտանյութեր, թանկարժեք մետաղներ պարունակող գունավոր մետաղների արտադրության կիսաարտադրանք:
Զտարկված ոսկու, արծաթի, պլատինի և պլատինային խմբի մետաղների համար (այսուհետ՝ զտարկված թանկարժեք մետաղներ) զտարկման արդյունքում թանկարժեք մետաղների կշռային պարունակության չափը համաձուլվածքի 1000 զանգվածային մասում պետք է կազմի ոչ պակաս, քան՝
995՝ ոսկու համար.
999՝ արծաթի համար.
999,5՝ պլատինի, պալադիումի համար.
999՝ իրիդիումի, ռոդիումի, ռուտենիումի, օսմիումի համար:
Սույն Հիմնադրույթում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
4. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված ապրանքների՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված մասնագիտացված (դասակարգված) մաքսակետերում կամ անդամ պետությունների մաքսային մարմինների բաժիններում՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա) նշված ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.
բ) նշված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, եթե նախկինում դրանք չեն ձևակերպվել այլ մաքսային ընթացակարգերով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքերի:
5. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին աղյուսակում նշված ապրանքների՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման և այդ լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգին համապատասխան ձևակերպված լիցենզիան (այսուհետ՝ լիցենզիա) և պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում:
6. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 2-րդ աղյուսակում նշված ապրանքների՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա ներկայացնելու դեպքում:
7. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 3-րդ աղյուսակում նշված ապրանքների՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում:
Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 3-րդ աղյուսակում նշված՝ ավելի վաղ ժամանակավոր արտահանված ոսկերչական արտադրատեսակների, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակների, թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներից պատվածք ունեցող մետաղներից այլ արտադրատեսակների և դրանց մասերի (ծածկագրեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից)՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգն ավարտելու նպատակով «արտահանում» կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու:
8. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված ապրանքների՝ «ներքին սպառման համար բացթողում», «հրաժարում՝ հօգուտ պետության», «վերաներմուծում», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «ներքին սպառման համար վերամշակում», «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում», «վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում:
Պետական վերահսկողության ակտի տրամադրումը մերժելու դեպքում միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված թանկարժեք մետաղների՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու:
Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին աղյուսակում նշված ապրանքների՝ «ազատ մաքսային գոտի» և «ազատ մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում:
Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 2-րդ աղյուսակում նշված ապրանքների՝ «ներքին սպառման համար բացթողում», «հրաժարում՝ հօգուտ պետության», «վերաներմուծում», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «ներքին սպառման համար վերամշակում», «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում», «վերաարտահանում», «ազատ մաքսային գոտի» և «ազատ մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է առանց անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա և պետական վերահսկողության ակտ ներկայացնելու:
9. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնում նշված ապրանքների՝ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպումը չի թույլատրվում՝ բացառությամբ միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 3-րդ աղյուսակում նշված արտադրանքի և արտադրատեսակների տեսքով թանկարժեք մետաղների (ծածկագրեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 7115, 7118**, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից), որոնց «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում:
10. Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատվածք ունեցող մետաղների (ծածկագրեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0)՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը չի թույլատրվում, եթե վերամշակումից ստացվող արդյունք են համարվում ոսկերչական արտադրատեսակները, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակները, թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներից պատվածք ունեցող մետաղներից այլ արտադրատեսակներ և դրանց մասերը (ծածկագրեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105 **, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետության կողմից մաքսային տարածքից դուրս վերամշակման համար այդ ապրանքների արտահանման նկատմամբ քանակական սահմանափակումներ սահմանելու մասին միակողմանիորեն որոշում է ընդունվել «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության X բաժնին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված): Այդ դեպքում այդ ապրանքների՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է պետական վերահսկողության ակտն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում:
11. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնում նշված ապրանքները Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, ներքին մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին, Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին, անդամ պետություն չհանդիսացող պետության տարածքով Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմին փոխադրելու համար «մաքսային տարանցում», ինչպես նաև «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է առանց անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա և (կամ) պետական վերահսկողության ակտ ներկայացնելու:
12. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնում նշված ապրանքների՝ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 3-րդ աղյուսակում նշված ապրանքների՝ «ազատ մաքսային գոտի» և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը չի թույլատրվում:
III. Լիցենզիայի տրամադրումը
13. Հայտատուները լիցենզիայի ձևակերպման համար Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) (այսուհետ՝ Կանոններ) 10–րդ կետի 1-5–րդ ենթակետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները, ինչպես նաև Կանոնների 10–րդ կետի 6–րդ ենթակետին համապատասխան հետևյալ փաստաթղթերը ներկայացնում են այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում նրանք գրանցված են ՝
ա) զտարկված թանկարժեք մետաղների արտահանման լիցենզիան ձևակերպելու համար՝
վարկային կազմակերպությունները և այլ մասնագիտացված կազմակերպություններ, եթե դրանք սահմանված են անդամ պետության օրենսդրությամբ՝ թանկարժեք մետաղների հետ գործառնություններ իրականացնելու իրավունքի լիցենզիայի պատճենը, ինչպես նաև զտարկված թանկարժեք մետաղների սեփականությունը հաստատող պայմանագրերի կամ զտարկված թանկարժեք մետաղների սեփականատերերի հետ կնքված՝ կոմիսիայի պայմանագրի (գործակալական համաձայնագրի) պատճենները.
արդյունահանող սուբյեկտները՝ ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրի կամ լիցենզիայի կամ ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրի գրանցման մասին ակտի պատճենը.
զտարկված թանկարժեք մետաղներ արտադրող սուբյեկտները, թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ թանկարժեք մետաղների ձեռքբերման (տիրապետման) օրինականությունը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հատուկ հաշվառման կանգնելու մասին փաստաթղթի պատճենը կամ գործունեության տեսակի համար լիցենզիայի պատճենը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
բ) զտարկման ոչ ենթակա բնակտորների արտահանման լիցենզիան ձևակերպելու համար՝
արդյունահանող սուբյեկտները՝ ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրի կամ լիցենզիայի կամ ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրի գրանցման մասին ակտի պատճենը.
իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ զտարկման ոչ ենթակա բնակտորների ձեռքբերման (տիրապետման) օրինականությունը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հատուկ հաշվառման կանգնելու մասին փաստաթղթի պատճենը կամ գործունեության տեսակի համար լիցենզիայի պատճենը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
գ) միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված ապրանքների արտահանման լիցենզիան ձևակերպելու համար՝ բացառությամբ սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ապրանքների՝
թանկարժեք և կորզվող հարակից մետաղների պարունակության մասին փաստաթղթեր՝ ձևակերպված անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդպիսի եզրակացություն (եզրակացություններ) տրամադրելու համար լիազորված այն անդամ պետության պետական մարմնի՝ հումքային ապրանքներից թանկարժեք մետաղների արդյունաբերական կորզման հնարավորության (անհնարինության) կամ տնտեսական նպատակահարմարության (աննպատակահարմարության) մասին եզրակացությունը (եզրակացությունները), որի տարածքում արդյունահանվել են այդ հումքային ապրանքները.
ընդերքօգտագործման իրավունքի լիցենզիայի կամ պայմանագրի կամ ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրի գրանցման մասին ակտի պատճենը (արդյունահանող սուբյեկտների համար).
թանկարժեք մետաղներ պարունակող ապրանքների ձեռքբերման (տիրապետման) օրինականությունը հաստատող փաստաթղթերի պատճենները (թանկարժեք մետաղների հետ գործառնություններ իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան):
14. Հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է վավերացված լինեն Կանոնների 11–րդ կետով սահմանված կարգով:
15. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը կամ անդամ պետության կառավարության ակտերին համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումը լիազորված մարմնի կողմից ընդունվում է այդ անդամ պետության պետական իշխանության այլ մարմնի (այսուհետ՝ համաձայնեցնող մարմին) հետ համաձայնեցմամբ, ապա այդ համաձայնեցումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայտատուի կողմից համաձայնեցնող մարմին ներկայացվում են սույն Հիմնադրույթի 13–րդ կետում նշված փաստաթղթերը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ կամ անդամ պետության կառավարության ակտերով: Ընդ որում, անդամ պետության լիազորված մարմին չեն ներկայացվում սույն Հիմնադրույթի 13-րդ կետի «ա» ենթակետի երրորդ և չորրորդ պարբերություններում, «բ» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում և «գ» ենթակետում նշված փաստաթղթերը:
16. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է Կանոնների 14–րդ կետի 1 – 4–րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև Կանոնների 14–րդ կետի 6–րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնեցնող մարմնի կողմից լիցենզիայի տրամադրման հայտի համաձայնեցումը մերժելու դեպքում:
___________________
* Միայն թանկարժեք մետաղներից կամ գլանված թանկարժեք մետաղներից:
** Միայն թանկարժեք քարերով ներդիրներ ունեցող կամ թանկարժեք քարերով ներդիրներ չունեցող թանկարժեք մետաղներից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի |
(ձևը)
ԱԿՏ
պետական վերահսկողության
___________ (ամսաթիվ) |
______________________________________________ (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, քաղաք) |
թիվ ______ |
«Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթին համապատասխան (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 14 հավելված)՝ ներկայացուցչի կողմից
____________________________________________
_____________________________________________________________________________
(լիազորված մարմին (կազմակերպություն), Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն)
_____________________________________________________________________________
(պետական վերահսկիչի պաշտոնը,Ա.Հ.Ա.)
Իրականացվել է պետական վերահսկողություն __________________________________
______________________________________________________________________________
(պետական վերահսկողություն իրականացնելու վայրը)
Ապրանքի____________________________________________________________________,
(ապրանքի անվանումը)
հայտատուի կողմից ներկայացված______________________________________________
______________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ Ա.Ա.Հ)
______________ թվականի թիվ ________ պայմանագրով ներմուծելու (արտահանելու) համար։
Լիցենզիա*_______________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն)
____________________ թվականի թիվ ___________________________________________
Հայտատուի՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների հետ գործառնություններ իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթուղթ ___________________________________________________
_____________________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը)
____________________ թվականի թիվ ___________________________________________
տրված է _____________________________________________________________________
(մարմնի անվանումը)
Պայմանագրին և ուղեկցող փաստաթղթերին համապատասխան ապրանքի
քաշը կազմում է ________________________________________________________ գրամ։
(զտաքաշը)
__________________
* Լրացվում է ապրանքի արտահանման ժամանակ:
Թանկարժեք մետաղների անվանումն ու մաքուր քաշը (ոսկերչական և այլ կենցաղային արտադրատեսակների համար նշվում է միայն հիմնական մետաղի մաքուր քաշը՝ ըստ հարգի)՝
ոսկի |
գրամ, |
արծաթ |
գրամ, |
պլատին |
գրամ, |
պալադիում |
գրամ, |
իրիդիում |
գրամ, |
ռոդիում |
գրամ, |
ռութենիում |
գրամ, |
օսմիում |
գրամ: |
Ներդիրների քաշը թանկարժեք մետաղների բնակտորների տեսքով ոսկերչական արտադրատեսակներում **`
Ոսկյա |
գրամ, |
արծաթյա |
գրամ, |
պլատինե |
գրամ: |
Թանկարժեք քարերի անվանումը և քաշը (թանկարժեք մետաղներից արտադրատեսակների համար)՝
ալմաստներ մշակված (ադամանդներ) |
կարատ, |
զմրուխտներ |
կարատ, |
ռուբիններ |
կարատ, |
շափյուղաներ |
կարատ, |
ալեքսանդրիտներ |
կարատ, |
բնական մարգարիտ |
կարատ: |
Ապրանքի քանակը ______________________________________________________
(չափման համապատասխան միավորներով)
Ապրանքի պայմանագրային արժեքը** ______________________________________
(արժույթով՝ ըստ պայմանագրի)
____________________
** Լրացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքի արտահանման ժամանակ:
Թանկարժեք մետաղների պետական վերահսկողության արդյունքները՝
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Լիազորված մարմնի (կազմակերպության) ներկայացուցիչ ___________________
(ստորագրությունը)
Պետական վերահսկողությունն իրականացվել է հայտատուի ներկայացուցչի ներկայությամբ _______________________________________________________________
(հայտատուի ներկայացուցչի պաշտոնը, Ա.Ա.Հ., լիազորագրի համարը)
Ապրանքը կապարակնքված է՝
թիվ ____________________ պետական վերահսկողի ,
թիվ ____________________________ հայտատուի կնիքներով:
Պետական վերահսկողության իրականացման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը հաստատում եմ, պետական վերահսկողություն իրականացնելու նկատմամբ պահանջներ չունեմ, ապրանքն ստացվել է ամբողջ ծավալով։
Հայտատուի ներկայացուցիչ |
_________________________________ (ստորագրություն) |
_________________________________ (Ա.Ա.Հ.) |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի |
ԿԱՆՈՆՆԵՐ
թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների պետական վերահսկողության իրականացման
1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների (այսուհետ՝ հումքային ապրանքներ) պետական վերահսկողությունն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից:
2. Սույն Կանոնների նպատակներով հազվագյուտ բնակտորներ ասելով պետք է հասկանալ թանկարժեք մետաղների բնակտորներ, որոնք, հավելվածի համաձայն սահմանված չափորոշիչներին համապատասխան, դասվում են հազվագյուտների կատեգորիային և նախատեսված են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված նպատակների համար: Թանկարժեք մետաղների բնակտորները հազվագյուտների կատեգորիային դասելու կարգը կարող է սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ:
3. Պետական վերահսկողություն իրականացնելիս անցկացվում են հետ ևյալ միջոցառումները.
ա) ուղեկցող փաստաթղթերում, այդ թվում՝ նորմատիվատեխնիկական և (կամ) տեխնիկական փաստաթղթերում նշված տվյալների հետ թանկարժեք մետաղների, հումքային ապրանքների և ներդիրների տեսքով թանկարժեք քարերի խմբաքանակի համապատասխանության ստուգում,
բ) արտահանվող թանկարժեք մետաղների, հումքային ապրանքների և ներդիրների տեսքով թանկարժեք քարերի ծագման ստուգում,
գ) թանկարժեք մետաղների և հումքային ապրանքների հետ գործարքներ իրականացնելու ժամանակ պահանջների պահպանման ստուգում, եթե այդ պահանջները սահմանված են անդամ պետության օրենսդրությամբ,
դ) այնպիսի թանկարժեք մետաղների և ներդիրների տեսքով թանկարժեք քարերի արժեքի գնահատում, որոնք պարունակվում են այն ապրանքների միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված արտահանվող ապրանքներում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ՝ միասնական ցանկ)՝ հաշվի առնելով թանկարժեք մետաղների համար համաշխարհային շուկայի գները, ներդիրների տեսքով թանկարժեք քարերի համար՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, հրապարակված գնացուցակները և անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համաշխարհային շուկայի գները:
4. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված ապրանքների պետական վերահսկողության իրականացման համար արդյունահանող սուբյեկտները, զտարկված թանկարժեք մետաղներ արտադրող սուբյեկտները, վարկային կազմակերպությունները, իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատուներ) կամ համապատասխան լիազորությունների գրավոր հաստատում ունեցող նրանց ներկայացուցիչները ներկայացնում են հետ ևյալ փաստաթղթերը.
ա) ներմուծման դեպքում՝
դիմում-հայտ, որում նշվում են հայտատուի վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ իրավաբանական անձի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը), ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ապրանքի քանակը, պետական վերահսկողության իրականացման վայրը և պետական վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ՝ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
արտաքին առ ևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) դրանցում կատարված լրացումները, իսկ արտաքին առ ևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
թանկարժեք մետաղներ պարունակող ապրանքների մասնագիրը՝ նշելով ապրանքների ամբողջական տեսականին (անվանումներ, մականշվածքներ, ապրանքատեսակներ, խմբաքանակի համարներ և այլն), քանակը և քաշը,
ապրանքում թանկարժեք մետաղների պարունակության մասին փաստաթուղթը՝ բացառությամբ վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակների, այլ արտադրատեսակների և դրանց մասերի (ծածկագրեր 7113 , 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9608 30 000 0-ից),
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրամադրված՝ հատուկ հաշվառման կանգնելու մասին փաստաթղթի պատճենը կամ գործունեության տեսակի համար լիցենզիայի պատճենը,
անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր,
բ) արտահանման դեպքում՝
դիմում-հայտ, որում նշվում են հայտատուի վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ իրավաբանական անձի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը), ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ապրանքի քանակը, պետական վերահսկողության իրականացման վայրը և պետական վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ՝ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
արտահանման լիցենզիան՝ միասնական ցանկի 2.10 բաժնի 1-ին աղյուսակում նշված ապրանքների համար: Լիցենզիան ներկայացվում է այդ ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով հետագայում ձևակերպելու դեպքում,
արտաքին առ ևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) դրանում կատարված լրացումները, իսկ արտաքին առ ևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
թանկարժեք մետաղներ պարունակող ապրանքների մասնագիրը՝ նշելով ապրանքների ամբողջական տեսականին (անվանումներ, մականշվածքներ, ապրանքատեսակներ, խմբաքանակի համարներ և այլն), քանակը և քաշը,
արտահանվող ապրանքի արժեքը հաստատելու համար օգտագործվող հաշիվ-ապրանքագրի կամ ինվոյսի կամ այլ փաստաթղթի պատճենը,
արտահանվող ապրանքներում պարունակվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արժեքի հաշվարկը,
հատուկ հաշվառման կանգնելու մասին փաստաթղթի պատճենը կամ գործունեության տեսակի համար լիցենզիայի պատճենը,
ապրանքների տիրապետման (ձեռքբերման) օրինականությունը հաստատող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը կամ միջնորդական պայմանագրի պատճենը,
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձևակերպված ապրանքում թանկարժեք մետաղների պարունակության մասին փաստաթուղթը՝ բացառությամբ վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակների, այլ արտադրատեսակների և դրանց մասերի (ծածկագրեր 7113, 7114, 9003 19 000 1,9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9608 30 000 0-ից),
արտահանվող ապրանքների (բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների) նորմատիվատեխնիկական և (կամ) տեխնիկական փաստաթղթերը,
ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրի կամ լիցենզիայի պատճենը կամ ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրի գրանցման մասին ակտի պատճենը (արդյունահանող սուբյեկտների համար),
թանկարժեք մետաղների հետ գործառնություններ իրականացնելու իրավունքի լիցենզիայի պատճենը (անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված վարկային կազմակերպությունների և այլ մասնագիտացված կազմակերպությունների համար), ինչպես նա և անդամ պետությունների տարածքներում վճարման օրինական միջոց համարվող՝ թանկարժեք մետաղներից մետաղադրամների արտահանման դեպքում,
անդամ պետության և անդամ պետության սուբյեկտների (դաշնային պետության համար)՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի համալրման համար թանկարժեք մետաղների, այդ թվում՝ հազվագյուտ բնակտորների և (կամ) հումքային ապրանքների գնումից հրաժարումը, ինչպես նա և ազգային (կենտրոնական) բանկերի՝ թանկարժեք մետաղների, այդ թվում՝ հազվագյուտ բնակտորների և (կամ) հումքային ապրանքների ձեռքբերման նախապատվության իրավունքից հրաժարումը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը), եթե անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է այդպիսի նախապատվության իրավունք, կամ նշված փաստաթղթի պատճենը (ներկայացվում է զտարկված թանկարժեք մետաղներ արդյունահանող սուբյեկտների և արտադրող սուբյեկտների կողմից),
անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր,
գ) վերամշակման նպատակով միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում լրացուցիչ նշված ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման դեպքում՝
մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների վերաբերյալ փաստաթղթի պատճենը («մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում),
մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների վերաբերյալ փաստաթղթի պատճենը («մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում),
ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների վերաբերյալ փաստաթղթի պատճենը («ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում),
անդամ պետության տարածքում ապրանքների վերամշակման աննպատակահարմարության կամ անհնարինության մասին այն անդամ պետության պետական մարմնի (կազմակերպության) եզրակացությունը (եզրակացությունները), որի տարածքում գրանցված է հայտատուն (մաքսային տարածքից դուրս վերամշակման համար՝ միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին աղյուսակում նշված ապրանքների արտահանման դեպքում),
այն նորմատիվ իրավական ակտի պատճենը, որին համապատասխան՝ անդամ պետության կողմից մաքսային տարածքից դուրս վերամշակման համար ապրանքների արտահանման նկատմամբ քանակական սահմանափակումներ սահմանելու մասին միակողմանիորեն որոշում է ընդունվել՝ «Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 14 հավելված) 10-րդ կետին համապատասխան,
անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
Այն դեպքում, երբ նախկինում ժամանակավոր արտահանված՝ միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 3-րդ աղյուսակում նշված թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներից պատվածք ունեցող մետաղներից ապրանքների խմբաքանակը (կամ ապրանքների խմբաքանակի մի մասը) (ծածկագրեր 7113, 7114, 9003 19 000 1,9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9608 30 000 0-ից) «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ավարտման նպատակով ձևակերպվել է «արտահանում» և (կամ) «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով, ներկայացվում են «արտահանում» և (կամ) «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների խմբաքանակը ձևակերպելիս լրացված մաքսային հայտարարագրի, մասնագրի և ինվոյսի պատճենները:
5. Փաստաթղթերի ներկայացված պատճենների յուրաքանչյուր թերթ վավերացվում է հայտատուի ստորագրությամբ և կնիքով, կամ փաստաթղթերի պատճենները դակվում են, և դրանց վերջին թերթերը վավերացվում են հայտատուի ստորագրությամբ և կնիքով:
6. Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձ ևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
7. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված ապրանքների պետական վերահսկողության արդյունքները ձևակերպվում են՝ «Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 14 հավելված) թիվ 1 հավելվածով նախատեսված ձ ևով կազմված պետական վերահսկողության ակտով:
8. Պետական վերահսկողության ակտը կազմվում է 3 օրինակից և ստորագրվում է անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) ներկայացուցչի և հայտատուի (հայտատուի ներկայացուցչի) կողմից: Առաջին և երկրորդ օրինակները հանձնվում են հայտատուին: Առաջին օրինակը նախատեսված է անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու համար, երկրորդ օրինակը մնում է հայտատուի մոտ: Երրորդ օրինակը պահվում է պետական վերահսկողություն իրականացրած՝ անդամ պետության լիազորված մարմնում (կազմակերպությունում):
Պետական վերահսկողության ակտը կարող է տրամադրվել էլեկտրոնային փաստաթղթի ձ ևով, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ:
9. Պետական վերահսկողության ակտում փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Պետական վերահսկողության իրականացման ժամանակ ներկայացվում է թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ամբողջ խմբաքանակը: Ընդ որում, պետական վերահսկողությունն իրականացվում է անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն) սույն Կանոնների 4-րդ կետով նախատեսված թանկարժեք մետաղների և փաստաթղթերի ներկայացման պահից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:
Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին աղյուսակում (ծածկագիր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2616) նշված՝ թանկարժեք մետաղների հանքաքարերի և խտանյութերի պետական վերահսկողությունն իրականացնելիս անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն) ներկայացվում են սույն Կանոնների 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Ընդ որում, ապրանքի խմբաքանակը անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն) չի ներկայացվում:
11. Անդամ պետությունների տարածքներում վճարման օրինական միջոց համարվող՝ թանկարժեք մետաղներից մետաղադրամները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակով պետական վերահսկողության ակտը տրամադրվում է միայն վարկային կազմակերպություններին կամ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ մասնագիտացված կազմակերպությունների:
12. Միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված ապրանքները «Ներքին սպառման համար վերամշակում», «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար պետական վերահսկողության ակտը տրամադրվում է արդյունահանող սուբյեկտներին, զտարկված թանկարժեք մետաղներ արտադրող սուբյեկտներին, իրավաբանական անձանց և այն անհատ ձեռնարկատերերին, որոնք իրենց արտադրական գործունեության մեջ օգտագործում են թանկարժեք մետաղներ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերամշակման գործառնություն է համարվում ապրանքների վերանորոգումը, այդ թվում՝ բաղադրամասերի փոխարինումը՝ «մաքսային տարածքում վերամշակում» և «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերին համապատասխան:
13. Պետական վերահսկողության ակտի տրամադրումը կարող է մերժվել հետ ևյալ դեպքերում.
ա) հայտատուի կողմից պետական վերահսկողություն իրականացնելու համար ներկայացված փաստաթղթերը պարունակում են թերի կամ անարժանահավատ տեղեկություններ,
բ) սույն Կանոնների 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված պահանջները չեն պահպանվել,
գ) ապրանքի խմբաքանակը չի համապատասխանում պետական վերահսկողություն իրականացնելու համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերին,
դ) միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված ապրանքների, բացառությամբ մետաղադրամների (միայն թանկարժեք քարերով ներդիրներ ունեցող կամ թանկարժեք քարերով ներդիրներ չունեցող թանկարժեք մետաղներից, ծածկագիր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7118) արտահանման դեպքում արտաքին առ ևտրային պայմանագրում սահմանված դրանց պայմանագրային արժեքը դրանցում պարունակվող թանկարժեք մետաղների և ներդիրների տեսքով թանկարժեք քարերի ընդհանուր արժեքից ցածր է,
ե) միասնական ցանկի 2.10-րդ բաժնի 1-ին աղյուսակում նշված՝ չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի, թանկարժեք մետաղների հանքաքարերի և խտանյութերի ու ցինկի նստվածքների տեսքով ապրանքների արտահանման ժամանակ արտաքին առ ևտրային պայմանագրում սահմանված գործարքի գինը ցածր է այն մետաղների արժեքից, որոնց կորզումն արդյունաբերական եղանակով տնտեսապես նպատակահարմար է՝ առանց դրանց վերամշակման արժեքի:
14. Պետական վերահսկողության ակտի տրամադրումը մերժելու վերաբերյալ հիմնավորված որոշումը հայտատուին տրամադրվում է գրավոր ձ ևով կամ էլեկտրոնային փաստաթղթի ձ ևով, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
______________________
* Միայն թանկարժեք մետաղներից կամ գլանված թանկարժեք մետաղներից։
** Միայն թանկարժեք քարերով ներդիրներ ունեցող կամ թանկարժեք քարերով ներդիրներ չունեցող թանկարժեք մետաղներից։
ՀԱՎԵԼՎԱԾ Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների պետական վերահսկողություն իրականացնելու կանոնների |
Չափորոշիչներ
թանկարժեք մետաղների բնակտորները հազվագյուտների կատեգորիային դասելու
Հազվագյուտ բնակտորների կատեգորիային կարող են դասվել՝
ոսկու բնակտորները արմատական հանքավայրերից՝ բյուրեղները, դենդրիտները և դրանց կցաճումները` 1 գրամ և ավելի զանգվածով,
անկանոն ձ ևի կուտակումները` 5 գրամ և ավելի զանգվածով,
ոսկու բնակտորները ցրոնային հանքավայրերից՝ բյուրեղները, դենդրիտները և դրանց կցաճումները` 5 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության ցածր աստիճան,
անկանոն ձ ևի կուտակումները` 50 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության ցածր աստիճան,
անկանոն ձ ևի կուտակումները՝ 1000 գրամ և ավելի զանգվածով՝ անկախ հարթեցվածության աստիճանից,
արծաթե բնակտորները ցրոնային և արմատական հանքավայրերից՝ բյուրեղները, դենդրիտները և դրանց կցաճումները` 0,5 գրամ և ավելի զանգվածով, անկանոն ձ ևի կուտակումները` 5 գրամ և ավելի զանգվածով,
պլատինի և պլատինային խմբի մետաղների բնակտորները արմատական հանքավայրերից՝
բյուրեղները և դրանց կցաճումները` 1 գրամ և ավելի զանգվածով,
անկանոն տեսքի կուտակումները` 5 գրամ և ավելի զանգվածով,
պլատինի և պլատինային խմբի մետաղների բնակտորները ցրոնային հանքավայրերից՝
բյուրեղները և դրանց կցաճումները` 5 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության ցածր աստիճան,
անկանոն ձ ևի կուտակումները` 20 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության ցածր աստիճան,
անկանոն ձ ևի կուտակումները՝ 200 գրամ և ավելի զանգվածով՝ անկախ հարթեցվածության աստիճանից,
որ ևէ պատմական իրադարձության կամ պատմության, գիտության և մշակույթի մեջ առանցքային դեր ունեցած հայտնի անձանց հետ առնչություն ունեցող բնակտորները,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում թանկարժեք մետաղների արդյունահանման զարգացման պատմության հետ կապված բնակտորները,
հանրահայտ հավաքածուներից, հավաքանիներից, թանգարաններից բնակտորները,
արտասովոր ձ և ունեցող բնակտորները։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 «Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի |
ԿԱՐԳ
թանկարժեք մետաղների բնակտորները զտարկման ոչ ենթակա բնակտորների կատեգորիային դասելու
1. Զտարկման ոչ ենթակա բնակտորների (այսուհետ՝ բնակտորներ) կատեգորիային կարող են դասվել ցրոնային հանքավայրերից թանկարժեք մետաղների բնակտորները, որոնք բնակտորավոր թանկարժեք մետաղների առանձնացումներն են, իրենց չափերով կտրուկ տարբերվում են տվյալ (կոնկրետ) հանքավայրում թանկարժեք մետաղի գերակշիռ մասնիկներից, ունեն 0,3 գրամից ավելի զանգված, առանձնացված են թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքից, նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության կամ այդ տարածքից արտահանման, արտադրական, գիտական, սոցիալ–մշակութային նպատակներով օգտագործման համար և չեն դասվում հազվագյուտների կատեգորիային։ Բնակտորները դրանք արդյունահանող սուբյեկտների կողմից ընտրվում են ինքնուրույն՝ իրենց կողմից սահմանված կարգով, և հաշվառվում են իրենց հաշվեկշռում առանձին՝ ըստ զանգվածի և քանակի։
2. Բնակտորների խմբաքանակը պետք է բաժանվի ըստ խոշորության դասերի՝ նշելով բնակտորների քանակը և դրանց ընդհանուր քաշը՝ խոշորության յուրաքանչյուր դասի համար, և ապահովվի տվյալ (կոնկրետ) հանքավայրում, որտեղ առանձնացվել են բնակտորները, թանկարժեք մետաղի խոշորության մաղավոր հետազոտման տվյալներով (ըստ երկրաբանական կամ շահագործման հետախուզման տվյալների), որոնք հաստատում են, որ բնակտորները իրենց չափերով կտրուկ տարբերվում են տվյալ (կոնկրետ) հանքավայրում թանկարժեք մետաղի գերիշխող մասնիկներից։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 15 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21–ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում է քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այն ապրանքների միասնական ցանկի 2.16-րդ բաժնում ներառված այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) բարձր հաճախականության սարքվածքներ, միասնական ցանկ):
2. Տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների կազմում՝ միասնական ցանկի 2.17-րդ բաժնում ներառված ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների առկայության դեպքում դրանց ներմուծումն իրականացվում է «Տեղեկատվութունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթին համապատասխան (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 16 հավելված):
3. Սույն Հիմնադրույթի նպատակներով օգտագործվող հասկացություններն ունեն հետ ևյալ իմաստը.
բարձր հաճախականության սարքվածքներ՝ արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային կամ այլ նպատակներով ռադիոհաճախական էներգիա արտադրելու և օգտագործելու (բացառությամբ էլեկտրակապի ոլորտում կիրառելու) համար նախատեսված սարքավորումներ կամ սարքեր.
միասնական ռեեստր՝ այն ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների միասնական ռեեստր, որոնց Միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ չի պահանջվում ներկայացնել լիցենզիա կամ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված կարգով ձևավորվող եզրակացություն (թույլատրագիր).
ռադիոէլեկտրոնային միջոցներ՝ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են մեկ կամ մի քանի հաղորդիչ և (կամ) ընդունիչ սարքվածքներից կամ իրենց օժանդակ սարքավորումների մեջ ներառող այդպիսի սարքվածքների համակցություններից բաղկացած ռադիոալիքներ հաղորդելու և (կամ) ընդունելու համար։
Սույն Հիմնադրույթում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
4. Էլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների ներմուծումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման կամ այդ լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգին համապատասխան ձևակերպված լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձ ևով կազմված եզրակացության (թույլատրագրի) (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր)) առկայության դեպքում, կամ միասնական ռեեստրում էլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները ներառելու վերաբերյալ (միասնական ռեեստրում գրանցման համարի առկայության դեպքում) տեղեկությունների (այսուհետ՝ տեղեկություններ՝ միասնական ռեեստրում ընդգրկելու մասին) առկայության դեպքում:
5. Ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների ներմուծումը՝ առանց լիցենզիայի, եզրակացության (թույլատրագրի) կամ միասնական ռեեստրում ներառելու վերաբերյալ տեղեկությունների, իրականացվում է հետ ևյալ դեպքերում՝
ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները ներառված են ցանկում՝ թիվ 2 հավելվածի համաձայն,
ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները տեղադրված են երրորդ պետությունների տարածքներում գրանցված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների (ներառյալ՝ դատարկ տրանսպորտային միջոցները) վրա,
ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները ներմուծվում են՝ Միության մաքսային տարածքում առանց դրանց շահագործման (կիրառման, օգտագործման) իրավունքի, նախատեսված են վերանորոգման կամ Միության մաքսային տարածքում պատրաստվող տրանսպորտային և այլ տեխնիկական միջոցների վրա տեղադրելու համար և ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների պատրաստման արդյունքում կամ դրանց վերանորոգումից հետո ստացված տրանսպորտային և այլ տեխնիկական միջոցների կազմում ենթակա են Միության մաքսային տարածքից հետադարձ արտահանման:
6. Ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների՝ որպես անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է Միության անդամ պետության մաքսային մարմին (այսուհետ՝ անդամ պետություն) եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելիս: Միասնական ռեեստրում պարունակվող կամ սույն Հիմնադրույթի թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկում ներառված ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները ներմուծելիս անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ստանալ և ներկայացնել չի պահանջվում:
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
7. Ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա կամ միասնական ռեեստրում ներառելու վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու դեպքում:
8. Ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների՝ «վերամշակում ներքին սպառման համար», «վերամշակում մաքսային տարածքում», «ժամանակավոր ներմուծում (ընդունում)», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», ինչպես նա և «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը «վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգն ավարտելու նպատակով իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացությունը (թույլատրագիրը) կամ միասնական ռեեստրում ներառելու վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու դեպքում, եթե այլ բան սահմանված չէ սույն Հիմնադրույթով:
Այլ դեպքերում ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ չի պահանջվում անդամ պետության մաքսային մարմին ներկայացնել եզրակացություն (թույլատրագիր) կամ միասնական ռեեստրում ներառելու վերաբերյալ տեղեկություններ:
9. Անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա, եզրակացություն (թույլատրագիր) կամ միասնական ռեեստրում ներառելու վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելը չի պահանջվում հետ ևյալ դեպքերում՝
ա) սույն Հիմնադրույթի թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկում ներառված ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպումը,
բ) ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների՝ «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ», «ոչնչացում», «անմաքս առ ևտուր», «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը,
գ) օդային, ծովային (գետային) նավերի նավակողային սարքավորման, ինչպես նա և նավակողային սարքավորման կազմի անսարք ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների փոխարինման նպատակով օդային, ծովային (գետային) նավերի վրա տեղադրման համար նախատեսված պահեստամասերի և սարքավորման կազմում ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպումը՝ Միության մաքսային տարածքից փոխարինված (հանված) ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների հետագա արտահանմամբ:
10. Այն դեպքում, երբ ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների կազմի մեջ մտնում են միասնական ցանկի 2.19-րդ բաժնում ներառված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, կամ ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները մտնում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող արտադրանքի կազմի մեջ, ապա՝
ա) սույն Հիմնադրույթի 7-րդ և 8-րդ կետերում նշված մաքսային ընթացակարգերով դրանց ձևակերպման ժամանակ սույն Հիմնադրույթի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան, ի լրումն միասնական ռեեստրում ներառելու վերաբերյալ ներկայացվող տեղեկությունների կամ սույն Հիմնադրույթի 8-րդ կետին համապատասխան ներկայացվող եզրակացությանը (թույլատրագրին)՝ անդամ պետության մաքսային մարմին ներկայացվում են սույն Հիմնադրույթի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կամ տեղեկությունները,
բ) «մաքսային պահեստ» «անմաքս առ ևտուր», «հրաժարում՝ հօգուտ պետության», «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով դրանց ձևակերպման ժամանակ Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչ և ներքին մաքսային մարմին փոխադրելու, ինչպես նա և ներքին մաքսային մարմնից մինչ և Միության մաքսային տարածքի մեկնման մաքսային մարմին փոխադրելու համար անդամ պետության մաքսային մարմին ներկայացվում են «Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով նախատեսված փաստաթղթերը կամ տեղեկությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 9 հավելված) (այսուհետ՝ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներմուծման և արտահանման մասին հիմնադրույթ):
III. Լիցենզիայի տրամադրումը
11. Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատուներ) լիցենզիայի ձևակերպման համար Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) (այսուհետ՝ Կանոններ) 10–րդ կետի 1-5–րդ ենթակետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները, ինչպես նա և Կանոնների 10–րդ կետի 6–րդ ենթակետին համապատասխան հետ ևյալ փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնում են այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում գրանցված է հայտատուն՝
ա) ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, տիպը, մոդելը, պատրաստող երկիրը, տեխնիկական բնութագրերը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների ցանցի քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի հաճախականության փոփոխման տիպը կամ տեսակը)),
բ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տեղեկություններ:
12. Այն դեպքում, երբ ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների կազմի մեջ մտնում են միասնական ցանկի 2.19-րդ բաժնում ներառված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները, կամ երբ ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները մտնում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող արտադրանքի կազմի մեջ՝ «Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներմուծման և արտահանման մասին» հիմնադրույթին համապատասխան, հայտատուն լրացուցիչ ներկայացնում է կա՛մ պետական (ազգային) անվտանգության ապահովման ոլորտում անդամ պետության պետական իշխանության մարմնի կողմից տրամադրված՝ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներմուծման եզրակացությունը (թույլատրագիրը), կա՛մ գրանցված նոտիֆիկացիայի վերաբերյալ տեղեկությունները (համարը, ամսաթիվը):
13. Հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է վավերացված լինեն Կանոնների 11-րդ կետով սահմանված կարգով:
14. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումը լիազորված մարմնի կողմից ընդունվում է այդ անդամ պետության պետական իշխանության այլ մարմնի հետ համաձայնեցմամբ (այսուհետ՝ համաձայնեցնող մարմին), այդ համաձայնեցումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հայտատուի կողմից համաձայնեցնող մարմին են ներկայացվում սույն Հիմնադրույթի 11–րդ կետում նշված փաստաթղթերը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։ Ընդ որում, սույն Հիմնադրույթի 11-րդ կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում լիազորված մարմին:
Համաձայնեցումը կարող է իրականացվել եզրակացություն (թույլատրագիր) տրամադրելու միջոցով:
15. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է Կանոնների 14–րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նա և Կանոնների 14–րդ կետի 6–րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնեցնող մարմնի՝ լիցենզիայի տրամադրման հայտի համաձայնեցումը մերժելու դեպքում:
IV. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը
16. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմնի կողմից՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
17. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում է անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմին հետ ևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելու դեպքում՝
ա) հայտատուի կողմից՝
այն Ապրանքների միասնական ցանկում ներառված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման մասին եզրակացության (թույլատրագրի) միասնական ձ ևը լրացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ներմուծման կամ արտահանման արգելքները կամ սահմանափակումները,
ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, տիպը, մոդելը, պատրաստող երկիրը, տեխնիկական բնութագրերը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների ցանցի քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի հաճախականության փոփոխման տիպը կամ տեսակը)),
անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տեղեկություններ,
բ) ֆիզիկական անձի կողմից՝
սույն կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը,
ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, տիպը, մոդելը, պատրաստող երկիրը, տեխնիկական բնութագրերը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների ցանցի քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի հաճախականության փոփոխման տիպը կամ տեսակը)),
անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տեղեկություններ:
18. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետ ևյալ հիմքերի առկայության դեպքում՝
ա) սույն Հիմնադրույթի 17–րդ կետով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը,
բ) ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների տեխնիկական բնութագրերի անհամապատասխանությունն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական բնութագրերին,
գ) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար ներկայացված փաստաթղթերում թերի կամ անարժանահավատ տեղեկությունների առկայությունը,
դ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթի |
ԿԱՐԳ
քաղաքացիական նշանակության այն ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ չի պահանջվում ներկայացնել լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր), միասնական ռեեստրի ձևավորման
1. Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ չի պահանջվում ներկայացնել լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր), միասնական ռեեստրը (այսուհետ համապատասխանաբար՝ ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) բարձր հաճախականության սարքվածքներ, միասնական ռեեստր) ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կապի ոլորտի պետական մարմինների կողմից ներկայացվող (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Միություն, անդամ պետություններ, պետական մարմիններ) ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների վերաբերյալ տեղեկություններ պարունակող առաջարկությունների հիման վրա, որոնց՝ Միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ չի պահանջվում ներկայացնել լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր):
2. Միասնական ռեեստրը տեղադրվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում:
3. Ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների վերաբերյալ տեղեկությունները *.хls ձևաչափի ֆայլի տեսքով պետական մարմինների կողմից փոստային և էլեկտրոնային կապի միջոցով պաշտոնական նամակի հետ ներկայացվում են Հանձնաժողով:
Միասնական ռեեստրում ներառելու համար Հանձնաժողով ներկայացվող` միասնական ռեեստրի կառուցվածքի և տվյալների ֆայլի նկարագրությունը բերված է աղյուսակում:
Դաշտի անվանումը |
Դաշտի տիպը |
Իմաստային բովանդակությունը |
Պարտադիր լինելը |
1. Համարը միասնական ռեեստրում |
խորհրդանշային՝ ХХNNNNNNNNNN ձևաչափով, որտեղ XX-ը երկրի ծածկագիրն է*, |
գրանցման համարը |
լրացվում է Հանձնաժողովի կողմից |
2. Միասնական ռեեստրում ներառելու ամսաթիվը |
ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով |
ռադիոէլեկտրոնային կամ բարձր հաճախականության սարքվածքի միասնական ռեեստրում ներառելու ամսաթիվը |
լրացվում է Հանձնաժողովի կողմից |
3. Անդամ պետության անվանումը |
խորհրդանշային |
միասնական ռեեստրում ռադիոէլեկտրոնային միջոցի կամ բարձր հաճախականության սարքվածքի վերաբերյալ տեղեկությունների ներառումն առաջարկած անդամ պետության անվանումը |
այո |
4. ռադիոէլեկտրոնային միջոցի կամ բարձր հաճախականության սարքվածքի անվանումը և տիպը |
խորհրդանշային |
ռադիոէլեկտրոնային միջոցի կամ բարձր հաճախականության սարքվածքի անվանումը և տիպը |
այո |
5. ռադիոէլեկտրոնային միջոցի կամ բարձր հաճախականության սարքվածքի մոդելը |
խորհրդանշային |
ռադիոէլեկտրոնային միջոցի կամ բարձր հաճախականության սարքվածքի մոդելի անվանումը |
այո |
6. ռադիոհաճախակա-նությունների շերտը, ռադիոհաճախական կապուղին կամ ռադիոէլեկտրոնային միջոցի կամ բարձր հաճախականության սարքվածքի ռադիոհաճախակա-նությունը |
խորհրդանշային |
ռադիոհաճախականությունների շերտը, ռադիոհաճախական կապուղին կամ ռադիոէլեկտրոնային միջոցի կամ բարձր հաճախականության սարքվածքի ռադիոհաճախականությունը |
այո |
7. Հաճախականության չափման միավորը |
խորհրդանշային |
հաճախականության չափման միավորը |
այո |
8. Հզորությունը |
խորհրդանշային |
հզորությունը |
այո |
9. Հզորության չափման միավորը |
խորհրդանշային |
հզորության չափման միավորը |
այո |
10. Ռադիոէլեկտրոնային միջոց կամ բարձր հաճախականության սարքվածք պատրաստողը |
խորհրդանշային |
պատրաստողի անվանումը |
այո |
11. Ռադիոէլեկտրոնային միջոց կամ բարձր հաճախականության սարքվածք պատրաստողի երկիրը |
խորհրդանշային |
պատրաստողի երկրի անվանումը |
այո |
12. Այլ տեխնիկական տեղեկատվություն |
խորհրդանշային |
լրացուցիչ տեխնիկական տեղեկատվություն |
ոչ |
13. Կարգավիճակը |
տրամաբանական |
միասնական ռեեստրում գրառման կարգավիճակը գործում է/չեղարկված է |
այո |
14. Գործողության ժամկետը |
ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով |
միասնական ռեեստրից ռադիոէլեկտրոնային միջոցը կամ բարձր հաճախականության սարքվածքը հանելու ամսաթիվը |
լրացվում է պետական մարմնի կամ Հանձնաժողովի կողմից |
15. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծման հնարավորությունը** |
տրամաբանական |
միասնական ռեեստրում գրառման կարգավիճակը՝ այո/ոչ |
այո |
4. Պետական մարմինները պատասխանատվություն են կրում ներկայացվող տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:
5. Պետական մարմնից ստացված առաջարկությունը Հանձնաժողովը էլեկտրոնային կապի միջոցով ուղարկում է այլ անդամ պետությունների պետական մարմիններ:
Այլ անդամ պետությունների պետական մարմինները 20 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ստացված առաջարկությունը և փոստային և էլեկտրոնային կապի միջոցով պաշտոնական նամակ ուղարկելով՝ իրենց որոշման մասին տեղեկացնում են Հանձնաժողովին:
Բոլոր պետական մարմինների համաձայնության դեպքում Հանձնաժողովը էլեկտրոնային կապի միջոցով վերջին պատասխանն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկության մեջ նշված տեղեկությունները ներառում է միասնական ռեեստրում:
6. Միասնական ռեեստրում ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների վերաբերյալ տեղեկությունների ներառումն իրականացվում է պետական մարմինների կողմից համաձայնեցված ժամկետով, սակայն միասնական ռեեստրում դրանք ներառելու օրվանից ոչ ավելի, քան 10 տարով:
7. Միասնական ռեեստրից տեղեկությունների հանումն իրականացվում է միասնական ռեեստրում դրանք ներառելու ժամկետը լրանալու դեպքում կամ միասնական ռեեստրից այդ տեղեկությունները հանելու հիմնավորումը պարունակող՝ պետական մարմնի կողմից Հանձնաժողով ներկայացված գրավոր դիմումի հիման վրա (նշելով միասնական ռեեստրում համապատասխան համարը, ռադիոէլեկտրոնային միջոցի և (կամ) բարձր հաճախականության սարքվածքի անվանումը, մոդելը և արտադրողի վերաբերյալ տվյալները):
Ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները միասնական ռեեստրից հանելու վերաբերյալ պետական մարմնից ստացված առաջարկությունը Հանձնաժողովը էլեկտրոնային կապի միջոցով ուղարկում է այլ անդամ պետությունների պետական մարմիններ:
8. Հանձնաժողովը և պետական մարմինները տեղեկացնում են միմյանց տվյալների ընդունման համար օգտագործվող էլեկտրոնային հասցեների մասին:
Անհրաժեշտության դեպքում միասնական ռեեստրի վարման հարցերով Հանձնաժողովը կազմակերպում է պետական մարմինների ներկայացուցիչների խորհրդատվություններ:
9. Միասնական ռեեստրում պարունակվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների վերաբերյալ տեղեկությունները նշվում են միասնական ռեեստրին համապատասխան ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագրում՝ նշելով դրանց գրանցման համարը:
_______________________
* XX-ը երկրի ծածկագիրն է՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (АМ՝ Հայաստանի Հանրապետություն, BY՝ Բելառուսի Հանրապետություն, KZ՝ Ղազախստանի Հանրապետություն, КG՝ Ղրղզստանի Հանրապետություն, RU՝ Ռուսաստանի Դաշնություն):
** Կիրառվում է ֆիզիկական անձանց կողմից Բելառուսի Հանրապետության տարածք որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների նկատմամբ:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթի |
ՑԱՆԿ
քաղաքացիական նշանակության այն ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ չի պահանջվում ներկայացնել լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր) կամ միասնական ռեեստրի տվյալներ
1. Կենցաղային ԳԲՀ (գերբարձր հաճախականության) վառարանները և կենցաղային ինդուկցիոն վառարանները:
2. Ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի՝ ռադիոհաճախականության շերտերը (ռադիոհաճախականությունները և հզորությունը) օգտագործող բարձր հաճախականության սարքվածքները:
3. Ձայնի, պատկերի, տվյալների և (կամ) այլ տեսակի տեղեկատվության փոխանցման կամ ընդունման համար տարբեր կիրառման ռադիոէլեկտրոնային միջոցները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող՝
1) ընդունիչ սարքվածքն իր մեջ ներառող, կապի բջջային ցանցերի համար (շարժական հեռախոսներ, ինչպես նա և կապի բջջային ցանցերում կիրառվող մոդեմներ), այդ թվում՝ այլ սարքվածքների կազմի մեջ մտնող կամ ներկառուցված վերջնամասային (բաժանորդային) հաղորդող ապարատուրա,
2) 433.075 - 434,790 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 10 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ ռադիոկայանները,
3) 446,0-446,1 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 0,5 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ ռադիոկայանները,
4) 26,965-27,860 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 5 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ 27 ՄՀց ընդգրկույթի ռադիոկայանները,
5) IEEE 802.15 ստանդարտի փոքր շառավղով գործողության ընդունիչ սարքվածքն իր մեջ ներառող՝ 2400 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 100 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ, այդ թվում՝ այլ սարքվածքների կազմի մեջ մտնող կամ ներկառուցված տարբեր սերիաների (վերափոխումների) հաղորդող ապարատուրա,
6) IEEE 802.11 ստանդարտի փոքր շառավղով գործողության ընդունիչ սարքվածքն իր մեջ ներառող՝ 2400 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 100 մՎտ-ից ոչ ավելի ելքի հզորությամբ, այդ թվում՝ այլ սարքվածքների կազմի մեջ մտնող կամ ներկառուցված, տարբեր սերիաների (վերափոխումների) վերջնամասային (բաժանորդային) հաղորդող ապարատուրա,
7) IEEE 802.11 ստանդարտի փոքր շառավղով գործողության ընդունիչ սարքվածքն իր մեջ ներառող, 5150-5350 ՄՀց և 5650-5725 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, հաղորդչի 100 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ, այդ թվում՝ այլ սարքվածքների կազմի մեջ մտնող կամ ներկառուցված, տարբեր սերիաների (վերափոխումների) վերջնամասային (բաժանորդային) հաղորդող ապարատուրա,
8) IEEE 802.16 և IEEE 802.16e (WiMAX) ստանդարտների ընդունիչ սարքվածքն իր մեջ ներառող, 2500 - 2690 ՄՀց և 3400 - 3600 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, հաղորդչի 1 Վտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ, այդ թվում՝ այլ սարքվածքների կազմի մեջ մտնող կամ ներկառուցված վերջնամասային (բաժանորդային) հաղորդող ապարատուրա (3400-3600 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության վրա),
9) ռադիոճառագայթող սարքվածքներ չպարունակող, հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ծրագրերը, ներառյալ՝ արբանյակային հեռարձակումն ընդունելու համար նախատեսված ռադիոընդունիչ միջոցները, լսողական ապարատները և լսողության խանգարումներով (արատներով) մարդկանց համար ռադիովարժասարքերը, անհատական ռադիոկանչի սարքվածքները, արբանյակային ռադիոնավագնացության, այդ թվում՝ այլ սարքվածքների կազմի մեջ մտնող կամ ներկառուցված համակարգերը,
10) 1880 - 1900 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 10 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ "DECT" տեխնոլոգիայի անլար հեռախոսային ապարատների բազային և բաժանորդային բլոկները,
11) 457 կՀց ռադիոհաճախականության վրա աշխատող, տարերային աղետներից տուժածներին հայտնաբերելու և փրկելու համար նախատեսված սարքվածքները,
12) 13,553 - 13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող ռադիոհաճախական նույնականացման սարքվածքները,
13) 433,05 - 434,79 (433,92 +/- 0,2%) ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 10 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ, շտրիխ կոդերի պիտակների, RFID տարբերանշանների մշակման և այդ պիտակներից ու տարբերանշաններից ստացված տեղեկատվության փոխանցման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային միջոցները,
14) 433,050 - 434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 10 մՎտ-ից ոչ ավելի ելքի հզորությամբ, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանի հաղորդման, տվյալների և նմանատիպ այլ հաղորդումների փոխանցման և հեռակառավարման գործողության փոքր շառավղով ապարատուրա (սարքվածքներ),
15) աղետի ազդանշաններ տալու համար պահպանության ռադիոազդանշանման, ավտոմատ ռադիոհաղորդիչների սարքվածքները՝ 26,945 ՄՀց և 26,960 ՄՀց ռադիոհաճախականությունների վրա աշխատող, հաղորդչի 2 Վտ-ից ոչ ավելի ելքի հզորությամբ, 433,05-434,79 (433,92 +/- 0,2%) ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 5 մՎտ-ից ոչ ավելի ելքի հզորությամբ, 868-868,2 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 10 մՎտ-ից ոչ ավելի ելքի հզորությամբ,
16) մինչ և 230 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող և 108 – 144 ՄՀց, 148 – 151 ՄՀց, 162,7 – 163,2 և 168,5 – 174 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերը չօգտագործող, հաղորդչի 10 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ՝ լսողության խանգարումներով (արատներով) մարդկանց համար սարքերի և պարագաների (լսողական ապարատների և ռադիովարժասարքերի) անլար համակարգերը,
17) 28,0 - 28,2 ՄՀց և 40,66 - 40,70 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, հաղորդչի 1 Վտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ՝ ինքնաթիռների, կատերների և այլ մոդելների ռադիոկառավարման ապարատուրա,
18) 26957 - 27283 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 10 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ մանկական ռադիոխոսակցական սարքվածքները և ռադիոկառավարվող խաղալիքները,
19) 38,7 - 39,23 ՄՀց և 40,66 - 40,7 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, հաղորդչի 10 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ, ինչպես նա և 863,933 - 864,045 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, հաղորդչի 10 մՎտ–ից ոչ ավելի ելքի հզորությամբ մանկական ռադիոազդանշանային և ռադիոխոսակցական սարքվածքները, ինչպես նա և երեխայի նկատմամբ ռադիոհսկողության սարքվածքները,
20) 66 - 74 ՄՀց և 87,5- 92 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչ և10 մՎտ, ներառյալ՝ ճառագայթման թույլատրելի հզորությամբ ռադիոմիկրոֆոնները («կարաոկե» տիպի):
ՀԱՎԵԼՎԱԾ քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, որոնց՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ չի պահանջվում ներկայացնել լիցենզիա, եզրակացություն (թույլատրագիր) կամ միասնական ռեեստրից տեղեկություններ |
ՑԱՆԿ
բարձր հաճախականության սարքվածքների համար ռադիոհաճախականությունների շերտերի կամ ռադիոհաճախականությունների անվանական արժեքների
Համարը՝ ը/կ |
Ռադիոհաճախականությունների շերտերը կամ թույլատրելի շեղումներով ռադիոհաճախականությունների անվանական արժեքները |
Հզորությունը | ||
1 |
1.0 կՀց +/-20% |
կամ |
0,8 - 1,2 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
2 |
2.4 կՀց +/-7,5 % |
կամ |
2,2 - 2,6 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
3 |
4 կՀց +/- 7,5 % |
կամ |
3,7 - 4,3 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
4 |
8 կՀց +/- 7.5 % |
կամ |
7,4 - 8,6 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
5 |
10 կՀց +/-7,5% |
կամ |
9,2 -10,8 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
6 |
11 կՀց +/- 7,5 % |
կամ |
10,1 -11,9 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
7 |
16 կՀց +/-7,5 % |
կամ |
14,8 -17,2 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
8 |
18 կՀց +/-7,5 % |
կամ |
16,7 -19,4 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
9 |
20 կՀց +/- 7,5 % |
կամ |
18,5 -21,5 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
10 |
22 կՀց +/- 7,5 % |
կամ |
20,4 -23,7 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
11 |
30 կՀց +/-7,5 % |
կամ |
27,7 -32,3 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
12 |
40 կՀց +/- 7,5 % |
կամ |
37 - 43 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
13 |
44 կՀց +/- 10% |
կամ |
40 - 48 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
14 |
60 կՀց +/- 10% |
կամ |
54 - 66 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
15 |
66 կՀց +12% -10% |
կամ |
59 - 74 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
16 |
180 կՀց +/-2,5 % |
կամ |
175,5 - 184,5 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
17 |
205 կՀց +/- 2,5 % |
կամ |
200 -210 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
18 |
215 կՀց +/-2,5 % |
կամ |
210 -220 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
19 |
225 կՀց +/- 2,5 % |
կամ |
220 -230 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
20 |
235 կՀց +/- 2,5 % |
կամ |
230 - 240 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
21 |
245 կՀց +/- 2,5 % |
կամ |
239 -251 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
22 |
255 կՀց +/-2,5 % |
կամ |
249 - -261 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
23 |
265 կՀց +/- 2,5 % |
կամ |
259 - -271 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
24 |
275 կՀց +/- 2,5 % |
կամ |
269 -281 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
25 |
288 կՀց +/- 2,5 % |
կամ |
281 -295 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
26 |
300 կՀց +/- 2,5 % |
կամ |
292,5 - 307,5 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
27 |
302 կՀց +/- 2,5 % |
կամ |
295 -309 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
28 |
316 կՀց +/-2,5% |
կամ |
309 - 323 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
29 |
330 կՀց +/- 2,5 % |
կամ |
322 -338 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
30 |
338 կՀց +/- 2,5 % |
կամ |
330 - 346 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
31 |
354 կՀց +/- 2,5 % |
կամ |
346 -362 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
32 |
372 կՀց +/- 2,5 % |
կամ |
363 -381 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
33 |
390 կՀց +/- 2,5 % |
կամ |
381 -399 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
34 |
400 կՀց +/- 2,5 % |
կամ |
390 - 410 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
35 |
410 կՀց +/- 2,5 % |
կամ |
400 - 420 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
36 |
430 կՀց +/- 2,5 % |
կամ |
420 - 440 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
37 |
440 կՀց +/- 2,5 % |
կամ |
429 -451 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
38 |
450 կՀց +/- 2,5 % |
կամ |
439 -461 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
39 |
472 կՀց +/- 2,5 % |
կամ |
461 -483 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
40 |
495 կՀց +/- 2,5 % |
կամ |
484 - 507 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
41 |
519 կՀց +/- 2,5% |
կամ |
507 -531 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
42 |
600 կՀց +/- 2,5 % |
կամ |
585 -615 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
43 |
871 կՀց +/- 2,5 % |
կամ |
850 -892 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
44 |
880 կՀց +/-1,0% |
կամ |
871 - 889 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
45 |
914 կՀց +/- 2,5 % |
կամ |
892 - 936 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
46 |
959 կՀց +/- 2,5 % |
կամ |
936 -982 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
47 |
1007 կՀց +/- 2,5 % |
կամ |
982 - 1032 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
48 |
1058 կՀց +/- 2,5% |
կամ |
1032 - 1084 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
49 |
1060 կՀց +/- 2,5 % |
կամ |
1033,5 - 1086,5 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
50 |
1112 կՀց +/- 2,5 % |
կամ |
1085 -1139 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
51 |
1168 կՀց +/-2,5 % |
կամ |
1139 - 1197 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
52 |
1760 կՀց +/- 2,5 % |
կամ |
1720 - 1800 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
53 |
2200 կՀց +/- 2,5 % |
կամ |
2145 -2255 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
54 |
2640 կՀց +/- 1,0% |
կամ |
2610 -2670 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
55 |
5280 կՀց +/- 2,5 % |
կամ |
5150 -5410 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
56 |
6780 կՀց +/- 0.2 % |
կամ |
6767 - 6794 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
57 |
13560 կՀց +/- 1.0% |
կամ |
13424 - 13696 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
58 |
27120 կՀց +/- 1,0% |
կամ |
26850 -27390 կՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
59 |
40,68 ՄՀց +/- 1,0% |
կամ |
40,3 -41,1 ՄՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
60 |
81,36 ՄՀց +/- 1,0% |
կամ |
80,6 - 82,2 ՄՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
61 |
433,92 ՄՀց +/- 0,2 % |
կամ |
433,05 -434,79 ՄՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
62 |
915 ՄՀց +/- 1,4% |
կամ |
902 - 928 ՄՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
63 |
2450 ՄՀց +/- 2,0 % |
կամ |
2400 - 2500 ՄՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
64 |
5800 ՄՀց +/- 1,3 % |
կամ |
5725 - 5875 ՄՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
65 |
24,125 ԳՀց +/- 0,5 % |
կամ |
24,0 - 24,25 ԳՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
66 |
42,3 ԳՀց +/- 2,5 % |
կամ |
41,3 -43,4 ԳՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
67 |
49,2 ԳՀց +/- 2,5 % |
կամ |
45,0 - 47,4 ԳՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
68 |
48,4 ԳՀց +/- 2,5 % |
կամ |
47,2 - 49,6 ԳՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
69 |
61,25 ԳՀց +/- 0,4% |
կամ |
61,0 -61,5 ԳՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
70 |
122,5 ԳՀց +/- 0,4% |
կամ |
122,0 - 123,0 ԳՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
71 |
245 ԳՀց +/- 0,4 % |
կամ |
244,0 - 246,0 ԳՀց |
5 Վտ-ից ոչ ավելի |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 16 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21–ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում է տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված և այն ապրանքների միասնական ցանկի 2.17-րդ բաժնում ներառված հատուկ տեխնիկական միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծում) և Միության մաքսային տարածքից արտահանելու (այսուհետ՝ արտահանում) կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ միասնական ցանկ, հատուկ տեխնիկական միջոցներ)։
2. Սույն Հիմնադրույթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 7–րդ հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։
3. Եթե հատուկ տեխնիկական միջոցների կազմի մեջ մտնում են միասնական ցանկի 2.19-րդ բաժնում ներառված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները, ապա միասնական ցանկի 2.17-րդ բաժնին ապրանքը դասելու մասին որոշումն ընդունվում է Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ լիցենզիայի և (կամ) եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը համաձայնեցնելու համար լիազորված՝ պետական իշխանության մարմնի (այսուհետ՝ համաձայնեցնող մարմին) կողմից:
4. Հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման և այդ լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգին համապատասխան ձևակերպված լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձ ևով կազմված եզրակացության (թույլատրագրի) (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր)) առկայության դեպքում՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 8-րդ կետով նախատեսված դեպքի։
5. Ֆիզիկական անձանց կողմից հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումը որպես անձնական օգտագործման ապրանքներ արգելված է:
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
6. Հատուկ տեխնիկական միջոցների՝ «արտահանում» կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է մաքսային մարմին լիցենզիա ներկայացնելու դեպքում:
7. Հատուկ տեխնիկական միջոցների՝ «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», «ներքին սպառման համար վերամշակում», «վերաարտահանում», «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում:
Հատուկ տեխնիկական միջոցների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով «վերաարտահանում» և «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերով հատուկ տեխնիկական միջոցների ձևակերպման համար ներկայացված եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում։
8. Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչ և Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրման նպատակով հատուկ տեխնիկական միջոցների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց լիցենզիա և (կամ) եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու:
9. Հատուկ տեխնիկական միջոցների՝ Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչ և ներքին մաքսային մարմին փոխադրելու համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, ներքին մաքսային մարմնից մինչ և Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրելու համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը, ինչպես նա և հատուկ տեխնիկական միջոցների՝ «մաքսային պահեստ» և «ոչնչացում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում են հատուկ տեխնիկական միջոցներն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում։
10. Հատուկ տեխնիկական միջոցների՝ «անմաքս առ ևտուր» և «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը չի թույլատրվում:
III. Լիցենզիայի տրամադրումը
11. Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատուներ) լիցենզիայի ձևակերպման համար Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) (այսուհետ՝ Կանոններ) 10–րդ կետի 1–5–րդ ենթակետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնում են այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում գրանցված է հայտատուն:
Կանոնների 10-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝ հայտատուն ներկայացնում է նա և հատուկ տեխնիկական միջոցների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նա և պայմանագրի պատճենը, հավելվածները և (կամ) դրանում կատարված լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր: Անդամ պետության լիազորված մարմնի կամ համաձայնեցնող մարմնի գրավոր հարցմամբ հայտատուն պարտավոր է ներկայացնել փորձաքննության եզրակացության պատճենը և (կամ) հատուկ տեխնիկական միջոցների նմուշները:
12. Հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է վավերացված լինեն Կանոնների 11–րդ կետով սահմանված կարգով:
13. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումն ընդունվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից համաձայնեցնող մարմնի հետ համաձայնեցմամբ, այդ համաձայնեցումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։
Հայտատուի կողմից համաձայնեցնող մարմին են ներկայացվում սույն Հիմնադրույթի 11–րդ կետում նշված փաստաթղթերը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։ Ընդ որում, համաձայնեցնող մարմնի կողմից հարցված՝ սույն Հիմնադրույթի 11-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը և (կամ) նմուշները չեն ներկայացվում անդամ պետության լիազորված մարմին։
Համաձայնեցումը կարող է իրականացվել եզրակացություն (թույլատրագիր) տրամադրելու միջոցով:
14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է Կանոնների 14-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նա և Կանոնների 14-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնեցնող մարմնի կողմից լիցենզիայի տրամադրման հայտի համաձայնեցումը մերժելու դեպքում, այդ թվում՝ փորձաքննության արդյունքների կամ տեխնիկական հետազոտության հիման վրա, որոնք կհաստատեն, որ հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը կամ արտահանումը կարող է վնաս հասցնել անդամ պետության ազգային անվտանգությանը:
IV. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը
15. Համաձայնեցնող մարմնի կողմից եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում է անդամ պետության՝ եզրակացություն (թույլատրագիր) տրամադրելու համար լիազորված պետական իշխանության մարմին հետ ևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելու դեպքում՝
ա) այն Ապրանքների միասնական ցանկում ներառված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման մասին եզրակացության (թույլատրագրի) միասնական ձ ևը լրացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ներմուծման կամ արտահանման արգելքները կամ սահմանափակումները,
բ) հատուկ տեխնիկական միջոցների շրջանառության ոլորտում գործունեության իրականացման լիցենզիայի վերաբերյալ տեղեկությունները կամ այդ լիցենզիայի պատճենը,
գ) արտաքին առ ևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) դրանում կատարված լրացումները, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
դ) հատուկ տեխնիկական միջոցների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերը,
ե) պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) դրանում կատարված լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
զ) փորձաքննության եզրակացության պատճենը և (կամ) հատուկ տեխնիկական միջոցների նմուշները՝ համաձայնեցնող մարմնի գրավոր հարցմամբ,
է) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տեղեկություններ:
17. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետ ևյալ հիմքերի առկայության դեպքում՝
ա) սույն Հիմնադրույթի 16–րդ կետով նախատեսված փաստաթղթերը հայտատուի կողմից չներկայացնելը,
բ) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում թերի կամ անարժանահավատ տեղեկությունների առկայությունը,
գ) փորձաքննության կամ տեխնիկական հետազոտության արդյունքները, որոնք հաստատում են, որ հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը կամ արտահանումը կարող է վնաս հասցնել անդամ պետության ազգային անվտանգությանը,
դ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 17 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21–ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա փամփուշտները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում է այն ապրանքների միասնական ցանկի 2.22-րդ բաժնում ներառված քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա փամփուշտները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծում) և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու (այսուհետ՝ արտահանում) կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ միասնական ցանկ, զենք):
2. Սույն Հիմնադրույթը չի կիրառվում՝
ա) Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) զինված ուժերի, պետական զինվորական միավորումների, պետական ռազմականացված միավորումների, ռազմականացված կազմակերպությունների, պետական հատուկ և իրավապահ մարմինների, մաքսային մարմինների և դատախազության մարմինների կարիքների համար նախատեսված զենքի ներմուծման և (կամ) արտահանման,
բ) մինչ և 1899 թվականի ավարտն արտադրված հրազենի, նետողական և օդաճնշիչ զենքի (բացառությամբ կենտրոնադիր զարկով միասնական փամփուշտներով կրակելու համար արտադրված հրազենի) և մինչ և 1945 թվականի ավարտն արտադրված սառը զենքի (այսուհետ՝ հնարժեք զենք) արտահանման,
գ) մշակութային արժեք ունեցող և հնարժեք զենքի շարքին չդասվող զենքի արտահանման դեպքերում:
3. Միասնական ցանկի 2.20-րդ բաժնում ներառված հնարժեք զենքի և մշակութային արժեք ունեցող և հնարժեք զենքի շարքին չդասվող զենքի արտահանումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշմամբ հաստատված «Մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը և արխիվային փաստաթղթերի բնօրինակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթին համապատասխան:
4. Սույն Հիմնադրույթի նպատակներով օգտագործվող հասկացություններն ունեն հետ ևյալ իմաստը՝
հնարժեք զենքի կրկնօրինակներ՝ հնարժեք զենքի բնօրինակի կամ նմուշի գծագրերով՝ դրա կառուցվածքի, արտաքին տեսքի և գեղարվեստական մշակման ճշգրիտ կամ մասշտաբային վերարտադրման և հնարժեք զենքի կամ այլ տեսակի զենքի իսկական մասերը չներառելու պայմանով պատրաստված զենք.
հնարժեք զենքի ռեպլիկներ՝ գեղարվեստական ստեղծագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ համարվող մշակութային արժեք հանդիսացող զենք, որը պատրաստված է ըստ հնարժեք զենքի բնօրինակի, գծագրերի կամ նմուշի նկարագրության՝ կառուցվածքի, արտաքին տեսքի կամ գեղարվեստական մշակման ստեղծագործական տարափոխումով։
Սույն Հիմնադրույթում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
5. Զենքի ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձ ևով կազմված եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր))՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 12-րդ կետով նախատեսված դեպքերի:
6. Ֆիզիկական անձանց կողմից զենքի ներմուծումը և (կամ) արտահանումը որպես անձնական օգտագործման ապրանքներ իրականացվում են եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում։
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
7. Զենքի՝ «արտահանում» կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում:
8. Մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելը պահանջվում է հետ ևյալ դեպքերում՝
ա) նախկինում Միության մաքսային տարածք ներմուծված և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված զենքի՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը,
բ) «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան նախկինում Միության մաքսային տարածքից արտահանված զենքի՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը,
գ) զենքի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը,
դ) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով զենքի՝ «վերաարտահանում» և «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը,
ե) Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչ և Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրելու համար զենքի՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը,
զ) հնարժեք զենքի կրկնօրինակների և ռեպլիկների՝ «արտահանում», «ներքին սպառման համար բացթողում», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում», «վերաարտահանում» և «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
9. Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչ և ներքին մաքսային մարմին, ինչպես նա և ներքին մաքսային մարմնից մինչ և Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրելու համար զենքի՝ «մաքսային պահեստ», «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է այդ զենքն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար մաքսային մարմին ներկայացված եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում:
Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչ և ներքին մաքսային մարմին, ինչպես նա և ներքին մաքսային մարմնից մինչ և Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրելու համար հնարժեք զենքի կրկնօրինակների և ռեպլիկների՝ «մաքսային պահեստ», «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է հնարժեք զենքի կրկնօրինակները և ռեպլիկներն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար մաքսային մարմին ներկայացված եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում:
10. Սույն Հիմնադրույթի 8-դ կետի «գ» ենթակետում նշված մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով զենքի՝ «վերաարտահանում» և «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է սույն Հիմնադրույթի 8-րդ կետի «գ» ենթակետում նշված մաքսային ընթացակարգերով այդ զենքը ձևակերպելու համար մաքսային մարմին ներկայացված եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում:
«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով հնարժեք զենքի կրկնօրինակների և ռեպլիկների՝ «վերաարտահանում» և «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է այդ զենքը նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար մաքսային մարմին ներկայացված եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
11. Սույն Հիմնադրույթի 8-րդ կետի «ե» ենթակետում նշված դեպքում զենքի՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված՝ բոլոր այն անդամ պետությունների մարմինների կողմից տրամադրված եզրակացությունները (թույլատրագրերը) մաքսային մարմին ներկայացնելու դեպքում, որոնց տարածքներով պետք է իրականացվի այդ զենքի փոխադրումը:
12. Զենքի, հնարժեք զենքի կրկնօրինակների և ռեպլիկների՝ «հրաժարում՝ հօգուտ պետության» և «ոչնչացում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է առանց մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու։
13. Զենքի, հնարժեք զենքի կրկնօրինակների և ռեպլիկների՝ «անմաքս առ ևտուր», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը չի թույլատրվում:
III. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը
14. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմնի կողմից՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
15. Եզրակացությունը (թույլատրագիրը) իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ հայտատուներ) տրամադրվում է հետ ևյալ դեպքերում՝
ա) զենքի արտահանում կամ ներմուծում,
բ) սպորտային միջոցառումներին մասնակցելու համար սպորտային կազմակերպությունների զենքի ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում,
գ) Միության մաքսային տարածքում (Միության մաքսային տարածքից դուրս) անցկացվող ցուցահանդեսներին մասնակցելու համար զենքի ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում,
դ) Միության մաքսային տարածքում (Միության մաքսային տարածքից դուրս) անցկացվող պատմամշակութային միջոցառումներին մասնակցելու համար զենքի ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ,
ե) որսին մասնակցելու համար զենքի ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում,
զ) համապատասխանության հաստատման նպատակով (սերտիֆիկացում, համապատասխանության հայտարարագրում) փորձարկումներ անցկացնելու համար զենքի ներմուծում և (կամ) արտահանում,
է) բժշկակենսաբանական հետազոտություններ անցկացնելու համար զենքի ներմուծում և (կամ) արտահանում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ,
ը) վերանորոգման, փոխարինման, վերադարձման նպատակով զենքի ներմուծում և (կամ) արտահանում:
16. Եզրակացությունը (թույլատրագիրը) ֆիզիկական անձանց տրամադրվում է հետ ևյալ դեպքերում՝
ա) Միության անդամ չհանդիսացող պետություններում (այսուհետ՝ երրորդ պետություններ) ձեռք բերված՝ որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ Միության մաքսային տարածք զենքի ներմուծում,
բ) սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ զենքի ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում,
գ) որսին մասնակցելու նպատակով որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ զենքի ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում,
դ) մշտական բնակության համար երրորդ պետություններ մեկնող ֆիզիկական անձանց կողմից զենքի` որպես անձնական օգտագործման ապրանքների արտահանում և մշտական բնակության համար անդամ պետություններ մեկնող ֆիզիկական անձանց կողմից զենքի՝ որպես անձնական օգտագործման ապրանքների ներմուծում,
ե) Միության մաքսային տարածքում (Միության մաքսային տարածքից դուրս) անցկացվող ցուցահանդեսներին և պատմամշակութային միջոցառումներին մասնակցելու համար զենքի՝ որպես անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ,
զ) համապատասխանության հաստատման նպատակով (սերտիֆիկացում, համապատասխանության հայտարարագրում) փորձարկումներ անցկացնելու համար զենքի՝ որպես անձնական օգտագործման ապրանքների ներմուծում,
է) բժշկակենսաբանական հետազոտություններ անցկացնելու համար զենքի՝ որպես անձնական օգտագործման ապրանքների ներմուծում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ,
ը) վերանորոգման, փոխարինման, վերադարձման նպատակով զենքի՝ որպես անձնական օգտագործման համար ապրանքների ներմուծում և (կամ) արտահանում,
թ) երրորդ պետությունների ղեկավարների և երրորդ պետությունների կառավարությունների ղեկավարների պարգ ևատրման փաստաթղթերի հիման վրա ստացված պարգ ևատրական զենքի՝ որպես անձնական օգտագործման ապրանքների ներմուծում և (կամ) արտահանում,
ժ) հնարժեք զենքի կրկնօրինակների և ռեպլիկների՝ որպես անձնական օգտագործման ապրանքների ներմուծում և (կամ) արտահանում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
17. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում է սույն Հիմնադրույթի 15-րդ և 16-րդ կետերում նշված դեպքերում՝ անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմին հետ ևյալ փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու դեպքում՝
ա) հայտատուի կողմից՝
այն Ապրանքների միասնական ցանկում ներառված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման մասին եզրակացության (թույլատրագրի) միասնական ձ ևը լրացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ներմուծման կամ արտահանման արգելքները կամ սահմանափակումները,
համապատասխանության սերտիֆիկատը կամ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված և զենքի ներմուծումից հետո սահմանված կարգով դրա սերտիֆիկացման անցկացումը հաստատող այլ փաստաթուղթ կամ այդ փաստաթղթերի պատճենները,
անդամ պետության առողջապահության ոլորտում լիազորված մարմնի կողմից տրամադրված՝ մարդու օրգանիզմի վրա զենքի խոցող գործոնների ներգործության թույլատրելիության վերաբերյալ փաստաթուղթը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, կամ այդ փաստաթղթի պատճենը,
անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տեղեկություններ,
բ) ֆիզիկական անձի կողմից՝
սույն կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը,
անձը հաստատող փաստաթղթերի պատճենները կամ անձը հաստատող փաստաթղթերից տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել, անձնական համարը (դրա առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն), եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ,
անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տեղեկություններ:
18. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետ ևյալ հիմքերի առկայության դեպքում՝
ա) սույն Հիմնադրույթի 17–րդ կետով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը,
բ) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար ներկայացված փաստաթղթերում թերի կամ անարժանահավատ տեղեկությունների առկայությունը,
գ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 18 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21–ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի՝ ընդերքի մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում է այն ապրանքների միասնական ցանկի 2.23-րդ բաժնում ներառված՝ ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի՝ ընդերքի մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, արտահանում) կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ՝ ընդերքի մասին տեղեկատվություն):
2. Սույն Հիմնադրույթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։
3. Ընդերքի մասին տեղեկատվության արտահանումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման և այդ լիցենզիայի ձևակերպման վերաբերյալ հրահանգին համապատասխան ձևակերպված լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) առկայության դեպքում՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 6-րդ կետով նախատեսված դեպքի:
4. Ֆիզիկական անձանց կողմից տեղեկատվության արտահանումը որպես անձնական օգտագործման ապրանքներ արգելված է:
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
5. Ընդերքի մասին տեղեկատվության՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմին լիցենզիա ներկայացնելու դեպքում։
6. Միության մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչ և Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրելու նպատակով ընդերքի մասին տեղեկատվության՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա ներկայացնելու:
7. Ընդերքի մասին տեղեկատվության՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում», «ժամանակավոր արտահանում», «վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը դրա արտահանման դեպքում չի թույլատրվում:
III. Լիցենզիայի տրամադրումը
8. Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատուներ) լիցենզիայի ձևակերպման համար Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված) (այսուհետ՝ Կանոններ) 10–րդ կետի 1–5–րդ ենթակետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնում են այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում գրանցված է հայտատուն:
Կանոնների 10-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝ հայտատուները ներկայացնում են նա և ընդերքի մասին տեղեկատվությունը ստանալու և տիրապետելու օրինականությունը հավաստող փաստաթղթերը:
Այն անդամ պետության տարածքից ընդերքի մասին տեղեկատվության արտահանման դեպքում, որը չի հանդիսանում այդ տեղեկատվության ծագման պետություն, հայտատուն որպես ընդերքի մասին տեղեկատվությունն ստանալու և տիրապետելու օրինականությունը հավաստող փաստաթուղթ ներկայացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձ ևով կազմված եզրակացությունը (թույլատրագիրը), որը տրամադրվել է այն անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմնի կողմից, որի տարածքից ծագում է ընդերքի մասին տեղեկատվությունը:
Եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար հայտատուները հետ ևյալ փաստաթղթերը ներկայացնում են այն անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմին, որի տարածքից ծագում է ընդերքի մասին տեղեկատվությունը՝
այն Ապրանքների միասնական ցանկում ներառված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման մասին եզրակացության (թույլատրագրի) միասնական ձ ևը լրացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ներմուծման կամ արտահանման արգելքները կամ սահմանափակումները,
արտաքին առ ևտրային գործունեության մասնակիցների միջ և կնքված՝ ընդերքի մասին տեղեկատվության առքուվաճառքի այն պայմանագրի պատճենը, որի կողմերից մեկն այն անդամ պետության արտաքին առ ևտրային գործունեության մասնակիցն է, որի տարածքից ծագում է ընդերքի մասին տեղեկատվությունը:
9. Հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է վավերացված լինեն Կանոնների 11–րդ կետով սահմանված կարգով:
10. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումը լիազորված մարմնի կողմից ընդունվում է այդ անդամ պետության պետական իշխանության այլ մարմնի (այսուհետ՝ համաձայնեցնող մարմին) հետ համաձայնեցմամբ, այդ համաձայնեցումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հայտատուի կողմից համաձայնեցնող մարմին են ներկայացվում սույն Հիմնադրույթի 8–րդ կետի առաջինից երրորդ պարբերություններում նշված փաստաթղթերը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։ Ընդ որում, սույն Հիմնադրույթի 8-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում լիազորված մարմին։
Համաձայնեցումը կարող է իրականացվել եզրակացություն (թույլատրագիր) տրամադրելու միջոցով:
11. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է Կանոնների 14-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նա և Կանոնների 14-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնեցնող մարմնի կողմից լիցենզիայի տրամադրման հայտի համաձայնեցումը մերժելու դեպքում:»;
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6–ի թիվ 131 որոշման |
ՑԱՆԿ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի այն որոշումների, որոնք ճանաչվել են ուժը կորցրած
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Մաքսային միության համար թանկարժեք քարերի վերաբերյալ միասնական նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր սահմանելու մասին» թիվ 723 որոշում:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16–ի «Ոչ սակագնային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին» թիվ 134 որոշման մեջ՝
ա) նշված Որոշմամբ հաստատված այն Ապրանքների միասնական ցանկի 1.4-րդ, 1.6-րդ, 2.2-րդ, 2.4-րդ, 2.9-րդ, 2.10-րդ, 2.16-րդ, 2.17-րդ, 2.22-րդ և 2.23-րդ բաժինները, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առ ևտրի ժամանակ կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքները կամ սահմանափակումները,
բ) նշված Որոշմամբ հաստատված՝ Սահմանափակումների կիրառման մասին հիմնադրույթներում՝
«Բույսերի պաշտպանության միջոցները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու կարգի մասին» հիմնադրույթը,
«Հանքագիտական, հնէաբանական կոլեկցիոն նյութերը, բրածո կենդանիների ոսկորները Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու կարգի մասին» հիմնադրույթը,
«Թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու կարգի մասին» հիմնադրույթը,
«Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու կարգի մասին» հիմնադրույթը,
«Տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու կարգի մասին» հիմնադրույթը,
«Քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա փամփուշտները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու, Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու և Մաքսային միության մաքսային տարածքով տարանցելու կարգի մասին» հիմնադրույթը,
«Ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի՝ ընդերքի մասին տեղեկատվությունը Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու կարգի մասին» հիմնադրույթը:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին »թիվ 134 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 177 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի դեկտեմբերի 4-ի ««Սահմանափակումների կիրառման մասին» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 242 որոշումը։
5. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների 2-րդ կետի «ա» ենթակետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի դեկտեմբերի 4-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի փոփոխման հետ կապված՝ Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 243 որոշման հավելված):
6. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումներում կատարվող փոփոխությունների 11-րդ կետի «բ» և «ե» ենթակետերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի հունիսի 25-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումներում փոփոխություններ կատարելու ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» թիվ 140 որոշման հավելված):
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի փետրվարի 25-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և հանքաքարերի ու կապարի խտանյութերի նկատմամբ Մաքսային միության միասնական մաքսային սակագնում և Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 25 որոշման 3-րդ կետը։
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի ապրիլի 14-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և սաթի նկատմամբ Մաքսային միության միասնական մաքսային սակագնում, Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նա և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» թիվ 53 որոշման 3-րդ կետը։
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի մայիսի 13-ի «Մաքսային միության մաքսային տարածքում թանկարժեք քարերի դասակարգային և արժեքային բնութագրերը սահմանելու նպատակներով որպես միասնական գործող նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի ցանկի 5-րդ կետում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 66 որոշումը:
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի մայիսի 13-ի ««Սահմանափակումների կիրառման մասին» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 67 որոշումը։
11. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների 2-րդ կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի սեպտեմբերի 23-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և քաղաքացիական օդանավերի համար լրամասերի առանձին տեսակների նկատմամբ Մաքսային միության միասնական մաքսային սակագնում, Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» թիվ 175 որոշման թիվ 4 հավելված)։
12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և 9303 ապրանքային դիրքի հրացանների կամ ակոսավոր հրացանների համար նախատեսված մասերի առանձին տեսակների նկատմամբ Մաքսային միության միասնական մաքսային սակագնում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 217 որոշման 2-րդ կետը։
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի հունվարի 27-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Նեֆրիտի և դիամոնիումի հիդրոֆոսֆատի (դիամոնիումի ֆոսֆատ) նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 4 որոշման 2-րդ կետը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2022 թվական: